
Վրաստանում անչափահաս երեխան և նրա ընտանիքը մնացել են ձյան տակ
Վրաստանի ներքին գործերի նախարարության բոլոր համապատասխան ստորաբաժանումներն արդեն երրորդ օրն է, ինչ աշխատում են արևմտյան Վրաստանում առատ ձյան պատճառով արտակարգ ռեժիմով։ Այս մասին հայտնում է 1tv.ge կայքը։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայութան հաղորդմամբ, փրկարարական աշխատանքներին ներգրավված են մոտ 600 հրշեջներ և տասնյակ հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ձյուն մաքրող մեքենաներ։
Գուրիայի շրջանի նահանգապետի վարչակազմի տվյալներով՝ Օզուրգեթիի մունիցիպալիտետի Ջումաթի գյուղում ձյան տակ մնացած ընտանիքը ապահով կերպով տարհանվել է աղետի գոտուց։ Ընտանիքին փրկել են փրկարար ծառայության ներկայացուցիչները։
«Անչափահաս երեխան և նրա ընտանիքը տարհանվել են: Նրանք բոլորն էլ ապահով են և իրենց լավ են զգում»,- հայտնել են պետական լիազորի վարչակազմից։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին