
Սարսափելի դեպք Կրասնոյարսկում. Ուսանողուհին ծննդաբերել է զուգարանում, ապա երեխային գցել աղբամանի մեջ
Սարսափելի դեպք է տեղի ունեցել Կրասնոյարսկի շրջանում։ Կանսկ քաղաքում 17-ամյա ուսանողուհին ծննդաբերել է հանրակացարանի զուգարանում, ապա նորածին երեխային գցել աղբամանի մեջ։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով այդ շրջանի քննչական կոմիտեի քննչական վարչությանը։
Ըստ աղբյուրի, ծննդաբերության ցավերը սկսել են փետրվարի 23-ին։ Քոլեջի 17-ամյա ուսանողուհին հղիության 37 շաբաթականում ինքուրույն ծննդաբերել է, ապա երեխային դրել է փաթեթի մեջ ու նետել նույն զուգարանի աղբամանի մեջ։
Քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 106 հոդվածի հատկանիշներով, որը վերաբերում է մոր կողմից նորածին երեխային սպանելուն։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին