
Փորձ է արվում այս գործն ինչ-որ կերպ վերակենդանացնել․ փաստաբանը՝ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին այլ պաշտոնյաների գործի մասին
«Խնդիրն նրանում է, որ մենք ունենք օրինականության այնպիսի անջրպետ, որ դա որևէ ձև հաղթահարել չենք կարողանում։ Նախկինում երբևէ մի իրավիճակ չեմ տեսել, որ դատարանը նույնիսկ փորձի կանոնակարգել մարդկանց միմիկաները։ Դա բնավ կարգավորման խնդիր չի ենթադրում, առավել ևս ՝ սահմանափակման։ Ի վերջո պաշտպանական թիմով կարող ենք մի հարցի վերաբերյալ ընթացքում քննարկում ունենալ ՝ մի բանը ժպիտ կարող է առաջացնել, մի բանը՝ոչ։ Եթե բովանդակային նայենք՝ օրինականության նույնիսկ նշույլ չկա»,- ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին այլ պաշտոնյաների գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։
Փաստաբանի խոսքով՝ մեկ այլ իրավիճակում լինում է իրավունքի, օրենքի, փաստակազմի վեճ, այս գործում դրանցից որևէ մեկը չկա։
«Հակասահմանադրական է ճանաչվել անկյունաքարը հանդիսացող հոդվածը՝ 300․1-ը, դրանից հետո չգիտես ինչու (ավելի ճիշ՝ բոլորս էլ հասկանում ենք ինչու), փորձ է կարատվում, որ այս գործն ինչ-որ կերպ վերակենդանացնել, բայց վաղեմության ժամկետն անցած լինելու, օրենդրական, իրավական ընթացակարգերն առկա չլինելու, ՍԴ բոլոր որոշումներն անտեսելու գնով»,- ասաց փաստաբանը։
Նրա խոսքով՝ հավանաբար պատասխանները քաղաքական տիրույթում են։
«Եթե մի գործողության պատասխանն իրավական տիրույթում չես կարողանում գտնել, ապա դրանք թափնված են լինում այլ տիրույթում։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Մինչ ընդհանուր իրավասության դատարանը քննում էր գործը, ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց հոդվածը։
Վճռաբեկ դատարանը 2024-ի սեպտեմբերին բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը և թույլատրել վերաորակավորել մեղադրանքը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին