
Ուրարտուն հաղթեց Արարատ-Արմենիային․ Կալուկյանը նորամուտը նշանավորեց գոլով
Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի 20-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս արտագնա հաղթանակ տարավ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ (2:1):
Armsport-ի փոխանցմամբ՝ «Առյուծների» կազմում գոլերով աչքի ընկան Բրունու Միշելը և Նիկոլաս Կալուկյանը՝ խփելով իրենց առաջին գոլերը երևանյան ակումբի կազմում։ Արարատյան թիմի կազմում միակ գոլը հեղինակեց Հովհաննես Հարությունյանը։
Այս խաղից հետո Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 41-ի և, շրջանցելով «Փյունիկին», բարձրացավ 2-րդ հորիզոնական։ «Արարատ-Արմենիան» 35 միավորով շարունակում է եզրափակել լավագույն քառյակը։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին