
Լավրովն այսօր Իրանում կքննարկի նաև Անդրկովկասի խնդիրները
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Իրան, որտեղ կհանդիպի իր իրանցի գործընկերոջ՝ Աբբաս Արաղչիի հետ․ Այդ մասին երեքշաբթի հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
«Փետրվարի 25-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հրավերով աշխատանքային այցով կմեկնի Թեհրան: Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները մանրամասն կքննարկեն ռուս-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգը, որը պաշտոնապես հասել է համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակի՝ հունվարի 1-ի միջպետական նոր համաձայնագրի ստորագրմամբ:
Բանակցությունների ընթացքում նախատեսվում է հատուկ շեշտադրել փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման վրա՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում առանցքային համատեղ նախագծերի իրականացման համատեքստում»,-նշել են ՌԴ ԱԳՆ-ում և հավելում. «Ակնկալվում է, որ նրանք մտքեր կփոխանակեն մի շարք արդի միջազգային հարցերի շուրջ, այդ թվում՝ Սիրիայում, Անդրկովկասում, Աֆղանստանում, Եմենում, Պարսից ծոցում, մերձավորարևելյան կարգավորման, կասպյան հիմնախնդրի և Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ»։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին