
Ջերմուկ համայնքին է վերադարձվել շուրջ 1,5 հա մակերեսով երկու հողամաս
Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը 2025 թվականի փետրվարի 20-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել է:
Գլխավոր դատախազությունը հայցով պահանջել էր անվավեր ճանաչել Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի և «Ջերմուկի ըմպելասրահ» ՍՊԸ-ի միջև 2015 թվականի ապրիլի 17-ին կնքված՝ 2 հողամասերի վարձակալության պայմանագրերն ու կիրառել անվավերության հետևանքներ:
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ դատարանի վճռի հիման վրա՝ վարձակալության մրցույթն անվավեր ճանաչելու արդյունքում, որպես հետևանք անվավեր է ճանաչվել Ընկերության վարձակալության իրավունքի պետական գրանցումը Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում գտնվող՝ 1,3930 հա մակերեսով, 226 միլիոն 37 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով և 0,2661 հա մակերեսով, 45 միլիոն 207 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 2 հողամասերի նկատմամբ:
Վարձակալության պայմանագրերը կնքված են եղել Ջերմուկի նախկին քաղաքապետ Վ.Հ.-ի և նրան պատկանող ընկերության միջև: Առաջին հողամասի տարեկան վարձավճարը կազմել է ընդամենը 53 հազար 700 դրամ՝ 50 տարի ժամկետով, երկրորդ հողամասի տարեկան վարձավճարը՝ 13 հազար 500 դրամ՝ 50 տարի ժամկետով:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին