
Շատ ցավոտ և վատ կանխատեսումներ կան կառավարության այդ գործողությունների մասով. Հակոբ Ավագյան
«Կառավարության ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ իրենք կամաց-կամաց գնում են շրջհարկի վերացմանը, այն ցավոտ է և շատ վատ կանխատեսումներ կան դրա մասով»,-«Մեդիակենտրոն»-ում կազմակերպված ասուլիսում հայտնեց ՓՄՁ ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը․
Նա նշեց, որ 21-րդ դարում այնպես են արել, որ գործարարները հարկերը վճարելու վրա քիչ ժամանակ ծախսեն, իսկ Հայաստանում հակառակն է։
«Մենք հիմա գնում ենք հակառակ գաղափարախոսությամբ և ամենացավոտն այն է, որ այս փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել հունվարի 1-ից արդեն ոչ շրջանառության հարկի գաղափարախոսության մեջ են, ոչ դասական ավելացված հարկի»,- ասաց Ավագյանը և նշեց, որ կառավարությունը որոշեց փաստաթղթավորում իրականացնել և նոր խրախուսական մոդելներ ներդնել, արդյունքում ստացվել են կարկատաններ։
Նշելով, որ ի սկզբանե առաջ քաշած գաղափարը կյանքի չի կոչվել և ինքը հասկանում է օրենք մշակողների վիճակը՝ Հակոբ Ավագյանը բացատրեց. «Որովհետև այն հնարավոր չէ, երկու տարբեր գաղափարների մասին ենք խոսում, պարզ կանխատեսելիություն և բարդ դասական հաշվապահական հաշվառում գերփորքր բիզնեսի համար՝ տարեկան մինչև 100 մլն շրջանառություն և մինչև 10 աշխատակից ունեցողի համար»։
Պատասխանելով հարցին, թե հանրային սննդի ոլորտի հարկային փոփոխությունների հետևանքով 6% շրջանառության հարկից անցում է կատարվում 12%-ի և այն ինչ հետևանքներ կունենա, ՓՄՁ ասոցիացիայի փոխնախագահ Արման Պետրոսյանը հիշեցրեց, որ Ֆինանսների նախարարությունը որպես փոփոխությա հիմնավորում նշել էր, որ բյուջե ֆիսկալ մուտքերը կմեծանան՝ մոտ 13 մլարդ դրամով, միևնույն ժամանակ հայտարարում էին, որ հարկային բեռը թեթևացնում են։
«Դրույքաչափերի փոփոխությունը պետք է բերեր 2.5 % հավաքագրման ավելացման, եթե նախկինում 6 % շրջհարկի պարագայում ֆինանսների նախարարության կողմից բարձրաձայնված թիվը, որ միջինում հավաքագրվում էր 4.7 % հարկ պետք է դառնար 6.5-7%, այսինքը հարկը պետք է ավելանար և ասյտեղ անհասկանալի է դառնում նույն ֆինանսների նախարարության հնրչեցրած այն միտքը, որ իրականում հարկային բեռըւկարող է նվազել, եթե մենք ունենանք փաստաթղթավորում՝ որի դեպքում հանրային սննդի ձեռնարկություններին առաջարկվում է 3 % հարկային բեռ։ Աստեղ անհասկանալի է դառնում, եթե ակնկալում ենք ֆիսկալ մուտքերի ավելացում, ապա ենթադրվում է, որ հարկը պետք է բարձրանա։ Եթե հարկը 4-ից մինչև 3.5 % նվազում է, ապա մենք պետք է ակնկալենք ֆիսկալ մուտքերի նվազում, ոչ թե ավելացում։ Սա նշանակում է, որ կա՛մ վերլուծությունն է սխալ, կա՛մ ինչ-որ բան հաշվի չեն առել»,-ասաց Պետրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Երբ համեմատում ենք ոլորտում Հայաստանի հարկային քաղաքականությունն այլ երկրների հետ, մենք պարտվում ենք. Արտավազդ Մինասյան
- Ակբա բանկը 50 միլիոն դոլար կուղղի ՄՓՄՁ-ների զարգացմանը
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին