Լրահոս

ՀԱՄԱՑԱՆՑ

14:34 Հայաստան
Արկադի Դումիկյանը շարունակում է իր հաղթարշավը. երգչի երկու sold out համերգները Մոսկվայում

Հոկտեմբերի 5-ին և 6-ին սիրված երգիչ Արկադի Դումիկյանն իր հավատարիմ հանդիսատեսին անմոռանալի պահեր պարգևեց Մոսկվայի «Live Arena» շքեղ համերգասրահում: Միմյանց հաջորդած sold out համերգները պատմական էին երգչի ստեղծագործական կյանքում։ Արկադի Դումիկյանը ոչ միայն անմոռանալի երեկո պարգևեց իր սիրված երգերով, այլև գրեց իր անունը համերգասրահի պատմության էջերում՝ դառնալով առաջին հայ արտիստը, ով կարողացավ ապահովել լեփ-լեցուն դահլիճ «Live Arena»-ում՝ ելույթ ունենալով շուրջ 9500 հանդիսատեսի առջև։ Նման աննախադեպ արդյունքը գրանցվել էր շատ կարճ ժամանակահատվածում։ Համերգները sold out էին հաշված օրերի ընթացքում։



Արկադի Դումիկյանի այս համերգները յուրահատուկ էին ոչ միայն հանդիսատեսի քանակով, այլև ձայնային, լուսային նորագույն էֆֆեկտներով, բարձրակարգ լեդ էկրաններով, որոնց շնորհիվ հանդիսատեսը կարողացավ լիարժեք վայելել համերգային շքեղ ծրագիրը։ Հատուկ ձայնային էֆֆեկտները, որն ապահովում էր Արմեն Մխոյանը ելույթները վերածեցին իսկական երաժշտական հրավառության։ Լուսային էֆֆեկտների մասնագետ Վահագն Միքայելյանը հատուկ մոտեցման շնորհիվ կարողացել էր դահլիճում յուրահատուկ մթնոլորտ ստեղծել։ Բեմական հետաքրքիր լուծումները առավել էին ընդգծում նրա կատարումների հուզական խորությունը։



Հայկական իրականության համար այս բացառիկ համերգներն իրականություն դարձան մի խումբ պրոֆեսիոնալների շնորհիվ։ Համերգի կազմակերպիչն Արկադի Դումիկյանի պրոդյուսեր Լևոն Չախոյանն էր, ով հերթական անգամ նոր նշաձող սահմանեց համերգային մշակույթում։ Ռեժիսորն Արամայիս Հայրապետյանն էր, ով տարբերվող լուծումներ էր գտել այդ կարևոր իրադարձության համար։ Տաղանդաշատ երաժշտական խմբի ստեղնաշարային գործիքների երաժիշտներն էլ Արթուր Թադևոսյանն ու Արման Հարությունյանն էին։



Պրոֆեսիոնալ ու փորձառու երաժիշտները ևս մեկ անգամ ապացուցեցին, թե ինչու են համարվում ոլորտի լավագույնները։ Հարվածային գործիքների վարպետ  Ժորա Հովհաննիսյանն ու թմբկահար Հակոբ Օրդակյանը համերգների ողջ ընթացքում ապահովել են դահլիճի պարային տրամադրությունը, հայկական ռիթմերի պատասխանատուներն էլ դհոլահար Մովսես Պետրոսյանն ու կլառնետահար Վահան Զաքարյանն էին։ Դումիկյանի երգացանկում բազմաթիվ են մեղեդային կատարումները, որոնց կատարյալ հնչեղությունն ապահովում էր բասկիթառահար Էդգար Ավետիսյանը։ Բեմի հնչյունային ռեժիսորն Ալեն Սարգսյանն էր, իսկ Արամ Թումանյանը լեդ էկրանների բարձրակարգ աշխատանքն էր ապահովել։ Արկադի Դումիկյանի թավշյա ձայնը հրաշալի ձևով լրացնում էր Քրիստինե Սաֆարյանը: Երաժիշտ Յուրի Պետրոսյանը, ով վարպետորեն տիրապետում է կաժոնի գրավիչ հնչյուններին, ելույթներն ամբողջական դարձրեց:



Համերգի ծրագրում ընդգրկված էին Դումիկյանի ամենահայտնի ստեղծագործությունները՝ անհատական կատարումներն ու զուգերգերը, որոնք հենց առաջին հնչյուններից անասելի մեծ ջերմությամբ ու բուռն ծափերով էին ընդունվում դահլիճի կողմից։ Հանդիսատեսը գրեթե ողջ ընթացքում հոտընկայս ձայնակցում էր երգչին և պարում. իսկական տոն էր բոլորի համար (և մեծերի, և փոքրերի):



Երգիչը հայտնի է իր անկեղծությամբ ու հանդիսատեսի հետ անմիջական շփմամբ։ Այդ տեսանկյունից ևս այս համերգները բացառություն չեղան։ Յուրաքանչյուր կատարում զգացմունքային էր ու անկեղծ՝ շոշափելով ներկաների հոգու ամենանուրբ լարերը։
«Live Arena»-ի նման հեղինակավոր բեմում նման մեծ թվով հանդիսատես երկու օր անընդմեջ կարող է  ունենալ միայն իսկական արտիստը։ Արկադի Դումիկյանի այս մենահամերգները ոչ միայն նրա անձնական հաջողությունն են, այլև՝ մշակութային ու երաժշտական մեծ հաղթանակ։ Երկու անմոռանալի երեկոներն ապացուցում են, որ հայկական երգն ու երաժշտությունը սահմաններ չունեն և կարող են գրավել ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանյան առաջատար բեմերը։

Դումիկյանի մոսկովյան համերգներն իսկապես հիշարժան դարձան բոլոր նրանց համար, ովքեր հնարավորություն ունեցան վայելել այդ կենդանի կատարումները։ Սա կարևոր իրադարձություն էր մեկ այլ տեսանկյունից ևս։ Համերգային նման շքեղ շոու ծրագրերը կարող են ոգեշնչման աղբյուր դառնալ ապագա հայ արտիստների համար։



Երկօրյա մեգաշոուն դասական օրինակ է, թե ինչպես կարելի է սեփական աշխատասիրության, տաղանդի և կամքի շնորհիվ հասնել աննախադեպ հաջողությունների։ Երգիչն ու իր թիմը խոստանում են՝ Արկադի Դումիկյանի համերգները շարունակական բնույթ են կրելու, արդեն իսկ նախատեսված են նոր շրջագայություններ, որոնցից յուրաքանչյուրը, վստահաբար, ամեն անգամ գերազանցելու են նախորդի ֆենոմենալ հաջողությունը։

Հեղինակ՝ Տ. Մանուկյան

10:36 Հայաստան
Ամեն օրս օրհնություն է ու շնորհ. Անի Քոչար

Լրագրող, բլոգեր, մոդել Անի Քոչարն այսօր նշում է ծնդյան տարեդարձը։ Ինսթագրամի իր էջում նա լուսանկարներ  է հրապարակել ու գրել.

«մեն ոք մի առաքելությամբ է լույս աշխարհ գալիս:

Տիրոջ օրհնանքով թող որ ես արժանի լինեմ մինչև վերջ ու, ամենակարևորը, երկար ծառայելու իմ առաքելությանը:

Դե ինչ, ևս մեկ տարի պտտվեց իմ կյանքի առանցքի շուրջ: Ամեն օրս օրհնություն է ու շնորհ»։

23:49 Հայաստան
Գիդի ահազանգը. Հայաստանի կողմից առաջարկվող փաթեթները ամենաթանկն են տարածաշրջանում

«Պատերազմից, քովիդից հետո հազիվ ոտքի կանգնող զբոսաշրջության ոլորտը այս պահին բավական լուրջ դժվարությունների միջով է անցնում»,-ահազանգում է Զբոսաշրջության կոմիտեի նախկին աշխատակից, գիդ Սիրանուշ Փիլոյանը։

Նա մանրամասնում է.

«Վստահ եմ բոլոր ոլորտները ունեն դժվարություններ, բայց դե իմ թեման տուրիզմն է։

Ուզում եմ սա կարդան բոլոր նրանք, ովքեր որոշումներ են կայացնում, բայց տեղյակ չեն, թե ինչ է կատարվում ոլորտում։

Ես արդեն 2 ամիս է Հայաստանում շրջում եմ որպես անհատ ճամփորդ, ամրագրումներ անում նաև բուքինգով' տեսնելու համար, թե ինչերի միջով է անցնում անկախ ճամփորդը, եթե չունի կապեր ու չի ճամփորդում տուր օպերատորի միջոցով։
Ասեմ ընկերներ, ՏԽՈՒՐ ՊԱՏԿԵՐ Է։ Հայաստանը պատրաստ չէ անկախ ճամփորդներ ընդունելու։
Բայց հիմա դրա մասին չեմ խոսելու։

Հարգելի կառավարություն,
Հայաստանում զբոսաշրջության զարգացումը ուղիղ կապ ունի մեր կողմից առաջարկվող փաթեթների գների հետ։ Պետք է հիասթափեցնեմ, բայց ասեմ, որ դա մենք գիտենք'ինչ պուպուշ երկիր է Հայաստանը, իսկ դրսում մարդիկ չեն լսել մեր երկրի մասին, չկա այնպիսի մարքեթինգային արշավներ, որ ամեն երկրորդը լսած լինի մեր երկրի մասին ու անկախ գումարի քանակից ասի' դե գոնե մի անգամ արժի գնալ Հռոմից 29 տարով մեծ ԷՆ քաղաքը:

Ձեզ մի քիչ անհանգստացնեմ, ասելով, որ Հայաստանի կողմից առաջարկվող փաթեթները ամենաթանկն են տարածաշրջանում ու հաճախ հանվում են տուրերից կամ կրճատվում են օրերը 
գնի պատճառով։

Շուտով միգուցե թվերի աճ նկատենք այցելուների, բայց եկեք անկեղծ լինենք ո՞ւմ ենք հաշվում որպես զբոսաշրջիկ, ո՞ւր են այդ զբոսաշրջիկները, ինչ-որ կախարդական հրաշքով մտնում են երկիր ու կորում։

Զբոսաշրջության համար պետք է ստեղծվեն մրցակցային պայմաններ տարածաշրջանում չկորելու համար։

Մենք չենք կարող թանկ փաթեթներ վաճառել, քանի որ Երևանից դուրս ոչ մի մարզ պատրաստ չէ մեծ ծավալներով զբոսաշրջիկ սպասարկելու ու բարձրակարգ։

Մեր մասին մեր ունեցած կարծիքը ու իրականությունը շատ տարբեր են ցավոք։
Դոլարի փոխարժեքը, չարդարացված թանկ գները, ծառայություններ մատուցողների չարդարացված գնաճը ու նման լիքը հարցեր բարդացնում են աշխատանքը։

Ու այս ամենն էլ չհաշված ամեն ինչ թողնենք ու հայտարարգրենք, թե ինչի ռեստորանում սնվելուց հետո որոշեցինք հաշիվը կիսվել ու 4356 դրամ որոշեցի փոխանցել ընկերուհուս»։

13:38 Հայաստան
Թաքցնելն անիմաստ է. Նարե Գևորգյանը հրապարակել է, թե ինչպես է ընկնում բեմի վրա

Երգչուհի Նարե Գևորգյանն ինթսթագրամիր իր էջում կարճ տեսանյութ է հրապարկել, թե ինչպես է ընկնում համերգի ժամանակ բեմի վրա։

«Այն ինչ տեսավ 11.000 հանդիսատես, ու չտեսաք դուքմ կտեսնեք իմ Յութուբյան ալիքում։ Թաքցնելն անիմաստ է»,-տեսանյութին կից գրել է երգչուհին։

Նարեի հետևորդներն ի պատասխան նշել են, որ երգչուհին շատ գեղեցիկ ու քնքուշ է ընկել, այնպես չեն էլ հասկացել, որ տեղի ունեցածը սցենարի մաս չէ։

15:51 Աշխարհում
Քանյե Ուեսթը Փի Դիդիի պատճառով վախենում է վերադառնալ ԱՄՆ

Ռեփեր Քանյե Ուեսթը շրջում է աշխարհով մեկ և հրաժարվում է վերադառնալ ԱՄՆ, քանի որ վախենում է, որ կընդգրկվի պրոդյուսեր Փի Դիդիի (իսկական անունը՝ Շոն Քոմբս) դեմ դատական գործընթացներում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Ուեսթը ենթադրում է, որ իրեն կարող են դատարան կանչել որպես վկա, քանի որ երկար տարիներ ընկերություն է արել Փի Դիդիի հետ: Նրանք դադարել են շփվել 2019 թվականին, երբ Ուեսթը հանրության առաջ հայտնվել էր «White Lives Matter» գրությամբ շապիկով։

Daily Mail-ին  ինսայդերը պատմել է, որ ռեփերը նաև ավելի շատ ժամանակ է անցկացնում արտերկրում՝ իր դեմ ուղղված մի շարք մեղադրանքների պատճառով, ներառյալ անօրինական աշխատանքից ազատելը և սեռական ոտնձգությունները։

Գազետա.ռու-ն գրում է, որ 2024 թվականի հոկտեմբերին Ուեսթի նախկին օգնական Լորեն Պիշոտան ռեփերին մեղադրել է Դիդիի հետ միասին իրեն թմրանյութեր «ներարկելու» և բռնաբարելու մեջ։ Պիշոտան հայցի մեջ նշել է Ուեսթի կնոջը՝ Բիանկա Ցենսորիին, որպես սեքս երեկույթների կազմակերպիչ և «օրգիայի համակարգող»։

Հիշեցնենք, որ Փի Դիդին մեղադրվում է սեռական թրաֆիքինգի, բռնաբարության, ոտնձգությունների, կաշառակերության և մի շարք այլ հանցանքների համար։

09:24 Հայաստան
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան

«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է հայտնի լուսանկարիչ Էդգար Հարությունյանը։

Նա պատմում է.

«Ամռանը տղաներիս հետ մի քանի օրով գնացինք Ջերմուկ «սուրճ խմելու»։ Երկրորդ կամ երրորդ օրն էր, որոշեցինք հաղթահարել Այծասար լեռան գագաթը (ովքեր ճոպանուղուն ծանոթ են, ասեմ, որ ճոպանուղու վերևի կայանի հետևի գագաթն է, դեպի արևելք)։ Այծասար լեռը գտնվում է Հայաստանի Հանրապետության կամ այդքան հոլովվող «Իրական Հայաստանի» միջազգայնորեն ընդունված սահմաններից առնվազն 15-20 կմ դեպի ներս։ Սա շատ կարևոր հանգամանք է, որ պետք է արձանագրել։

Հասնում էինք գագաթ, երբ Ավետս ասաց.
- Պա’պ, գագաթին ոնց որ պոստ կա։

Վստահ էի, որ ոչ մի պոստ էլ չկա, բայց ուշադիր նայելուց հետո մեջս կասկած ընկավ։ Ախր ի՞նչ պոստ, քաղաքին այդքան մոտ, մեջքիս հետևում Ջերմուկն էր իր ողջ գեղեցկությամբ, ընդամենը 3-4 կմ հեռավորության վրա, ո՞նց կարող է դիմացս պոստ լինել։ Հասանք գագաթ, պարզվեց, որ իրականությունը շատ տարբեր է իմ պատկերացումներից։ Որքան էլ լսած լինեի, որ թշնամին Ջերմուկի ուղղությամբ առաջ է եկել, չէի պատկերացնում, որ խոսքը ընդհուպ քաղաքի մատույցների մասին է։

Ինչևէ, անտանելի շոգ էր, մի փոքր զրուցեցինք ժամկետայինների հետ, ջրի պաշարները լրացրեցինք ու իջանք քաղաք, իսկ ես մտադիր էի հաղթահարել նաև դիմացի գագաթը, բայց այն մեր հսկողության տակ չէր, ու եթե նախապես որոշեի, որ սկզբում հաղթահարելու ենք վերջին գագաթը, ապա վերոհիշյալ պոստը ձորակով շրջանցելու էինք, ու այսօր դժվար թե դուք կարդայիք այս գրառումը։

Իջնելիս երեխաներիս հրահանգեցի ոչ ոքի չպատմել տեղի ունեցածը՝ հավելյալ խուճապ չառաջացնելու համար։ Իսկ իրենք շատ էին ուզում գոնե ընկերներին պատմել։ Մի փոքր անց որոշումս փոխեցի.
- Տղերք, ում ուզում եք, կարող եք պատմել, միևնույն է՝ ոչ մեկ չի հավատա։

Այն, ինչ պատմեցի, իրականում գաղտնիք չէ, ու Ջերմուկի բնակիչներն այդ մասին շատ լավ գիտեն։ Ջերմուկի կենտրոնում զբոսնելիս էլ շատ լավ երևում են թշնամու նոր դիրքերը, ու ճիշտն ասած, ամենևին էլ մեղադրելի չէ, երբ մարդիկ չեն գնում Ջերմուկ սուրճ խմելու։

Բայց դրանով հանդերձ՝ գնացեք Ջերմուկ հանգստանալու ու սուրճ խմելու, ուղղակի սարեր մի բարձրացեք»։

20:25 Աշխարհում
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է

Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում է dailymail-ը։ Երբ դերասանը հիշում է, որ տուն է վերադարձել «ոչնչի» համար, քանի որ ավերիչ անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել Լոս Անջելեսում։

69-ամյա դերասանը կիսվել է իր ավերածություններով այն բանից հետո, երբ իր տունը ավերվել է սարսափելի անտառային հրդեհների պատճառով՝ NewsNation-ի Էլիզաբեթ Վարգասին տված էմոցիոնալ հարցազրույցում:

Մինչ նա նկարահանում էր փոդքաստը, Մելն ասաց, որ գիտեր, որ իր թաղամասը կրակի մեջ է, և մտածում էր՝ արդյոք իր տունը դեռ կանգուն է:

17:07 Հայաստան
Աշոտ Ղազարյան. Ուզում եմ իմ Հրանտ Թոխատյանը՝ իմ ազնիվ, անկեղծ, բարի ընկերը, նորից ուրախացնի մարդկանց

ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանը LIFEROOM հաղորդման տաղավարից շնորհավորել է Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանին 67-ամյակի առիթով.

«Ես իմ Հրանտ Թոխատյանին ցանկանում եմ առողջություն, չնայած հիմա դեպի լավն է գնում առողջությունը, երեկ էլ խոսել եմ հետը, գնալու եմ տեսնելու։

Ցանկանում եմ 2025-ը թվականը Հրանտի համար լինի առողջության տարի։ Եվ բեմն է իրեն կարոտել, և իր հանդիսատեսը։ Իրեն բոլորն էլ սիրում են, ուզում եմ իմ Հրանտը, իմ ազնիվ, անկեղծ, բարի ընկերը նորից ուրախացնի, ծիծաղեցնի մարդկանց, քանի որ դրա կարիք մեր ժողովուրդը շատ ունի, այն էլ հիմա»։


 

16:56 Հայաստան
«Մեր ընտանիքի համար ամենախառը, ուրախ ու տոնական օրն է». Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է

Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր նշում է ծննդյան 67-ամյակը։

«Հունվարի 10-ը մեր ընտանիքի համար ամենախառը, ուրախ ու տոնական օրն է, որովհետև երեք հոգի ծնվել է այդ օրը՝ պապաս, տատիկս ու եղբայրս»,- գրել է Հրանտ Թոխատյանի դուստրը՝ Լիլիթը։ 

 

16:45 Աշխարհում
Ես ու իմ նման շատ մարդ հրաշքով ենք այս ամենից փրկվել. Հրաչ Մուրադյանը՝ Լոս Անջելեսից

Այս պահին գտնվում է Կալիֆոռնիայում գտնվող հաղորդավար Հրաչ Մուրադյանը անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած աղետին ու դրա հետևանքներին, նաև նշել է, որ հրաշքով է հաջողվել փրկվել:

«Մենք իրադարձությունների կենտրոնում ենք գտնվում, ամեն ինչ տեղի է ունենում մեր շուրջ չորս կողմից։ Վտանգ այս րոպեին մեզ չի սպառնում որևէ կերպ, թեև օդի աղտոտվածությունը ...  սարսափելի դժվար է շնչել,  հասկանում եմ, որ ես խեղդում է։ Բայց ես ու իմ նման շատ մարդ հրաշքի արդյունքում ենք այս ամենից փրկվել:

Հայաստանից գուցե շատ հեշտ է թվում այս ամենը, բայց մասշտաբներն անհամեմատելի»,- ասել է Հրաչ Մուրադյանը Ինսթագրամի էջում տեղադրված տեսանյությում։ 

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}