
Մակրոնը չի հաջողվում Թրամփից ստանալ աջակցություն՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի կարողացել հասնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությանը՝ հակամարտության ավարտին եվրոպական զորքեր Ուկրաինա ուղարկելու հարցում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով անանուն պաշտոնյաներին:
Մակրոնը երկուշաբթի օրը Սպիտակ տանը հանդիպել է Թրամփի հետ։
«Էմանուել Մակրոնը չկարողացավ ստիպել ԱՄՆ նախագահին պարտավորվել աջակցել ինչ-որ եվրոպական ռազմական տեղակայմանը (Ուկրաինայում - խմբ.)՝ Ռուսաստանին զսպելու հետպատերազմյան կարգավորման ցանկացած սցենարի շրջանակներում»,–գրում է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին