
2024 թ.-ին Հայաստանում համարակալվել և հաշվառվել է 195.400 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի. Տիգրան Ալեքսանյան
Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը վերջին 10 տարում նվազել է մոտ 30 %-ով: Ըստ այդմ, պակասել է խոշոր և մանր եղջերավոր, երկկճղակավոր ու սմբակավոր անասունների գլխաքանակը։ Եթե 2021թ. հաշվառվել է 613,4 հազար ընտանի անասուն, ապա 2023թ. դրանց թիվը դարձել է 501,9 հազար։ 2024 թ-ի հունվարի 1-ի դրությամբ մեր երկրի առևտրային կազմակերպությունների և բնակչության տնտեսություններում արդեն պահվում էր 491. 5 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի։
Panorama.am-ը դիմեց Էկոնոմիկայի նախարարություն՝ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը ճշտելու համար։
Նախարարության Անասնաբուծության վարչության պետ Տիգրան Ալեքսանյանը հայտնեց, որ
2024 թվականի ընթացքում հաշվառած խոշոր և մանր եղջերավոր անասունների և ընդհանրապես ընտանի կնեդանիների ընդհանուր թիվը հրապարակվում է Վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքէջում։ 2024 թվականի հունվարին համապատասխան գերատեսչությունները ձևավորում են հանձնաժողով ու սկսում հաշվառումը, իսկ պաշտոնապես արդյունքները հրապարակում է Վիճակագրական կոմիտեն ամեն տարվա մարտ ամսի առաջին տասնօրյակում, որից օգտվում է նաև նախարարությունը։
«Քանի որ մենք 2022 թվականից մեկնարկել ենք խոշոր եջերավոր անասունների համարակալման և հաշվառման գործընթացը, ապա 2024 թվականին համարակալվել է միայն նորածին կենդանիները, որոնք տարվա ընթացքում ծնվել են։
Ըստ այդմ, 2024 թվականին Հայաստանում համարակալվել և հաշվառվել է 195.400 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի։ Մենք համարակալելիս հրապարակում ենք թվեր, որոնք վերաբերում են ծնված կենդանիներին»,-հայտնեց Տիգրան Ալեքսանյանը։
Հիշեցնենք,որ 2023 թվականի տվյալներով մեկ տարվա ընթացքում համարակալվել էր 568.6 խոշոր եղջերավոր անասուն։
Հարակից հրապարակումներ`
- Անասնագոմի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով խոշոր եղջերավոր կենդանիներ են սատկել
- Արմավիրում անասնագոմի տանիքը փլուզվել է, փլատակներում մնացել են խոշոր եղջերավոր անասուններ
- Հայաստանում համարակալվել և հաշվառվել է 568 հազար 622 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին