Հասարակություն 10:19 25/02/2025 Հայաստան

ARARAT Bourbon Cask. Երևանի կոնյակի գործարանի նոր սահմանափակ թողարկումը

ARARAT Bourbon Cask հայկական կոնյակը Երևանի կոնյակի գործարանի ևս մեկ նորարարությունն է։ Ութ տարվա հնացման  այս ARARAT հայկական կոնյակը նույնպես արտադրվել է համաձայն հայկական կոնյակագործության դասական եղանակի՝ բացառապես Հայաստանում աճեցված խաղողից։ Միևնույն ժամանակ ARARAT Bourbon Cask կոնյակն առաջին հայկական կոնյակն է, որը հնացվել է տակառներում, որոնցում մինչ այդ հնացվել է բուրբոն։

Միայն Հայաստանի համար արտադրված ARARAT Bourbon Cask հայկական կոնյակն ընկերության յուրատեսակ երախտիքն է սպառողին՝ բրենդի նկատմամբ նրա հավատարմության և հարգանքի համար, որը փոխանցվում է սերնդեսերունդ։  



Դեռևս 1887 թվականից ARARAT-ի պատմությունը ոչ այլ ինչ է, քան համարձակ նորարարությունների շարք։ Այդ նորարարություններից գրեթե յուրաքանչյուրը կարճ ժամանակ անց վերածվել է նշաձողի․ առաջին հայկական կոնյակի ստեղծումը, XX-րդ դարի արշալույսին նվաճած առաջին միջազգային ճանաչումը, «կենդանի» ոչ թորված ջրի կիրառումը, ամենաթունդ կոնյակի ստեղծումը, ARARAT-ի համային շարքը և այլն։ ARARAT-ի վարպետների ձեռնհասությունն ու փորձը մշտապես են գտել կիրառման նոր կետեր՝ ապահովելով ավանդույթների կատարելագործում և նորարարական լուծումներ։ Այս մոտեցումները հաճախ ոչ միայն արտացոլել են ժամանակը, այլև ազդարարել նոր նշաձողեր։  

Այսօր Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է ARARAT Bourbon Cask հայկական կոնյակը՝ իրական առաջատարի ոգու ներդաշնակ մարմնավորում, ում համար հարուստ ավանդույթները ոչ միայն անցյալից սովորելու հնարավորություն է, այլև ամուր հենարան համարձակ քայլի համար։ ARARAT Bourbon Cask-ը   տասնամյակներ ի վեր սպառողի կողմից սիրված ARARAT կոնյակի բացարձակ նոր եզրն է։

ARARAT Bourbon Cask հայկական կոնյակի ստեղծումը հնարավոր դարձավ կոնյակագործության ամենաերկար և, թերևս, անձեռնմխելի գործընթացին՝ հնացման շրջանին հաղորդելով նոր եզր։



Բանն այն է, որ հայկական կոնյակի արտադրական գործընթացով նախատեսված հնացման շրջանը պետք է անցնի բացառապես կաղնու տակառների մեջ։ Սա ոչ միայն աներկբա ավանդույթ է, այլև օրենսդրական պահանջ։ ARARAT Bourbon Cask կոնակի վրա աշխատած վարպետները, հետևելով այս ավանդույթին, ընդլայնեցին դրա սահմանները և կիրառեցին մի մոտեցում, որն ավելի հատկանշական է վիսկիի արտադրության համար։  Այսպես՝ ARARAT Bourbon Cask-ի սպիրտները ևս հնացվել են կաղնե տակառներում, սակայն ի տարբերություն ARARAT շարքի այլ կոնյակների, այս կոնյակները ութ տարի հնացվել են հատուկ ընտրված կաղնե այնպիսի տակառներում, որոնց մեջ մինչ այդ հնացվել է բուրբոն։ Հնացման գործընթացի նմանատիպ նորարարությունը ապահովեց ARARAT Bourbon Cask հայկական կոնյակի անզուգական համահոտային հատկանիշները, որոնք անհամեմատելի են ARARAT շարքի որևէ այլ կոնյակի հետ։

«ARARAT Bourbon Cask կոնյակը առանձնանում է ARARAT կոնյակների շարքից։  Այս կոնյակին բնորոշ է հատուկ և բացարձակ նոր համահոտային գունապնակ, որտեղ ARARAT-ին բնորոշ համահոտային դիմագծին ավելացվել է նոր երանգ։ ARARAT Bourbon Cask կոնյակն ունի սաթագույն երանգ, որին հատուկ հմայք են հաղորդում ոսկե ցոլքերը։ Հայկական կոնյակի իրական սիրահարներն այստեղ կզգան ARARAT-ի հարուստ, փափուկ համը, որը հանգավորվում է քաղցրահամ ածիկի և ծխեցված բուրբոնի համային երանգների հետ։  ARARAT-ի սիրահարները կնկատեն նաև ARARAT կոնյակների շարքին հնացման ոչ այդքան բնորոշ տարիք՝ ութ տարի։ Տարիքային նման ընտրությունը բացահայտեց այս կոնյակի բացառիկ հատկանիշները՝ ապահովելով նրա յուրօրինակ տեղը ARARAT կոնյակների շարքում։ Այս կոնյակն առանձնանում է նաև նրանով, որ նրա կուպաժի մեջ ներառված են միայն մի տարիքի սպիրտներ, ինչն առավել տարածված է վիսկիի արտադրության մեջ։ Սա, իհարկե, հաճելիորեն արտացոլվում է այս խմիչքի բնավորության մեջ», - նշում է Երևանի կոնյակի գործարանի արտադրության տնօրեն Համլետ Անտոնյանը։

ARARAT Bourbon Cask-ը կներկայանա վառ փաթեթավորմամբ, որը զարդարված է բրենդ-խորհրդանիշով՝ Փյունիկ թռչունով։ Փյունիկի վեր հառնած թևերն այլաբանորեն փոխանցում են ավանդույթների նկատմամբ բրենդի հավատարմությունը, ինչպես նաև նրա համարձակությունը նորարարություններ անելու։   

«Տարիների ընթացքում իրեն արդարացրած ARARAT-ի պրեմիումիզացիայի քաղաքականությունն այսօր համալրվում է ևս մեկ արտադրանքով՝ ARARAT Bourbon Cask հայկական կոնյակով, որը մենք թողարկել ենք միայն Հայաստանի շուկայի համար։ ARARAT-ի արտահանման քարտեզը բավականին լայն է, բայց Հայաստանը մեզ համար մշտապես եղել է հատուկ ուշադրության առարկա։ Այստեղ բրենդի կապը սպառողի հետ պայմանավորված է ոչ միայն որակական հատկանիշներով կամ ժամանակակից փաթեթավորմամբ։ Հայաստանում սպառողը կապված է ARARAT-ի հետ պատմական հիշողության մակարդակում և, որպես կանոն, հանդիսանում է ARARAT-ի իրական գիտակ։ Այդ իսկ պատճառով ARARAT Bourbon Cask արտադրանքով մենք սպառողին ենք առաջարկում լեգենդար ապրանքանիշի նոր եզրը, որը նրա դարավոր ավանդույթների և ժառանգության նոր ընթերցումն է։ Այս  կոնյակով մենք համալրում ենք մեր պրեմիում շարքը՝ հարգանքի տուրք մատուցելով բրենդի երկրպագուներին և ներգրավելով նոր սպառողների»,- նշում է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:02
Ռոբերտ Քոչարյան, ոտքի կանգնեք։ Էդ ի՞նչ ձեռքի շարժումներ էիք անում. Դատավոր
«Ադեկվատության խնդիր եմ ես տեսնում այստեղ, ժողովուրդ ջան»։
Աղբյուր` Panorama.am
16:36
Մեր համագործակցությունը ԵՄ հետ «արտաամուսնական» հարաբերություն չէ. ՔՊ-ական պատգամավոր
«Հայաստանն ամուսնացած չէ ոչ մեկի հետ, ոչնչի հետ։ Մեր համագործակցությունը  Եվրոպայի միության հետ արտաամուսնական հարաբերություն...
Աղբյուր` Panorama.am
16:32
Ռուսաստանում ՀՀ քաղաքացին քրեական հետապնդման է ենթարկվում ապօրինի, ենթադրաբար՝ «պատվերով». Փաստաբանների ահազանգը
«Սիմոնյան և գործընկերներ» ու «Միքայել Համբարձումյան և գործընկերներ»      իրավաբանական ընկերությունները...
Աղբյուր` Panorama.am
16:24
Դաշնային խորհուրդ. Մատվիենկոն կայցելի Երևան՝ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները խթանելու համար
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով կայցելի Հայաստան՝ «ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք...
Աղբյուր` Panorama.am
16:23
Անշարժ գույքի շուկան փլուզվում է.Դավիթ Բաղդասարյան
ՀՀ բանկերից մեկի նախկին աշխատակից, ներկայում Կապանի լեռնահարստացման կոմբինատի աշխատակից Դավիթ Բաղդասարյանը գրում է. «ՀՀ ԿԲ-ն մի...
Աղբյուր` Panorama.am
16:15
Թող մոտենար, քննադատեր, ոչ թե ասեր՝ «նիկոլական վիժվածք». Հակոբ Ասլանյան
«Եթե մարդը կատարել է որևէ արարք, դրան  համապատասխան գնահատական պետք է տրվի անկախ նրանից, ես հիմա ՔՊ-ում եմ, ՔՊ-ում չեմ, օրենքն ինչ...
Աղբյուր` Panorama.am
16:02
ԱԺ և ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները համեմատելի չեն. ՆԳՆ-ն Գյումրու ընտրացուցակների մասին
ՆԳ նախարարությունը տարածել  է պարզաբանում Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ, որտեղ ասված է. Շիրակի մարզի Գյումրի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
15:58
2024 թվականին Հայաստանում կրճատվել են ցորենի ցանքատարածությունները. Վիճակագրական կոմիտե
ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Պարենային ապահովություն և աղքատություն, 2024թ. հունվար-դեկտեմբեր» զեկույցը։ Չնայած...
Աղբյուր` Panorama.am
15:19
Դատարանը Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցներից երկուսը վերացրեց
Աջափնյակի դատարանում այսօր շարունակվեց խուլիգանություն կատարելու ու անհանդուրժողականություն հրահրելու մեջ մեղադրվող Սամվել Վարդանյանի՝...
Աղբյուր` Panorama.am
14:38
Ադրբեջանը խոչընդոտում է, ցանկանում է թույլ չտալ Հայաստանում կատարել Սահմանադրական բարեփոխումներ. Արման Եղոյան
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի հայտարարությունը ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
14:25
Երևանի մարզահամերգային համալիրում ապրիլի 4-6-ը կայանալու է ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը
«ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսն աննախադեպ է Հայաստանի զբոսաշրջության պատմության համար, քանզի մենք հայտ ենք...
Աղբյուր` Panorama.am
14:23
Քրեական ոստիկանները հայտնաբերել են բնակարանային գողություններ կատարած տղամարդկանց
ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն փետրվարի 22-ին ստացված ահազանգը բնակարանային գողության մասին էր: Նոր Գեղի գյուղի...
Աղբյուր` Panorama.am
14:18
Ալեն Սիմոնյանը Վալենտինա Մատվիենկոյի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերությունները
Անդրադարձ է կատարվել նաեւ Վալենտինա Մատվիենկոյի` Հայաստան նախատեսված պաշտոնական այցի կազմակերպչական հարցերին:
Աղբյուր` Panorama.am
13:32
Քայքայման և վերածննդի անտիսոցիոլոգիան
«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ի վերջո, այս մղձավանջի ելքը որոշելու է...
Աղբյուր` Panorama.am
13:27
Հայտնաբերվել է Աբովյան փողոցի հայտնի խաղողի վազը հատող անձը
ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են. «Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները հայտնաբերել են խաղողի վազը հատած տղամարդուն...
Աղբյուր` Panorama.am
13:27
Դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների լողի փորձնական ծրագրի իրականացման համար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ...
Աղբյուր` Panorama.am
13:20
Դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին
«Եվրամիության համար պատիվ է տեսնել այսքան երկրների, որոնք ցանկանում են միանալ միությանը»,- Երևանում անցկացվող ԵՄ-Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
13:13
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 3-5 աստիճանով
​Երևանում փետրվարի 25-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի գիշերը և երեկոյան, 27-ի գիշերը,...
Աղբյուր` Panorama.am
12:44
Շատ ցավոտ և վատ կանխատեսումներ կան կառավարության այդ գործողությունների մասով. Հակոբ Ավագյան
«Կառավարության ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ իրենք կամաց-կամաց գնում են շրջհարկի վերացմանը, այն ցավոտ է և շատ վատ...
Աղբյուր` Panorama.am
12:30
2026 < 2021. Ռե-Նիկոլը Պոստ-Նիկոլի փոխարեն. Աշոտյան
«Հայաստանում քաղաքական զարգացումների համատեքստում պրոցեսի տարբեր մասնակիցներ փորձում են գաղափարական հիմնավորումներ ստեղծել իրենց...
Աղբյուր` Panorama.am
12:27
Երբևէ անիրատեսական ակնկալիքներ չենք տվել. ՔՊ-ականը՝ ԵՄ անդամակցության մասին
«Ոչ ոք երբևէ չի ասել, ոչ ոք երբևէ նման հուշում չի տվել, որ Հայաստանը կարող է Եվրամիության թեկնածու կամ անդամ դառնալ հենց այս տարի»,-...
Աղբյուր` Panorama.am
12:12
Հայաստանում հայտնաբերվել են 10 նոր տեսակի միջատներ, որոնք համաշխարհային նշանակություն ունեն. FPWC
Միջատները հայտնաբերվել են Ուրցաձորում ու Գոռավանի ավազուտներում
Աղբյուր` Panorama.am
11:47
Ռոման Տրոցենկոն ու որդին՝ Մեծ Բրիտանիայի նոր պատժամիջոցների ներքո
Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իր ցանկը՝ դրանում ներառելով ավելի քան 60 ֆիզիկական անձանց ու ընկերությունների, ինչպես...
Աղբյուր` Panorama.am
11:46
Լավրովն այսօր Իրանում կքննարկի նաև Անդրկովկասի խնդիրները
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Իրան, որտեղ կհանդիպի իր իրանցի գործընկերոջ՝ Աբբաս...
Աղբյուր` Panorama.am
11:42
Սրբուհի Գալյանը ի պատասխան Մամիջանյանի՝ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին հարցին
Երևանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ, որին ներկա են ԵԽ պատգամավորներ, ԱԺ «Պատիվ...
Աղբյուր` Panorama.am
11:27
ԱՆԻՖ-ում չարաշահումներ է հայտնաբերել նաև պետական գույքի կառավարման կոմիտեն
ՔԿ-ում քննվում է բազմադրվագ գործ։ Քրեական վարույթներից առնվազն երկուսը հաստատապես վերաբերում են Տիգրան Ավինյանի պաշտոնավարման տարիներին։
Աղբյուր` Panorama.am
11:13
Կասեցվել է «Դան-Դեսերտ» արտադրամասի արտադրության առանձին գործառույթը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Դան-Դեսերտ» ՍՊԸ-ին պատկանող կրեմային...
Աղբյուր` Panorama.am
11:08
Ռուբինյանն անամոթաբար կեղծել է իմ ասածները. Զուրաբյան
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը գրում է. «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հակասություն է գտել իմ երկու...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրութունները. Սրբուհի Գալյան
«Ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ  իրակացվում են քայլեր, որոնք հիմնականում չորսն են»,- Երևանում...
Աղբյուր` Panorama.am
10:49
Hayat project-ի ռեսուրսը չեմ օգտագործելու նախընտրական քարոզարշավի ժամանակ. Ռուբեն Մխիթարյան
«Hayat project-ի երեխեքի հանրային ռեսուրսը չեմ օգտագործելու։  Պնդում եմ։ Որ  Hayat project-ը Գյումրիում համերգ տալու է, ու այդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին
13:23 25/02/2025

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}