
Մինչև վերջին պահն էլ մարտունեցիները մնացին աննահանջ ու պաշտպանեցին իրենց սահմանագիծը․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«2021 թվականն էր, Արցախի Մարտունու շրջան էի գնացել:
Պատերազմից հետո, մերոնք նոր բնագիծ էին ձևավորում, փորձում ծառայություն կազմակերպել նոր իրողություններին համահունչ:
2023 թվականի սեպտեմբերյան գործողության ժամանակ էլ մարտունեցիները պատվո մարտ մղեցին, տասնյակներով տապալեցին ադրբեջանցիների հարձակումները տարբեր ուղղություններով:
Մինչև վերջին պահն էլ մնացին աննահանջ ու պաշտպանեցին իրենց պատասխանատվության տակ գտնվող սահմանագիծը` չթույլատրելով ադրբեջանցիների մուտքը շրջանի բնակավայրեր:
Ցավոք, ինչպես նախորդ պատերազմներում, մեր շատ հայրենակիցներ իրենց առաքելությունը կատարեցին սեփական կյանքը զոհաբերելու գնով:
Հավերժ փառք արցախյան բոլոր պատերազմներում և Հայաստանի սահմանները պաշտպանելիս նահատակված մեր հայրենակիցներին»: