
Անշարժ գույքի շուկան փլուզվում է.Դավիթ Բաղդասարյան
ՀՀ բանկերից մեկի նախկին աշխատակից, ներկայում Կապանի լեռնահարստացման կոմբինատի աշխատակից Դավիթ Բաղդասարյանը գրում է.
«ՀՀ ԿԲ-ն մի ահասարսուռ լուր է տարածել, որը ըստ ամենայնի լայն զանգվածների ուշադրությունից վրիպելու է, թեպետ թիրախում հենց այդ զանգվածներն են:
Կենտրոնական Բանկը փորձելու է զսպել սպառողական վարկերի տրամադրումը: Պատճառը սակայն շատ ավելի խորն է, քան այն հիմնավորումը, որ ԿԲ-ն է փորձում հրամցնել: ԿԲ-ն պնդում է, որ բանկերը շատ են սպառողական վարկ տալիս, և որ դա ռիսկեր է առաջացնում, որոնք պետք է զսպվեն:
Իրականում խնդիրը նրանում է, որ ահռելի ռիսկերը տարիներ առաջ էին առաջացել, ու քանի որ ԿԲ-ն դա չէր զսպել` իրավիճակը արդեն դուրս ա գալիս վերհսկողությունից:
Իրական խնդիրը հիպոթեկի շուկայում է: Բանկերը` պետության հրահրմամբ և սուբսիդավորմամբ, իշխանությունների զուտ քաղաքական նպատակները սպասարկելով, ահռելի քանակի հիպոտեկ են բաժանել: Որոշ բանկերում հիպոտեկն ու դրա շինարարությունը բոլոր վարկերի 50% և ավելին են կազմում: Խոշորագույն բանկերում այդ ցուցանիշը 30%-ից ավել է: Քանի որ տնտեսությունը մահացած վիճակում է, մարդիկ ոչ միայն տներ չեն կարող գնել, այլ գնված տների վարկերը չեն կարողանում փակել: Բանկերն էլ սեփական ագահությունից գոյացած պրոբլեմները մարսելու համար, արդեն իսկ անվճարունակ վարկառուին ևս մեկ, բայց արդեն սպառողական վարկ են տալիս, որ ևս մի քանի ամիս հիպոթեկի վարկը կարողանան մարել: Թե ինչ կլինի մի քանի ամիս հետո ոչ մեկ չի մտածում: Բոլորը այսօրվա օրով են ապրում, երկրի ղեկավարից սկսած:
Հասկանու՞մ եք, մարդիկ չեն կարում հիպոթեկ փակել, բանկերը էդ մարդկանց ևս մի վարկ են տալիս, որ էն հինը փակեն: Արդյունքում մարդը ստանում է վարկային բեռ, որի տակից ձև չունի դուրս գալ:
Անշարժ գույքի շուկան փլուզվում է, նույնիսկ վճարունակ մասսան հրաժարվելու է իր հիպոթեկը փակել , քանի որ իրենց այդ գներով էդ վերցրած տունը պետք չի, բանկերը լիկվիդայնության լուրջ խնդիր են ունենալու: Սա քողարկելու համար պետությունը ներքին և արտաքին պարտք է վերցնում (ԿՊԿ-ն 10,5% է արդեն), էդ վերցրած փողն էլ տալիս է բանկերին 6,75%-ով , որ մի քանի ամիս էլ ձգեն մինչև տենան ինչա լինում... խաղաղության խաչմերուկ, ԵՄ անդամակցություն, Մարսի կոլոնիզացիա... չգիտեմ ինչ պիտի լինի որ իրավիճակից դուրս գան:
Բոլորը հասկանում են որ վիճակը սարսափելի ա ու ոչ մեկ բան չի անում: Ու չեն անելու ընդհուպ մինչև մարդիկ իրենց կյանքի խնայողությունները կորցնեն, ավանդները փոշիանան, ինչա թե Նիկոլը ուզում էր աճի թվեր ցույց տար...
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին