
Մյունխենի օդանավակայանը կաթվածահար կլինի
Գերմանիայի երկրորդ ամենածանրաբեռնված` Մյունխենի օդանավակայանը, փետրվարի 27-28-ը կաթվածահար է լինելու աշխատողների գործադուլի պատճառով: Այս մասին հայտնում է DPA գործակալությունը՝ վկայակոչելով օդանավակայանի ղեկավարությանը։
Գազետա.ռու-ն գրում է, որ ակցիան նախաձեռնել է Verdi արհմիությունը՝ աշխատավարձերի բարձրացման շուրջ բանակցություններում գործատուների վրա ճնշումը մեծացնելու նպատակով։
Օդանավակայանի տվյալներով՝ ավելի քան 1600 չվերթերից մեծ մասը կչեղարկվի։
«Ուղևորները պետք է նախապես ստուգեն իրենց թռիչքների մասին տեղեկությունները»,- զգուշացրել է վարչակազմը։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին