
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը։
Հիշեցնենք, որ Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ են նշանակված մարդի 30-ին։ Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման և ընտրական ցուցակի էլեկտրոնային եղանակով ձևավորման համար օգտահաշիվ ստանալու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմումներ կարող են ներկայացնել փետրվարի 21-ից մարտի 5-ը, մինչև 18։00-ն։
Ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտնել են Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, Գյումրու քաղաքապետի ԺՊ ՔՊ-ական Սարիկ Մինասյանը, հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, «Դեմոկրատական այլընտրանք», «Ապրելու երկիր» կուսակցությունները։
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել մինչև մարտի 5-ը, ժամը 18:00-ն: Գրանցումն իրականացվելու է 2025 թվականի մարտի 5-ից մինչև մարտի 10-ը՝ ժամը 18:00-ն:
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մարտի 15-ից մինչև մարտի 28-ը՝ ժամը 24:00-ն։