
Սրբուհի Գալյանը ի պատասխան Մամիջանյանի՝ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին հարցին
Երևանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ, որին ներկա են ԵԽ պատգամավորներ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին մի քանի հարց ուղղեց, այդ թվում քաղբանտարկյալների մասին։
Այնուհետև նա նշեց. «Դուք նստած եք պարոն Եղոյանի կողքին, ում ֆրակցիայի (ՔՊ խմբակցություն) քարտուղարն Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի մարդու իրավունքների պաշտպանության ընտրության ժամանակ ընդդիմության կողմից ընտրված թեկնածունին ասել է՝ «ականջներդ կկտրեմ», և մինչ օրս որևէ քրեական գործ չի հարուցվել ատելության խոսքի կամ հարակից հոդվածներով։ Դա կարծում եմ, զարմանալի է»,- ասաց Մամիջանյանը։
Նա հիշեցրեց նաև, որ վերջերս հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի նկատմամբ դատարանն իրականացրել է վարչական սահմանափակում՝ արգելել է արտահայտվել դատավորների մասին։
Սրբուհի Գալյանն ասաց, որ նախարարության համար մտահոգիչ է կալանքների՝ որպես նշանակված խափանման միջոց, քանակական աճը, խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է։
Նա նաև նշեց. «Ձեր կողմից նշած անձանցից շատերը հետապնդվում են իրենց պաշտոնավարման տարիների ընթացքում կատարած պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար։ Դժվար է պատկերացնել, որ այդ հետապնդումները կարող են ունենալ քաղաքական բնույթ»։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին