
Խոշոր վթար «Արծվի թևեր»-ի մոտ
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 25-ին, ժամը 19:14-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի «Արծվի թևեր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա։ Ավտոմեքենաներից մեկը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և հայտնվել փոսի մեջ, գազատար խողովակից առկա է գազի արտահոսք․ տուժածներ չկան։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել հերթապահություն՝ մինչև գազի վթարային ծառայության աշխատակից-ները դադարեցրել են արտահոսքը։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին