
Ասում են Գյումրու ընդդիմադիր թեկնածուները խուճապի մեջ են, բայց վայնասունն էն կողմից է. Ռուբեն Մխիթարյան
«ՔՊ-ին ուղղված իմ բովանդակային քննադատաւոյթնաը որևէ բովանդակային արձագանք կամ զրպարտության համար Դատախազություն դիմել չի եղել։ Լինում է ընդամենը մի կնոջ մակարդակի արձագանք է, ամոթ է, տղեքը քաշվել են հետ, աղջիկներին բերել են առաջին պլան»,-Irakanum-ին տված հարցազրույցում ասել է Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։
Նա նշեց, հաճախ է Գյումրիի փողոցներում լինում, սրճարաններում նստում, իրեն հանդիպելը շատ հեշտ է, մինչդեռ որևէ մեկն իրեն չի հանդիպել, չի էլ զանգել։
«Քաղաքապետարանի այն աշխատակիցները, որոնց Սարիկ Մինասյանն է իր օրոք քաղաքապետարան բերել մտցրել, ովքեր գրել էին այդ հայհոյանքները, որ մեկ ու կես ժամ հետո ջնջեցին, դեռ պատասխան են տալու։ Ենթադրյալ բանավեճին ուղիղ հարցնելու եմ Սարիկ Մինասյանին, էս, էս, էս մարդիկ, ովքեր աշխատում են քաղաքապետարանում, էս բանն են գրել, հետո ջնջել, դու պատասխանատվություն կրո՞ւմ ես էս ամեն ինչի համար։ Ինձ շատ հետաքրքիր է, թե ինչ է պատասխանելու»,-ասաց Մխիթարյանը։
Գյումրիում վախի մթնոլորտ ստեղծել ցանկացող իշխանություններին գյումրեցի գործիչը հիշեցնում է. «Դուք գյումրեցիներին լավ չեք ճանաչում, գյումրեցիները նախկին իշխանությունների օրոք էլ ընդդիմադիր են եղել, երբեք չեն վախեցել իրենց կարծիքն արտահայտելուց, ընտրությունների գնալուց ու ընդդիմադիր թեկնածուների օգտին քվեարկելուց»։
Նրա խոսքով, այլ հարցէ , երբ մարդիկ հրապարակաին կերպով չեն աջակցում այս կամ այն թեկնածուին, քանի որ ըստ նրա, «Սարիկ Մինասյանը կանչում է, ասում է՝ ինչի՞ ես լայք դրել, ինձ Երևանից են զանգել էս լայքի համար, պետական հիմնարկություններում բոլոր աշխատակիցներին զգուշացրել են՝ ոչ մի լայք, ոչ մի շեյր, ոչ մի քոմենթ»։
Ինչ վերաբերում է իշխանության այն հայտարարություններին, թե սոցհարցումերով Գյումրու քաղաքապետի ԺՊ Սարիկ Մինասյանի վարկանիշը բարձր է, ընդդիմադիրները խուճապի մեջ են, ապա Մխիթարյանը նկատեց. «Իմ մեջ ինչ-որ խուճապ տեսնո՞ւմ եք։ Բոլորի տեղն եմ խոսում, ոչ մի ընդդիմադիր թեկնածու խուճապի մեջ չէ։ Ասում են Գյումրու ընդդիմադիր թեկնածուները խուճապի մեջ են, բայց վայնասունն էն կողմից է»։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին