
ԱՄՆ Պետքարտուղարություն. ՄԱԿ ԳԱ-ի թշնամական բանաձևերը չեն օգնում Ուկրաինայում հակամարտությունների կարգավորմանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) թշնամական բանաձևերը չեն նպաստում Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին երկուշաբթի օրը Breitbart News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Մենք չէինք գտնում, որ ՄԱԿ-ում հակամարտող կողմերից որևէ մեկի նկատմամբ թշնամական որևէ բանի ընդունումը կնպաստի կարգավորմանը»,-ասել է նա՝ մեկնաբանելով երկուշաբթի օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում տեղի ունեցած քվեարկությունը։ Ռուբիոն հավելել է, որ ԱՄՆ-ն փորձել է իր կողմը գրավել Ուկրաինային, սակայն նա չի համաձայնել։
«Նրանք ցանկանում էին առաջ մղել իրենց բանաձևի նախագիծը», - ասաց նա։
«Դրանից հետո մենք գնացինք Անվտանգության խորհուրդ մեր առաջարկով, որը, իմ կարծիքով, պարունակում էր շատ արդար ձևակերպում և, ըստ էության, ասվում է, որ պատերազմը վատ է: Հիմա ես վերափոխում եմ տեքստը և պարզեցնում եմ այն, բայց այն ասում է, որ պատերազմը վատ է, որ շատ մարդիկ են զոհվել, որ պատերազմը պետք է ավարտվի»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Ռուբիոն:
Նրա խոսքով, ԱՄՆ-ն իր գործողություններով ցանկանում է հիշեցնել ՄԱԿ-ին, որ իր խնդիրն է «վերջացնել պատերազմները և կանխել հակամարտությունները, այլ ոչ թե բարդացնել դրանց լուծումը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին