
Բաքվում շինծու դատավարության ընթացքում Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է
Բաքվում գերության մեջ գտնվող Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարության ժամանակ Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է, նիստն ընդհատվել է։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, այսօրվա նիստի ընթացքում Ռուբեն Վարդանյանը հայտնել է, որ իրեն վատ է զգում հացադուլի պատճառով։ Դատավորն ընդմիջում է հայտարարել, որպեսզի Ռ.Վարդանյանը անցնի բժշկական զննություն։
Ընդմիջումից հետո նիստը շարունակվել է։
Հիշեցնենք, որ այսօրվա նիստի ժամանակ դատարանն առանց քննության անհիմն է համարել ու մերժել է Ռուբեն Վարդանյանի ու նրա փաստաբանի՝ դատարանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը։
Ռ.Վարդանյանը փետրվարի 18-ից գտնվում է հացադուլի մեջ։
Ռ.Վարդանյանն ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ փոխանցել է միջազգային հանրությանն ուղղված իր հայտարարությունը՝ ի նշան կեղծ դատավարության դեմ բողոքի. «Ես որոշում եմ կայացրել հացադուլի միջոցով բողոքս հայտնել ի նշան իմ նկատմամբ իրականացվող դատական ֆարսի: Սա իմ պատասխանն է միջազգային իրավունքի և Ադրբեջանի դատավարական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներին: Այն, ինչ կատարվում է դատարանի դահլիճում, չի կարելի համարել դատավարություն: Դա քաղաքական շոու է, որտեղ ցուցադրաբար արհամարհվում է արդար դատաքննության իմ իրավունքը»։
Հարակից հրապարակումներ`
- Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանի միջնորդությունն անհիմն է ճանաչել և թողել առանց քննության
- Մանե Թանդիլյանը դեսպանների ուշադրությունը հրավիրում է Ռուբեն Վարդանյանի հայտարարության վրա
- Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է դատական ֆարսին մասնակցելուց և հացադուլ է հայտարարել
- Ռուբեն Վարդանյանը հայտնել է, որ հրաժարվում է ադրբեջանցի պաշտպանից
- Ռուբեն Վարդանյանը դատական կոլեգիայի ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել
- Բաքվի զինվորական դատարանում այսօր կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կեղծ դատավարությունը
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին