
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Կառավարությունից։
Փաշինյանը կարևորել է Հայաստան-ԵՄ ակտիվ երկխոսությունն ու հարաբերությունների հետևողական զարգացումը, ընդգծել տարբեր մակարդակներով փոխադարձ այցելությունների կազմակերպման կարևորությունը:
Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգն առաջնահերթություն է: Այս համատեքստում, վարչապետն ընդգծել է ԵՄ կողմից հետևողական օժանդակության կարեւորությունը:
Երկրի ղեկավարը կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ և հետևողական իրականացումը: Միաժամանակ վարչապետն արդյունավետ է գնահատել վերջերս Մյունխենում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ հանդիպումը:
Քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը և ՀՀ-ում ԵՄ ստանդարտների ներդրմանը վերաբերող հարցեր:
Փաշինյանն անդրադառնալով վիզաների ազատականացման գործընթացին՝ շեշտել է, որ այն կնպաստի մարդկային ավելի շատ շփումներին, ինչպես նաև զբոսաշրջության զարգացմանը:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու դրա սկզբունքներին, ինչպես նաև սահմանազատման գործընթացին վերաբերող հարցերի:
Փաշինյանը ներկայացրել է նաև Իրական Հայաստանի ռազմավարությունը, ինչպես նաև ՀՀ Կառավարության բալանսավորված և բանալասնավորման արտաքին քաղաքականությունը: