
Ադրբեջանը խոչընդոտում է, ցանկանում է թույլ չտալ Հայաստանում կատարել Սահմանադրական բարեփոխումներ. Արման Եղոյան
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի հայտարարությունը ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավորԱրման Եղոյանը գնահատում է խոչընդոտ Հայաստանի Սահմանադրական բարեփոխումներին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի հայտարարել է, որ «այս պահին մենք սպասում ենք, որ Հայաստանը կհաղթահարի կարգավորման գործընթացի հիմնական խոչընդոտը՝ Սահմանադրության փոփոխությունների միջոցով օրինական կերպով հրաժարվելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից»։
«Ադրբեջանի ներկայացուցիչները հրաշալի իմանալով, թե ինչ ռեակցիա է դա բերելու Հայաստանում, ցանկանում են նմանատիպ հայտարարություններով թույլ չտալ Հայաստանում կատարել Սահմանադրական բարեփոխումներ։ Ես այդպես եմ դա գնահատում»,- ՀՀ-ԵՄ խորհրդարանական կոմիտեի համանախագահների ասուլիսում ասաց Արման Եղոյանը։
Նա նշեց, որ խաղաղության համաձայնագրի նախագծի 17 կետից 15-ը համաձայնեցված է, դրանցից ոչ մեկը չի վերաբերում ՀՀ Սահմանադրությանը։
Հարակից հրապարակումներ`
- Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրութունները. Սրբուհի Գալյան
- Ադրբեջանից գրեթե ամենօրյա պարբերականությամբ հորդորում/սպառնում են ՀՀ-ին` փոխել սահմանադրությունը, տրամադրել միջանցք, գնալ ապառազմականացման
- Սահմանադրության փոփոխությունն արտաքին որևէ գործընթացի հետ առնչություն չունի, կոնկրետ հոդված չի փոխվում. ԱԽՔ
- Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան
- Էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը. Նիկոլ Փաշինյան
- Սահմանադրության ոչ մի դրույթ տարածքային պահանջներ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին