
Ես ազատության մեջ եմ, խոսքս՝ բանտում․ Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է․
«Ես ազատության մեջ եմ, խոսքս՝ բանտում»։
Օրերս հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված բողքը դատարանը բավարարել է մասնակի։ Մասնավորապես, որոշմամբ սահմանափակվել է Էդգար Ղազարյանի խոսքի ազատությունը, որը վերաբերում է դատավորներին, դատախազներին, քննիչներին, փաստաբաններին և հարկադիր կատարողներին։ Ինչպես ավելի վաց հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը, Ղազարյանը վարչական հսկողության տակ է և իրավունք չունի նրանց մասին հրապարակային արտահայտվել։ Դատարանի այդ որոշումը կբողոքարկեն վերաքննիչ դատարանում։
Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 490-րդ հոդվածի երկրորդ մասով՝ դատավորներին արատավորելն իրենց գործունեության համար, ինչն ենթադրում է 2-5 տարի ազատազրկում:
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
- Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
- Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին