
Դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների լողի փորձնական ծրագրի իրականացման համար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագրի իրականացման շրջանակում: Ծրագրի նպատակն է դպրոցահասակ երեխաների շրջանում խթանել առողջ ապրելակերպը, նրանց ներգրավել լող մարզաձևի ուսուցման, զարգացման և սպորտի մեծ նվաճումների գործընթացում:
Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման պայմանագիր:
Նախարարությունից հայտնում են, որ մրցույթին մասնակցելու համար կազմակերպությունը պետք է բավարարի ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի N 1027-Լ որոշմամբ սահմանված հետևյալ նվազագույն որակավորման չափանիշներին, մասնավորապես.
• մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող մարզիչ-մանկավարժների կամ բարձրագույն կրթություն, լող մարզաձևի առնվազն 3 տարվա մարզչական ստաժ ունեցող և Լողի հայկական դաշնության ու Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի համատեղ վերապատրաստման դասընթացներն անցած անձանց առկայությունը,
• համապատասխանությունը ՀՀ առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 17-ի «Լողավազանների կառուցվածքին, շահագործմանը և ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-2.2.4 սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 534-Ն հրամանի պահանջներին բավարարող լողավազանի օգտագործման իրավունքի առկայությունը։
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգի միջոցով մինչև 2025 թ. մարտի 13-ը՝ ժամը 10:00-ը:
Մրցույթի արդյունքներն ամփոփվում են հանձնաժողովի ամփոփիչ նիստում` հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված գնահատման թերթիկների հիման վրա:
Համաձայն ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագրի՝ լողավազաններում դպրոցահասակ երեխաների համար լողի ուսուցում իրականացվում է 2 տարիքային խմբերի համար՝ 3-ական խմբով: 1-ին խմբում ընդգրկվում են 8-12 տարեկան երեխաները, 2-րդ խմբում՝ 13-17 տարեկանները, 1-ին խմբում պարապողների առավելագույն քանակը 12-ն է, իսկ 2-րդ խմբում՝ 10-ը: Ուսուցումը կանցկացվի շաբաթական 3 օր՝ յուրաքանչյուր պարապմունքը 1 ժամ: Ծրագրի տևողությունը 1 տարի է՝ 9 ամիս անընդմեջ տևողությամբ: Մարզումների իրականացման ժամանակահատվածը կորոշվի լողավազանի ղեկավարության հայեցողությամբ:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին