
Hayat project-ի ռեսուրսը չեմ օգտագործելու նախընտրական քարոզարշավի ժամանակ. Ռուբեն Մխիթարյան
«Hayat project-ի երեխեքի հանրային ռեսուրսը չեմ օգտագործելու։ Պնդում եմ։ Որ Hayat project-ը Գյումրիում համերգ տալու է, ու այդ համերգին հազարավոր մարդիկ են գալու, փաստ է։ Բայց դա չի լինելու քարոզարշավի ընթացքում»,-Irakanum-ին տված հարցազրույցում ասել է խմբի հիմնադիր, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ նա հայտարարել է մարտի 30-ին կայանալիք Գյումրու արտահերթ ավագանու ընտրություններին մասնակցության մասին։
Մխիթարյանը հորդորորում է շոու բիզնեսի մյուս ներկայացուցիչներին, ովքեր իրեն շատ լավ ճանաչում են, գիտեն իր քաղաքական հայացքները, չգան ու չմասնակցեն իշխանության քարոզարշավին՝ իրենց մասնագիտությամբ օրվա հացը վաստակելու հիմնավորումով։
«Հավատացեք, էդ մի օրվա հացը բացարձակապես ձեզ չի փրկելու, որովհետև ես գիտեմ, թե դուք ինչքան գումար եք աշխատում։ Իսկ այն մարդիկ, որ այնուհանդերձ որոշելու են, որ պիտի գան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին մասնակցելու ու սատարելու, ինձ համար համարվելու են ՔՊ-ի գաղափարակից մարդիկ։ Իրենք դրանից հետո պետք է պատրաստ լինեն, որ նույնաչափ կրելու են այն բոլոր քննադատությունների հետևանքները, որը կրում են այս մարդիկ։ Մի արեք, ձեզ պետք չի»,-ասաց Մխիթարյանը։
Նրա խոսքով, եթե նույնիսկ կլինեն շոու բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք կգնան ու կերգեն, միևնույն է՝ ինքը Hayat project-ի ռեսուրսը չի օգտագործելու։
«Hayat project-ը «Ես քո Արցախն եմ, դու՝ իմ Հայաստանը» երգից հետո այլևս ամբողջ հայ ժողովրդին է, բոլորինն է, բիզնես պրոեկտ չէ»,-ասաց Մխիթարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ասում են Գյումրու ընդդիմադիր թեկնածուները խուճապի մեջ են, բայց վայնասունն էն կողմից է. Ռուբեն Մխիթարյան
- Գյումրեցի ուսանողները Ռուբեն Մխիթարյանի հետ կարող են հանդիպել Երևանում՝ փետրվարի 26-ին
- Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
- Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին