Քաղաքական 18:09 25/02/2025 Հայաստան

Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը մշակվում է ոչ թե Եվրոպայում, այլ Սաուդյան Արաբիայում․ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․

«ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործողությունները հուշում են, որ մշակվել է նոր քաղաքական դոկտրին։ Այն հիմնված է կոշտության ու ծայրահեղ պրագմատիզմի վրա, և հին աշխարհը գրեթե ոչ մի հնարավորություն չունի դիմակայելու ամերիկյան ճնշմանը: Որքան շուտ ԱՄՆ-ի եվրոպական գործընկերները ընդունեն, որ հին աշխարհակարգն ավարտվել է, այնքան ավելի շուտ նրանք կարող են միավորվել՝ վերականգնելու քաղաքական սուբյեկտայնությունը և ԱՄՆ-ի հետ խոսելու միասնական լեզուն։

Դոնալդ Թրամփի առաջին նախագահության ժամանակ հաճախակի հնչեցվող թեզն այն էր, որ նրա ուղերձները միշտ պետք է ընդունել «լուրջ, բայց ոչ  բառացիորեն»: Այս մոտեցման արձագանքները դեռևս զգացվում են բազմաթիվ վերլուծական նյութերում, որոնց հեղինակները Թրամփի ներկայիս հրամանագրերն ու հայտարարութուններն ընկալում են որպես «ցնցում»։

Կարծես ամբողջ արտաքին քաղաքականությունը հանգում է նրան, որ ազդանշանները տրվում են, սակայն ասվածը չի կատարվում։ Խնդրի մի մասն այն է, որ շատերը պարզապես չեն ցանկանում նախագահ Թրամփի գործողություններում հետևողականություն տեսնել: Այնուամենայնիվ, նրա դոկտրինն արդեն ի հայտ է գալիս, և դրա դրույթներն առավել հստակորեն ներմուծվում են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ:

ԱՄՆ-ի նոր Դոկտրինը կարծես թե ունի իր հստակ առանձնահատկություններն ու ուրվագծերը, և հանդիսանում է կոնֆլիկտների լուծման կոմպլեքս տեսություն։ Այն ներառում է քաղաքական, տնտեսական և ստրատեգիական գործարքներ՝ հատկապես, երբ խոսքը վերաբերում է ռազմական գործողություններին, որտեղ ԱՄՆ-ը դերն է խաղում: Չկա հակամարտությունների պատմություն, լավի կամ վատի մասին գնահատականներ: Գործընթացը սկսվում է ԱՄՆ նախագահից, ում նպատակը պատերազմներին վերջ տալն է՝ պայմանով, որ այն որոշակի օգուտներ է բերելու Միացյալ Նահանգներին:
ԱՄՆ-ի այդ պրագմատիկ մոտեցումը հանդիսանում է նախագահ Թրամփի դոկտրինի երկրորդ հատկանիշը։ Նա հետևում է առկա հակամարտությունների և դրանցում ԱՄՆ ֆինանսական աջակցության արդյունավետությանը։ Օրինակ՝ Գազայի պատերազմից հետո որոշակի օգուտ կա անշարժ գույքի տեսանկյունից: Ուկրաինան կարող է ԱՄՆ-ին առաջարկել հանքային ռեսուրսներ՝  ավելի, քան մինչ օրս ԱՄՆ-ի կողմից տրամադրված օգնությունն է։ Սա նման է ներդրումային մենեջմենթի, որի գլխավոր նպատակն է “ոչ եկամտաբեր ընկերությունների օպտիմալացումը”` շահույթ ստանալով նախկինում հատկացված միջոցներից:

Նախագահ Թրամփի դոկտրինի երրորդ հատկանիշը ցանկացած տեսակի «փափուկ ուժի» մերժումն է։ Այն համարվում է թանկ, իսկ դրանց օգուտները՝ կասկածելի ու անորոշ: Մոտեցումն այն է, որ այլ երկրներն օգտվում են դրանից և պարզապես սնվում են ԱՄՆ տրամադրած միջոցներից:
Քանի դեռ ԱՄՆ նոր վարչակազմի նոր մոտեցումները մեկնարկային փուլում են, կա տեսակետ, որ այդ առանձնահատկությունները կարող են ընթացքի հետ փոփոխվել՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին դրդապատճառներով պայմանավորված։

Այնուամենայնիվ, այս պահի դրությամբ պետք է արձանագրել, որ աշխարհի տարբեր տարածաշրջաններում և հատկապես Եվրոպայում, ստեղծվել է մի իրավիճակ, երբ զրոյանում են ավանդական պատկերացումներն առ այն, թե ինչպե՞ս պետք է շարունակվի Միացյալ Նահանգների հետ կառուցված համագործակցությունը։

Եվրոպական երկրներն առայժմ հայտնվել են երկրորդ ջութակի դերում, որոնք, կամ պետք է հրաժարվեն Ռուսաստանին դիմակայելու իրենց քաղաքականությունից և միանան պատերազմները դադարեցնելուն ուղղված ԱՄՆ քաղաքականությանը, կամ իրենք պետք է ստանձնեն հետագա ռազմական գործողությունների և դրանց հետևանքների պատասխանատվությունը։ Նրանց տարակուսանքն ու «հանձնվելու» մասին հռետորաբանությունը պարզապես արձագանքն է այն ժամանակաշրջանի, երբ Արևմուտքում ընդունված էր, Ռուսաստանին ընկալել որպես սպառնալիք և  պետք էր դիմակայել նրան։ Սակայն նախագահ Թրամփը գործում է այլ արժեհամակարգում, որտեղ այդ հին հասկացությունները չեն կիրառվում կամ ստացել են բոլորովին այլ նշանակություն։

Մինչ եվրոպացիները “բարկացած են”, Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը մշակվում է ոչ թե Եվրոպայում, այլ Սաուդյան Արաբիայում՝ միջնորդ ուժի նոր կենտրոններից մեկում, ովքեր գտնվում են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերանայելու գործընթացում և կարծես թե պատրանքներ չունեն նոր ձևավորվող աշխարհի վերաբերյալ: Մերձավոր Արևելքը ևս պատրաստվում է նախագահ Թրամփի սահմանած նոր խաղի կանոններին և ակնկալում է իր օգուտները ստանալ։

Հատկապես ուշադրության կենտրոնում են այն երկրները, որոնց հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ կոշտ էին և հիմնված էին չոր շահերի, և ոչ թե ընդհանուր արժեքների վրա: Նրանք միշտ ստիպված են եղել, այս կամ այն չափով, գործ ունենալ ԱՄՆ-ի հետ, և այժմ նրանք կարծես հայտնվում են լավագույն վիճակում՝ տեսնելով, թե ինչ է կատարվում մնացյալ աշխարհում»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:00
Հայաստանի տարբեր շրջաններում գետնաբուքը շարունակվում է
Այս պահին հանրապետության մի շարք մարզերում՝ Սյունիքում, Գեղարքունիքում, Լոռիում, Կոտայքում և Արագածոտնում, դիտվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ...
Աղբյուր` Panorama.am
22:57
Սարսափելի դեպք Կրասնոյարսկում. Ուսանողուհին ծննդաբերել է զուգարանում, ապա երեխային գցել աղբամանի մեջ
Սարսափելի դեպք է տեղի ունեցել Կրասնոյարսկի շրջանում։ Կանսկ քաղաքում 17-ամյա ուսանողուհին ծննդաբերել է հանրակացարանի զուգարանում, ապա նորածին...
Աղբյուր` Panorama.am
22:52
Վրաստանում անչափահաս երեխան և նրա ընտանիքը մնացել են ձյան տակ
Վրաստանի ներքին գործերի նախարարության բոլոր համապատասխան ստորաբաժանումներն արդեն երրորդ օրն է, ինչ աշխատում են արևմտյան Վրաստանում առատ ձյան...
Աղբյուր` Panorama.am
22:45
Խոշոր վթար «Արծվի թևեր»-ի մոտ
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 25-ին, ժամը 19:14-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ...
Աղբյուր` Panorama.am
22:20
ԴՕԿ կուսակցությունը մեկնաբանում է Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերը
Վարդան Ղուկասյանի հիմնադրած ԴՕԿ կուսակցությունը ֆեյսբուքյան էջում տարածել է հայտարարություն, որտեղ անդրադառնում է նաև Ղուկասյանի ձերբակալության...
Աղբյուր` Panorama.am
22:03
Բաքվում շինծու դատավարության ընթացքում Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է
Բաքվում գերության մեջ գտնվող Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարության ժամանակ Վարդանյանի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Սլավիկ Գալստյանը հաղթեց օլիմպիական չեմպիոնին
Սլավիկ Գալստյանը PWL-8 (Professional Wrestling League) լիգայում 5:4 հաշվով հաղթեց Օլիմպիական և Աշխարհի չեմպիոն, կուբացի Լուիս Օրտա Սանչեսին:...
Աղբյուր` Panorama.am
21:30
Մյունխենի օդանավակայանը կաթվածահար կլինի
Գերմանիայի երկրորդ ամենածանրաբեռնված` Մյունխենի օդանավակայանը, փետրվարի 27-28-ը կաթվածահար է լինելու աշխատողների գործադուլի պատճառով: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:18
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանի միջնորդությունն անհիմն է ճանաչել և թողել առանց քննության
Փետրվարի 25-ին Բաքվում շարունակվեց Հայաստանի քաղաքացի Ռուբեն Վարդանյանի դեմ Ադրբեջանի կողմից հարուցված  շինծու  քրեական գործը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
21:09
Առողջապահության նոր տարին գարնանն է, իսկ հիվանդ քաղաքացիները թող սպասեն․ Ծաղիկ Վարդանյան
Առողջապահության կազմակերպիչ, ԱՆ նախկին պաշտոնյա Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Առողջապահության նախարարությունում տարին սկսվում է գարնանից...
Աղբյուր` Panorama.am
21:07
Երևանն ստացել է «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ Բաքվի պատասխանը
«Ազատությանը» հաղորդել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
20:53
Մակրոնը չի հաջողվում Թրամփից ստանալ աջակցություն՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցում
 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի կարողացել հասնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությանը՝  հակամարտության ավարտին եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
20:42
Սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Մ-2-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են
Փետրվարի 25-ին՝ ժամը 20:40-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Մ-2-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են բոլոր...
Աղբյուր` Panorama.am
20:31
Սկանդալային ձայնագրություն` «փողը չեն մուծում, մի´ քշեք»․ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն մեկնաբանություն չունի
Համացանցում ձայնագրություններ են տարածվել ավտոբուսի վարորդների և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմի միջև եղած տարբեր...
Աղբյուր` Panorama.am
20:24
Մտահոգիչ է ընդդիմադիր գործիչների հանրային խոսքը սահմանափակելուն ուղղված գործելակերպը․ ՔԻՀԿ
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հայտարարություն է տարածել  Էդգար Ղազարյանի քաղաքական հետապնդման մասին։ Հայտարարության մեջ ասվում...
Աղբյուր` Panorama.am
20:05
Ուրարտուն հաղթեց Արարատ-Արմենիային․ Կալուկյանը նորամուտը նշանավորեց գոլով
Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի 20-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս արտագնա հաղթանակ տարավ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Այս պահին հանրապետության մի շարք մարզերում դիտվում է քամու ուժգնացում և գետնաբուք
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․ «Հարգելի քաղաքացիներ, այս պահին հանրապետության մի...
Աղբյուր` Panorama.am
19:34
Առողջապահության նախարարությունը հերթական անտրամաբանական օպտիմալացումն է պլանավորում․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․ «Առողջապահության «սև սիրտ», Նանուշյանի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման առաջարկ․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթ է ունեցել Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում։ Ելույթում, մասնավորապես, ասել է․ «Ուրախ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Փորձ է արվում այս գործն ինչ-որ կերպ վերակենդանացնել․ փաստաբանը՝ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին այլ պաշտոնյաների գործի մասին
«Խնդիրն նրանում է, որ մենք ունենք օրինականության այնպիսի անջրպետ, որ դա որևէ ձև հաղթահարել չենք կարողանում։ Նախկինում երբևէ մի իրավիճակ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Ես ազատության մեջ եմ, խոսքս՝ բանտում․ Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է․ «Ես ազատության մեջ եմ, խոսքս՝ բանտում»։ Օրերս հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
18:21
Եգիպտոսի «Port Said» քաղաքի մոտակայքում վթարի ենթարկված նավը հասել է Ստամբուլ
Փետրվարի 12-ին ամերիկյան «Harry S. Truman» (CVN 75) ավիակիր նավի հետ բախված թուրքական «Beşiktaş-M» բեռնատար նավը նկատվել...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը մշակվում է ոչ թե Եվրոպայում, այլ Սաուդյան Արաբիայում․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․ «ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործողությունները հուշում են, որ մշակվել է նոր քաղաքական դոկտրին։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մրցույթ` Վրաստանի բուհերում 2025-2026 ուստարում մագիստրոսական կրթություն ստանալու համար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն...
Աղբյուր` Panorama.am
17:56
Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհը փակած և «դրիֆթ» կատարած տղամարդիկ ձերբակալվել են
Փետրվարի 24-ին համացանցում տեսանյութ էր շրջանառվում, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը նույն օրը՝ կեսօրին, հարսանեկան արարողության...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ադրբեջшնgիները վնասել են Արցախի մի շարք բնակավայրերի բնամշակութային լանդշաֆտները
Google Earth արբանյակային քարտեզի 2023 թվականի հունիսին արված լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմը զգալիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:37
Հարժիս-Շինուհայր ճանապարհահատվածում բուք է
Փետրվարի 25-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ճանապարհային դեպարտամնետ հիմնադրամից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
17:14
2024 թ.-ին Հայաստանում համարակալվել և հաշվառվել է 195.400 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի. Տիգրան Ալեքսանյան
Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը վերջին 10 տարում նվազել է մոտ 30 %-ով: Ըստ այդմ, պակասել է խոշոր և մանր եղջերավոր,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին
13:23 25/02/2025

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}