
«Ժողովուրդ». Տպավորություն է ՔՊ-ականները ուրախ կլինեն Գյումրիում ընդդիմության հաղթանակով
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Մարտի 30-ին նշանակված Գյումրու ավագանու ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու, բոլորովին վերջերս ՔՊ-ին անդամակցած Սարիկ Մինասյանը հայտնվել է բավականին ծանր վիճակում: Մեզ տեղեկություններ են հասնում, որ Մինասյանի դեմ ակտիվ պայքար են մղում ոչ միայն մյուս թեկնածուները, այլև մարզի ՔՊ-ականները, և դա խորքային պատճառ ունի. 2018 թ.-ից ի վեր առաջին անգամ Փաշինյանը սկսել է ընտրություններում առաջադրել մարդկանց, ովքեր, մեղմ ասած, հեռու են եղել 2018 թվականի իրադարձություններից ու «քայլած» չեն:
Իսկ իր հետ «քայլածներով» հաջողության հասնելը Փաշինյանի համար դառնում է գրեթե անհնարին, ուստի փրայմերիզներով նա սկսել է ներգրավել թարմ դեմքերի՝ դրանով իսկ սահուն կերպով ազատվելով իր հետ քայլած, բայց, ըստ էության, հանրապետությունում ազդեցություն չունեցող ՔՊ-ականներից: Նման իրավիճակ է նաև Փարաքար համայնքում, որտեղ թեկնածուն նույնպես ընտրվել է փրայմերիզով ու «քայլած» չէ: Փաշինյանի նման դիրքորոշումը բնական է, քանզի իր թիմակիցները պարտություն են կրել հանրապետության համայնքների մեծագույն մասում, այդ թվում խոշոր քաղաքներում՝ Կապան, Գյումրի, Վանաձոր, Աբովյան և բազմաթիվ խոշորացված համայնքներում, իսկ Երևանում Ավինյանը քաղաքապետ դարձավ կոալիցիայով՝ չնայած որ ընդդիմության միավորման դեպքում նա չէր դառնա քաղաքապետ:
Ու նկատենք, որ նույն ծանր վիճակում է ՔՊ Երևանի կառույցը: Փաստացի, ՔՊ-ի «հին» կազմը քաղաքական բեռ է Նիկոլի համար, իսկ այդ մարդկանց իր հետևից տանելը դառնում է դժվար. ուստի թարմ դեմքերի հոսք է սպասվում 2026 թվականի ընտրություններից առաջ: Կարճ ասած, եթե Գյումրիում հաղթում է Սարիկ Մինասյանը, ապա մեկնարկելու է ՔՊ-ն քաղաքական 0-ներից մաքրելու գործընթացը, իսկ այս ամենը ողնաշարով զգացող կուսակցականների համար Սարիկն ու իր նմանները դառնում են ոխերիմ հակառակորդներ: Տպավորություն է, թե ՔՊ-ականները ուրախ կլինեն ընդդիմության հաղթանակով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին