Իրավունք 16:32 25/02/2025 Հայաստան

Ռուսաստանում ՀՀ քաղաքացին քրեական հետապնդման է ենթարկվում ապօրինի, ենթադրաբար՝ «պատվերով». Փաստաբանների ահազանգը

«Սիմոնյան և գործընկերներ» ու «Միքայել Համբարձումյան և գործընկերներ»      իրավաբանական ընկերությունները տարածել են համատեղ հայտարարություն, որով ահազանգում են Ռուսաստանում ՀՀ քաղաքացի Տիգրան Խաչատրյանի նկատմամբ հետապնդման ու դրա մանրամասների մասին.

«ՀՀ քաղաքացի Տիգրան Կոլյայի Խաչատրյանը 2024 թվականի հուլիսի 17-ի գիշերը, լույս 18-ի ժամը 00։10-ին,  Մոսկվա քաղաքում բերման է ենթարկվել ՌԴ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից և նույն օրը թիվ 2402450016000096 քրեական գործով ձերբակալվել է ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվայի հյուսիս-արևելյան ադմինիստրատիվ օկրուգի քննչական մարմնի կողմից՝ կասկածանքով, որ նա պատվիրել է իր դստեր նախկին ամուսնու և  նրա հոր սպանության նախապատրաստությունը, ովքեր հանդիսանում են ՌԴ և ՀՀ քաղաքացիներ։

Տիգրան Խաչատրյանն արդեն ավելի քան 7 ամիս  է պահվում կալանքի տակ, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ գրեթե չեն իրականացվում, առանց ապացույցներ ներկայացնելու, կրկնվող, շաբլոնային ձևակերպումներով դատարանը պարզապես կալանքի ժամկետներ է երկարացնում։
Տիգրան Խաչատրյանին ձերբակալելուց անմիջապես հետո, մի խումբ անձինք, ովքեր Մոսկվայում ենթադրաբար կազմակերպել են Տիգրան Խաչատրյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը, այսինքն «պատվեր» են տվել, Երևանում բնակվող նրա ընտանքի անդամներից փորձել են շորթել առանձնապես խոշոր չափով գումարներ՝ խոստանալով, հետագայում նպաստել Տիգրան Խաչատրյանի գործի դրական հանգուցալուծմանը։
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն անմիջապես արձագանքելով շորթման այս աննախադեպ դեպքին, նախաձեռնել է թիվ 15145324 քրեական վարույթը, որի շրջանակներում տուժող են ճանաչվել Տիգրան Խաչատրյանը և նրա ընտանիքի երկու անդամները։
ՌԴ քննչականում քննվող քրեական գործում պարզապես չկան ապացույցներ Տիգրան Խաչատրյանի վերաբերյալ, այն ամբողջությամբ կառուցված է շորթումն իրականացնող խմբի հետ ենթադրաբար կապ ունեցող, այսպես ասած  դատավարական «գաղտնի» կարգավիճակ ունեցող երկու վկաների կեղծ ցուցմունքների հիման վրա, որոնք ամրապնդված չեն որևէ այլ ապացույցով։

Ըստ ՌԴ իրավապահ մարմնի՝ 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հուլիսի 17-ն ընկած ժամանակահատվածում (այսինքն՝ մինչև ձերբակալումը) Տիգրան Խաչատրյանի նկատմամբ ՌԴ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից իրականացվել են ակտիվ օպերատիվ միջոցառումներ, այն բանից հետո, երբ սպանության պատվերը Տիգրան Խաչատրյանից Երևանում  իբր ստացած  առանցքային «գաղտնի» վկան, զղջալով և հրաժարվելով սպանությունն իրականացնելու մտադրությունից, Հայաստանի իրավապահներին դիմելու փոխարեն,  չգիտես ինչու մեկնել է ՌԴ և հաղորդում է տվել տեղի ոստիկանության քրեական հետախուզության աշխատակիցներին։
Փաստորեն, Երևանում գտնվող Տիգրան Խաչատրյանի նկատմամբ 7 ամիս շարունակ ՌԴ ոստիկանության քրեական հետախուզության աշխատակիցներն,  առանց ՀՀ իրավապահների հետ համագործակցության իրականացրել են գաղտնի օպերատիվ միջոցառումներ, սակայն զավեշտն այն է, որ առ այսօր ՌԴ քննիչը Տիգրան Խաչատրյանին ու նրա պաշտպաններին, ինչպես նաև կալանք տվող դատարանին չի ներկայացրել որևէ ձայնագրություն կամ ռեալ, ծանրակշիռ այլ ապացույց, ինչից կերևար, որ սպանություն է պատվիրվել ու դրա հետ կապ ունի Տիգրան Խաչատրյանը։

Այդպես պարզապես չի լինում, եթե սպանության պատվիրատուի նկատմամբ ամիսներ շարունակ իրականացվում են օպերատիվ միջոցառումներ, այն էլ՝ հաղորդում տված, իբր սպանության կատարումը հանձնառած «գաղտնի» վկայի ներգավմամբ, ուրեմն պետք է լինեն ձայնագրություններ, դրանց իրական լինելու վերաբերյալ փորձաքննությունների եզրակացություններ, այլ ծանրակշիռ ապացույցներ, իսկ եթե դրանք չկան՝ մեղադրանքը կեղծ է, հորինված։

Ռուսաստանում քննվող քրեական գործի ապացույցների տեսանկյունից  դատարկությունը, Տիգրան Խաչատրյանի ակնհայտ անմեղությունը, նախկինում ունեցած գույքային պարտքի պատրվակով նրա ընտանիքից այս ընթացքում գումարներ շորթելու փորձը վկայում է, որ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ Մոսկվայում պարզապես իրականացվում է «պատվեր», նա հայտնվել է պատանդի կարգավիճակում, ում պահում են ակնհայտ ապօրինի հիմքերով, ենթադրաբար՝ մինչև հանցավոր խմբին կհաջողի շորթել գումարը։

Այս արտառոց դեպքի վրա ենք հրավիրում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների՝ Գլխավոր դատախազությունների, Քննչական կոմիտեների, հատուկ ծառայությունների, Արտաքին գործերի նախարարությունների և Մարդու իրավունքների պաշտպանների ուշադրությունը, հետևյալ պահանջներով՝

Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններից՝

1. Սեղմ ժամկետում պահանջել և ուսումնասիրել ՌԴ քննչական կոմիտեի վարույթում քննվող թիվ 2402450016000096 քրեական  գործը, այն տեղափոխել այլ քննչական մարմնի կամ քննիչի վարույթ։
2. Համոզվելով, որ գործում չկան ձայնագրություններ, սպանության պատվիրման վերաբերյալ այլ ծանրակշիռ ապացույցներ Տիգրան Խաչատրյանին անմիջապես ազատել կալանքից և կիրառել անազատության հետ կապ չունեցող ցանկացած այլ խափանման միջոց՝ ապահովելով նրա ֆիզիկակական  անվտանգությունը ։
3. Օպերատիվ և քննչական գործողություններով պարզել անդրազգային հանցավոր խմբի բոլոր անդամներին, ովքեր կապ ունեն Տիգրան Խաչատրյանի նկատմամբ ՙ ՙպատվերը՚ ՚ տալու և Մոսկվայում այն իրականացնելու հետ և ենթարկել նրանց քրեական պատասխանատվության։
4. Ուսումնասիրել գործով կեղծ  ցուցմունքներ  տված  ՙ ՙգաղտնի՚ ՚  երկու վկաների անձը, պարզել  նրանց շահագրգռվածությունը, դրդապատճառը և  կապը ՙ ՙպատվերը՚ ՚ տված ու իրականացնող անդրազգային հանցավոր խմբի հետ։
5. Ակտիվացնել Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ համագործակցությունը՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող  թիվ 15145324 և ՌԴ քննչական կոմիտեի վարույթում քննվող թիվ  2402450016000096 քրեական գործերի շրջանակներում, ինչը թույլ կտա պարզել ճշմարտությունը և վնասազերծել անդրազգային հանցավոր խմբի անդամներին։

Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններից՝

1. ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող  թիվ 15145324 քրեական գործով ակտիվացնել քննչական-օպրեատիվ միջոցառումները՝ անդրազգային հանցավոր խմբի անդամներին վնասազերծելու նպատակով։
2. Ակտիվացնել Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների հետ համագործակցությունը՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող  թիվ 15145324 և ՌԴ քննչական կոմիտեի վարույթում քննվող թիվ  2402450016000096 քրեական գործերի շրջանակներում։
3. ՌԴ գործընկերներին տրամադրել ենթադրյալ «գաղտնի» երկու վկաների, ինչպես նաև «պատվերը» տված ու իրականացնող անդրազգային հանցավոր խմբի անդամների վերաբերյալ ունեցած տվյալները՝ կեղծ վկայությունները ժխտելու և իրականությունը պարզելու նպատակով։
Հայաստանի Հանրապետությունը պարզապես պարտավոր է կանխել իր քաղաքացու անօրինական դատապարտումը։

Ափսոսանքով ենք փաստում, որ մեզ հասու տվյալների համաձայն, դեռևս 2024 թվականի սեպտեմբերին շորթման դեպքով ՀՀ քննչական կողմիտեի կողմից  նախաձեռնված թիվ 15145324 վարույթով և ՌԴ քննչական կոմիտեի վարույթում քննվող թիվ 2402450016000096 քրեական գործով միմյանց միջև   փոխգործակցություն հաստատելու փորձ առ այսօր չի արվել, ինչն այս իրավիճակում անթույլատրելի է։ 

Միայն ՌԴ և ՀՀ իրավապահ մարմինների ազնիվ ու անաչառ  համագործակցությամբ է հնարավոր պարզել ճշմարտությունը, հիմնավորել Տիգրան Խաչատրյանի անմեղությունը, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել՝ շորթման նպատակով պատվեր տված  և իրականացնող անձանց։

Խնդրում ենք իրականացնել ստուգում այս փաստի վերաբերյալ և աջակցել տվյալ քրեական գործի օբյեկտիվ քննությանը:

Այսօր ձևավորված հայ-ռուսական հարաբերությունների պայմաններում ճշմարտության բացահայտումը կարող է հանդիսանալ համագործակցության վառ օրինակ և նպաստել՝ ռուսական իրավապահ մարմինների աշխատանքի նկատմամբ հայ հասարակության վստահության մակարդակի բարձրացմանը»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
ԴՕԿ կուսակցությունը մեկնաբանում է Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերը
Վարդան Ղուկասյանի հիմնադրած ԴՕԿ կուսակցությունը ֆեյսբուքյան էջում տարածել է հայտարարություն, որտեղ անդրադառնում է նաև Ղուկասյանի ձերբակալության...
Աղբյուր` Panorama.am
22:03
Բաքվում շինծու դատավարության ընթացքում Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է
Բաքվում գերության մեջ գտնվող Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարության ժամանակ Վարդանյանի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Սլավիկ Գալստյանը հաղթեց օլիմպիական չեմպիոնին
Սլավիկ Գալստյանը PWL-8 (Professional Wrestling League) լիգայում 5:4 հաշվով հաղթեց Օլիմպիական և Աշխարհի չեմպիոն, կուբացի Լուիս Օրտա Սանչեսին:...
Աղբյուր` Panorama.am
21:30
Մյունխենի օդանավակայանը կաթվածահար կլինի
Գերմանիայի երկրորդ ամենածանրաբեռնված` Մյունխենի օդանավակայանը, փետրվարի 27-28-ը կաթվածահար է լինելու աշխատողների գործադուլի պատճառով: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:18
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանի միջնորդությունն անհիմն է ճանաչել և թողել առանց քննության
Փետրվարի 25-ին Բաքվում շարունակվեց Հայաստանի քաղաքացի Ռուբեն Վարդանյանի դեմ Ադրբեջանի կողմից հարուցված  շինծու  քրեական գործը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
21:09
Առողջապահության նոր տարին գարնանն է, իսկ հիվանդ քաղաքացիները թող սպասեն․ Ծաղիկ Վարդանյան
Առողջապահության կազմակերպիչ, ԱՆ նախկին պաշտոնյա Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Առողջապահության նախարարությունում տարին սկսվում է գարնանից...
Աղբյուր` Panorama.am
21:07
Երևանն ստացել է «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ Բաքվի պատասխանը
«Ազատությանը» հաղորդել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
20:53
Մակրոնը չի հաջողվում Թրամփից ստանալ աջակցություն՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցում
 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի կարողացել հասնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությանը՝  հակամարտության ավարտին եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
20:42
Սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Մ-2-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են
Փետրվարի 25-ին՝ ժամը 20:40-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Մ-2-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են բոլոր...
Աղբյուր` Panorama.am
20:31
Սկանդալային ձայնագրություն` «փողը չեն մուծում, մի´ քշեք»․ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն մեկնաբանություն չունի
Համացանցում ձայնագրություններ են տարածվել ավտոբուսի վարորդների և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմի միջև եղած տարբեր...
Աղբյուր` Panorama.am
20:24
Մտահոգիչ է ընդդիմադիր գործիչների հանրային խոսքը սահմանափակելուն ուղղված գործելակերպը․ ՔԻՀԿ
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հայտարարություն է տարածել  Էդգար Ղազարյանի քաղաքական հետապնդման մասին։ Հայտարարության մեջ ասվում...
Աղբյուր` Panorama.am
20:05
Ուրարտուն հաղթեց Արարատ-Արմենիային․ Կալուկյանը նորամուտը նշանավորեց գոլով
Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի 20-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս արտագնա հաղթանակ տարավ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Այս պահին հանրապետության մի շարք մարզերում դիտվում է քամու ուժգնացում և գետնաբուք
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․ «Հարգելի քաղաքացիներ, այս պահին հանրապետության մի...
Աղբյուր` Panorama.am
19:34
Առողջապահության նախարարությունը հերթական անտրամաբանական օպտիմալացումն է պլանավորում․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․ «Առողջապահության «սև սիրտ», Նանուշյանի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման առաջարկ․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթ է ունեցել Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում։ Ելույթում, մասնավորապես, ասել է․ «Ուրախ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Փորձ է արվում այս գործն ինչ-որ կերպ վերակենդանացնել․ փաստաբանը՝ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին այլ պաշտոնյաների գործի մասին
«Խնդիրն նրանում է, որ մենք ունենք օրինականության այնպիսի անջրպետ, որ դա որևէ ձև հաղթահարել չենք կարողանում։ Նախկինում երբևէ մի իրավիճակ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Ես ազատության մեջ եմ, խոսքս՝ բանտում․ Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է․ «Ես ազատության մեջ եմ, խոսքս՝ բանտում»։ Օրերս հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
18:21
Եգիպտոսի «Port Said» քաղաքի մոտակայքում վթարի ենթարկված նավը հասել է Ստամբուլ
Փետրվարի 12-ին ամերիկյան «Harry S. Truman» (CVN 75) ավիակիր նավի հետ բախված թուրքական «Beşiktaş-M» բեռնատար նավը նկատվել...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը մշակվում է ոչ թե Եվրոպայում, այլ Սաուդյան Արաբիայում․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․ «ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործողությունները հուշում են, որ մշակվել է նոր քաղաքական դոկտրին։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մրցույթ` Վրաստանի բուհերում 2025-2026 ուստարում մագիստրոսական կրթություն ստանալու համար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն...
Աղբյուր` Panorama.am
17:56
Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհը փակած և «դրիֆթ» կատարած տղամարդիկ ձերբակալվել են
Փետրվարի 24-ին համացանցում տեսանյութ էր շրջանառվում, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը նույն օրը՝ կեսօրին, հարսանեկան արարողության...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ադրբեջшնgիները վնասել են Արցախի մի շարք բնակավայրերի բնամշակութային լանդշաֆտները
Google Earth արբանյակային քարտեզի 2023 թվականի հունիսին արված լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմը զգալիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:37
Հարժիս-Շինուհայր ճանապարհահատվածում բուք է
Փետրվարի 25-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ճանապարհային դեպարտամնետ հիմնադրամից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
17:14
2024 թ.-ին Հայաստանում համարակալվել և հաշվառվել է 195.400 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի. Տիգրան Ալեքսանյան
Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը վերջին 10 տարում նվազել է մոտ 30 %-ով: Ըստ այդմ, պակասել է խոշոր և մանր եղջերավոր,...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ռոբերտ Քոչարյան, ոտքի կանգնեք։ Էդ ի՞նչ ձեռքի շարժումներ էիք անում. Դատավոր
«Ադեկվատության խնդիր եմ ես տեսնում այստեղ, ժողովուրդ ջան»։
Աղբյուր` Panorama.am
16:36
Մեր համագործակցությունը ԵՄ հետ «արտաամուսնական» հարաբերություն չէ. ՔՊ-ական պատգամավոր
«Հայաստանն ամուսնացած չէ ոչ մեկի հետ, ոչնչի հետ։ Մեր համագործակցությունը  Եվրոպայի միության հետ արտաամուսնական հարաբերություն...
Աղբյուր` Panorama.am
16:32
Ռուսաստանում ՀՀ քաղաքացին քրեական հետապնդման է ենթարկվում ապօրինի, ենթադրաբար՝ «պատվերով». Փաստաբանների ահազանգը
«Սիմոնյան և գործընկերներ» ու «Միքայել Համբարձումյան և գործընկերներ»      իրավաբանական ընկերությունները...
Աղբյուր` Panorama.am
16:24
Դաշնային խորհուրդ. Մատվիենկոն կայցելի Երևան՝ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները խթանելու համար
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով կայցելի Հայաստան՝ «ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին
13:23 25/02/2025

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}