
Մեր համագործակցությունը ԵՄ հետ «արտաամուսնական» հարաբերություն չէ. ՔՊ-ական պատգամավոր
«Հայաստանն ամուսնացած չէ ոչ մեկի հետ, ոչնչի հետ։ Մեր համագործակցությունը Եվրոպայի միության հետ արտաամուսնական հարաբերություն չէ»,- Երևանում կայացած ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Մերի Գալստանյանը՝ արձագանքելով «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյան հայտարարություններին։
Հիշեցնենք, որ Հ.Մամիջանյանն արձագանքելով ԵԽ պատգամավոր Նատալի Լուազոյի՝ Հայաստանի՝ եվրոպական ձգտումների մասին հայտարարություններին, մասնավորապես ասել էր. «Մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, մեր տնտեսությունն էապես դրանից կախված է։ Լավ է, վատ է, այլ հարց է։
Դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել։ Նախ մենք պետք է ամուսանալուծվենք մեկից, նոր ամուսնանանք մյուսի հետ»։
ՔՊ-ական պատգամավորը կարծում է, որ պատշաճ չէ այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը պարզեցնել այսպիսի մետաֆորներով։
«Ուզում եմ ևս մեկ անգամ հաստատել մեր հանձնառությունը երկկողմ համաձայնագրերով, որոնք մենք ընդունել ենք ուուղված ԵՄ հետ մոտարկման»,- ասաց Մ.Գալստյանը։
Ըստ նրա, որոշակի ուշացումներ, խնդիրներ կարող են լինել կիրարկման ուղղությամբ տեխնիկական առումով, բայց քաղաքական հանձնառության առումով ԱԺ կողմից վերջին նախագծի ընդունումը մեր քաղաքական հանձնառության շատ հստակ նշան է։
«Մենք հանձն ենք առել, մենք ակնկալում ենք մեր եվրոպական գործընկերի աջակացությունը իրականացման գործընթացում, կարծում եմ՝ մենք շարժվում ենք դեպքի համագործակցության խորացման»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին
- Երբևէ անիրատեսական ակնկալիքներ չենք տվել. ՔՊ-ականը՝ ԵՄ անդամակցության մասին
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին