
Դաշնային խորհուրդ. Մատվիենկոն կայցելի Երևան՝ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները խթանելու համար
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով կայցելի Հայաստան՝ «ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համար»։ Այս մասին հայտնում է ՌԴ Պետդումայի Վերին պալատի մամուլի ծառայությունը։
Մատվիենկոն իր առաջիկա այցը քննարկել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հեռախոսազրույցում։ Զրույցը տեղի է ունեցել Երևանի նախաձեռնությամբ։
«Կողմերը խորհրդարանական դիվանագիտության պրիզմայով մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային օրակարգի շուրջ։
Զրուցակիցները քննարկել են նաև Դաշնային խորհրդի նախագահի՝ հայ գործընկերոջ հրավերով Երևան կատարելիք պաշտոնական այցի մանրամասները՝ ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր թափ հաղորդելու անհրաժեշտության լույսի ներքո։
Վալենտինա Մատվիենկոյի խոսքով՝ այցը պետք է բովանդակալից նախապատրաստվի»,- ասվում է ՌԴ Դաշնային խորհրդի հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին