
Հայաստանի տարբեր շրջաններում գետնաբուքը շարունակվում է
Այս պահին հանրապետության մի շարք մարզերում՝ Սյունիքում, Գեղարքունիքում, Լոռիում, Կոտայքում և Արագածոտնում, դիտվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, ինչը որոշ հատվածներում առաջացնում է գետնաբուք։ ՆԳՆ հաղորդմամբ, տվյալները փոխանցել են շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Ակնկալվում է, որ քամու ուժգնացումը կշարունակվի մինչև փետրվարի 27-ի երեկոյան ժամերը։
ՀՀ Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները, Փրկարարական ծառայության և Ոստիկանության հերթապահ խմբերը շուրջօրյա ռեժիմով ուժեղացված ծառայություն են իրականացնում՝ վերահսկելով ավտոճանապարհները և ապահովելով քաղաքացիների անվտանգությունը։
Փրկարարական ծառայողները շրջայցեր, հերթապահություններ են իրականացնում ավտճանապարհների խնդրահարույց հատվածներում՝ ապահովելով արագ արձագանք բոլոր արտակարգ դեպքերին․ պատրաստակամ ցանկացած պահի օգնություն ցուցաբերելու։ Անհրաժեշտության դեպքում կատարում են արգելափակված տրանսպորտային միջոցների դուրսբերման, քարշակման, քաղաքացիներին անվտանգ տարածք տեղափոխման աշխատանքներ։
ՀՀ Ներքին գործերի նախարարությունը հիշեցնում է՝
.Պետք է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և լինել առավել զգոն։
. Տեղեկանալ պաշտոնական աղբյուրներից՝ եղանակային փոփոխությունների և ճանապարհային իրավիճակի վերաբերյալ։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին