
Թող մոտենար, քննադատեր, ոչ թե ասեր՝ «նիկոլական վիժվածք». Հակոբ Ասլանյան
«Եթե մարդը կատարել է որևէ արարք, դրան համապատասխան գնահատական պետք է տրվի անկախ նրանից, ես հիմա ՔՊ-ում եմ, ՔՊ-ում չեմ, օրենքն ինչ կապ ունի դրա հետ»,- «ավտոբուսի գործով» դատական նիստից հետո ասաց ԱԺ անկախ պատգամավոր, ՔՊ խմբակցության նախկին անդամ Հակոբ Ասլանյանը։
Նա նշեց, որ ոչ մեկ իրավունք չունի անձնական վիրավորանք հասցնելու որևէ մեկին։
«Կա քննադատության աստիճան, թող քննադատի, ոչ թե անձնական ասի։ Մարդը կարող է մոտենալ, ասել՝ դուք սխալ եք անում, սխալ եք կառավարում, բայց ոչ թե ասի` «նիկոլական վիժվածք» կամ այլ բառեր, դա արդեն անձնական է, դա խուլիգանություն է»,- ասաց Ասլանյանը։
Հարցին՝ արդյոք իր նախկին թիմակիցները, եթե հիմա լիներ միջադեպը, կդատապարտեին, նա պատասխանեց. «Ինձ դա չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է այն, որ անձամբ իմ անձն է վիրավորել, ինձ որոշակի պիտակավորել է, ուրեմն թող պատասխան տան օրենքի առջև»։
Հիշեցնենք, որ ավտոբուսում Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի փաստով մեղադրանք է առաջադրվել Սամվել Վարդանյանին խուլիգանություն կատարելու ու անհանդուրժողականություն հրահրելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցներից երկուսը վերացրեց
- «Ժողովուրդ». ՔՊ-ում սատարում են Ալեն Սիմոնյանին թքելու համար պատժելու և Սամվել Վարդանյանին խոշտանգելու համար պատիժներ չլինելու բողոքին
- Սամվել Վարդանյանը սև ժապավեն փակցրեց ՄԻՊ գրությամբ ցուցանակի վրա
- Սամվել Վարդանյանի նկատմամբ հանցագործության կազմակերպիչը հանդիսացել է ՔՊ-ի բարձրագույն ղեկավարությունը․ Մելիքյան
- Դատավարությունը կարող է վերջանալ Սամվել Վարդանյանի պարգևատրմամբ․ Նարեկ Մալյան
- Սամվել Վարդանյանի տնային կալանքը փոխել է վարչական հսկողության․ Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին