
Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրութունները. Սրբուհի Գալյան
«Ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրակացվում են քայլեր, որոնք հիմնականում չորսն են»,- Երևանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նա նշեց, որ այդ քայլերից են սահմանադրական բարեփոխումներները, որոնք ընթացիկ փուլում են գտնվում. «Գործում է համապատասխան խորհուրդը, կազմված է Սահմանադրության հայեցակարգը, այժմ աշխատում ենք Սահմանադրության նոր տեքստի վրա, որը, ըստ ստանձնած հանձնառության, պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրությունները։
Սահմանադրությունը շեշտադրելու է մարդու իրավունքները, այդ թվում սոցիալ-տնտեսական իրավունքները, ինչպես նաև պարունակելու է մի շարք դրույթներ կապված կառավարման կարգի, տարբեր պետական մարմինների տեղի և դերի մասին, իհարկե, նաև բազմաթիվ կարգավորումներ կան»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանից գրեթե ամենօրյա պարբերականությամբ հորդորում/սպառնում են ՀՀ-ին` փոխել սահմանադրությունը, տրամադրել միջանցք, գնալ ապառազմականացման
- Եթե Սահմանադրությունը լեգալ չէ, ապա դա նշանակում է, որ հենց փաշինյանական իշխանությունը լեգալ չէ. Արա Պողոսյան
- Սահմանադրության փոփոխությունն արտաքին որևէ գործընթացի հետ առնչություն չունի, կոնկրետ հոդված չի փոխվում. ԱԽՔ
- Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան
- Հայաստանի խնդիրների հետ Սահմանադրության փոփոխությունը ոչ մի կապ չունի. Վարուժան Գեղամյան
- Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ. Գալյան
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին