
«Ժողովուրդ». Փաշինյանը հետապնդումների նոր ալիք է սկսում, որի թիրախում քաղաքական քննադատությունն է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքական իշխանությունները ՀՀ կառավարությունից ուժայիններին հրահանգ են իջեցրել, որ յուրաքանչյուր ընդդիմադիր գործիչ, կառույցի ներկայացուցիչ, որը կհամարձակվի քննադատել դատական համակարգի ներկայացուցիչներին, խստագույնս կպատժվի։
Հրահանգված է՝ դատական իշխանությունների, իրավապահների հասցեին ոչ հաճելի ձևակերպումներով ելույթները, հարցազրույցները չպետք է անպատիժ մնան, նման արտահայտություններ անողներին պետք է ենթարկել քրեական պատասխանատվության:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս թեմայով ՍԴ նախկին դատավոր Վահե Գրիգորյանն է դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին` իր բողոքն արտահայտելով իրավապահներին դատավորներին քննադատելու երևույթից: Նա պնդել է` քանի որ գնում է ՄԻԵԴ, իսկ նրա անվան և համբավի վերաբերյալ արդեն իսկ վատ ասոցիացիաներ են ձևավորվել, պետք է քայլեր ձեռնարկել: Նա դժգոհել է, որ վատ համբավի ձևավորման պատճառը եղել են Էդգար Ղազարյանի քննադատությունները, մասնավորապես այն, որ Ղազարյանը եթերում ասել է, որ Վահե Գրիգորյանն ապօրինի է դարձել ՍԴ փոխնախագահ, ինչպես նաև այն, որ ուղիղ եթերների ընթացքում նրա կողմից հնչեցվել են արտահայտություններ, որ Սահմանադրական դատարանը չեզոքացրել է Անկախության հռչակագիրը, որի իրավունքը չուներ, և որ այդ որոշումը կայացնող դատավորները կա՛մ տգետ են, կա՛մ դավաճան։
Հենց այս բողոքի ձայնից հետո էլ իրավապահները փութաջանորեն գործի լծվեցին, որպեսզի Էդգար Ղազարյանի նկատմամբ իրավական գործընթացներ սկսվեն: Ղազարյանի օրինակով Փաշինյանը նպատակ ունի ցույց տալու հանրությանը, որ ով կհամարձակվի դատավորի հասցեին վատ արտահայտվել՝ կարժանանա նույն ճակատագրին։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հայրենի իշխանությունների հրահանգով սկսվել է բոլոր ընդդիմադիրների «խոսքի ուսումնասիրություն» և ովքեր դատաիրավական կամ իրավական ոլորտի ներկայացուցչի հասցեին վատ կարտահայտվեն, նրանց հետևից «գնալու են»: Այսինքն` Փաշինյանը հետապնդումների նոր ալիք է սկսում, որի թիրախում քաղաքական քննադատությունն է և Էդգար Ղազարյանի դեպքը չի մնա եզակի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին