
Դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին
«Եվրամիության համար պատիվ է տեսնել այսքան երկրների, որոնք ցանկանում են միանալ միությանը»,- Երևանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ ԵԽ պատգամավոր Նատալի Լուազոն՝ արձագանքելով Հայաստանի եվրոպական ձգտումների մասին դիտարկումներին։
Նա նշեց, որ ժամանակ կպահանջվի անդամակցության համար, շատ պահանջկոտ ուղղություն է որդեգրել Հայաստանը, բայց այլ երկրներ անցել են այդ ճանապարհը, ոչ մեկի համար հեշտ չի եղել։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նախ հիշեցրեց, որ ինքը մի քաղաքական ուժի՝ ՀՀԿ-ի ներկայացուցիչ է, որը ստորագրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, դժվար են հասնել դրան, նաև հպարտ են ՀՀ-ԵՄ հարաբերություններով, որոնք այսօրվա դրությամբ կարգավորվում են մի համաձայնագրով, որն իրենց ուժն է ստորագրել։
«Մենք ունենք, կիսում ենք քրիստոնեական, ժողովրդավարական, եվրոպական արեժահամակարգը։ Կասկած չկա, որ Հայաստանը Եվրոպա է, բայց, այո, մենք այսօր չենք սկսում ժամադրությունների փուլը, մենք արդեն ամուսանցել ենք։ Մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, մեր տնտեսությունն էապես դրանից կախված է։ Լավ է, վատ է, այլ հարց է։
Դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել։ Նախ մենք պետք է ամուսանալուծվենք մեկից, նոր ամուսնանանք մյուսի հետ»,- ասաց Մամիջանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Երբևէ անիրատեսական ակնկալիքներ չենք տվել. ՔՊ-ականը՝ ԵՄ անդամակցության մասին
- Ռուսաստանը ներկայումս ելնում է այն ենթադրությունից, որ Հայաստանը չի ծրագրում դուրս գալ ԵԱՏՄ-ից. Սերգեյ Կոպիրկին
- Սերժ Սարգսյանը մի գիշերվա մեջ ԵԱՏՄ-ին անդամակցության որոշում չի կայացրել. Հայկ Մամիջանյան
- Մենք ԵԱՏՄ-ն լքելու որևիցե միտում չունենք. Ալեն Սիմոնյան
- Օվերչուկ. Մոսկվան ԵՄ-ին անդամակցելու գործընթացը սկսելու ՀՀ կառավարության որոշումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից իր դուրս գալու սկիզբ
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին