
«Հրապարակ». Ինչու է Փաշինյանը քայլ առ քայլ լիազորություններից զրկում մարզպետներին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը քայլ առ քայլ լիազորություններից զրկում է մարզպետներին. ավտոպարկը կրճատեց, նրանց ենթակայությունից հանվեցին դպրոցները, հիմա՝ հիվանդանոցները: Դրանք հանձնվեցին ԿԳՄՍՆ-ին և առողջապահության նախարարությանը։ Տպավորություն է, որ շուտով փակելու է մարզպետարանները` հայտարարելով, թե «Հայաստանից արմատախիլ արեց հին ֆեոդալական ինստիտուտը»։ Իրականում, ոլորտից տեղյակ անձի կարծիքով, իշխանության ու ռեսուրսների կենտրոնացում է արվում՝ ամենայն հավանականությամբ, գալիք ԱԺ ընտրություններին ընդառաջ։ Դպրոցները, հիվանդանոցները, սոցծառայությունները մեծ ադմինիստրատիվ ռեսուրս են, ըստ ամենայնի՝ Նիկոլ Փաշինյանը չի վստահում իր նշանակած մարզպետներին ու որոշել է այդ ռեսուրսն անձամբ կառավարել։
Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ ներկայիս մարզպետերն իսկապես կշիռ և հեղինակություն չունեն իրենց տարածքներում, ինչպես նախկին մարզպետները։ Խոշորացված համայնքների ղեկավարներն ավելի շատ լծակներ ունեն, և ներմարզային հարաբերություններն ավելի շատ համայնքապետերը, քան մարզպետներն են կառավարում։ Բնականաբար, ընտրողի քվեն էլ նրանք են ուղղորդելու դեպի ՔՊ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին