
Երբևէ անիրատեսական ակնկալիքներ չենք տվել. ՔՊ-ականը՝ ԵՄ անդամակցության մասին
«Ոչ ոք երբևէ չի ասել, ոչ ոք երբևէ նման հուշում չի տվել, որ Հայաստանը կարող է Եվրամիության թեկնածու կամ անդամ դառնալ հենց այս տարի»,- Երևանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ ասաց Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը։
Ըստ նրա, ճիշտ հակառակը, իշխող կուսակցությունն ու այլ պատասխանտու քաղաքական գործիչներ, մասնագետներ ասել են, որ սա երկար գործընթաց է, երբևէ չի լսել որևէ դեպք, որ որևէ երկիր դառնում է ԵՄ անդամ պետություն մեկ տարում։
«Պետք է փորձենք խուսափել որոշակի ոչ իրատեսական ակնկալիքներից, սպասումներից, պետք է մեր ժողովրդին ասենք՝ ինչ է նշանակում ԵՄ անդամ պետություն դառնալ, ինչ է նշանակում ընտրել այս ճանապարհը, ինչ ենք փոխելու մեր երկրում, միջազգային հարաբերություններում։ Սա պետք է ասենք, բայց երբևէ անիրատեսական ակնկալիքներ չենք տվել հատկապես ժամանակի հետ կապված։
Բազմիցս ասել եմ, որ երկար գործընթաց է, անգամ դեռևս չենք կնքել Ասոցիացիայի պայմանագիրը։ Միայն այդ քայլն արդեն կարող է տարիներ տևել, էլ ինչ խոսենք թեկնածու կամ անդամ պետություն դառնալու մասին»,- ասաց Ա. Եղոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը ԵՄ անդամ չի դառնա ո՛չ 20 և ո՛չ էլ 50 տարի հետո․ Հրանտ Միքայելյան
- «Հրապարակ». Նախաձեռնության հեղինակները կասկածներ ունեն, որ Փաշինյանն իրականում ԵՄ շարժվելու մտադրություն չունի
- Ավելի հավանական է, որ Հայաստանն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան ԵՄ անդամ դառնա. Աշոտյան
- Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին