«Իմնեմնիմիի գործով» նախնական դատալսումները շարունակվում են

Հեղինակ`   Լիլիան Գալստյան

18:49 18/06/2024

Share |

ՀԱՄԱՑԱՆՑ

17:37 Հայաստան
Արմինե Օհանյան. Անցյալում վատ ապրած, հալածված ու չարքաշ կյանքով ապրած այդ անձանց ձեռքում հզոր լծակներ են հայտնվել

«Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է.

«Ինչո՞ւ է համեստ, ամաչկոտ, քչախոս, զուսպ մարդն արագությամբ` ուղղակի մի քանի տարում կատաղում, հաբրգում, լկտիանում, դառնում ամբարտավան ու անպատկառ: Այո, ճիշտ եք` նման արագությամբ միայն մի բան կարող է մարդուն փչացնել` բարձր պաշտոնը:

Նա արագ մոռանում է, թե ով է ինքը, որտեղից է եկել, ում շնորհիվ է հասել այդ «բարձունքին», և սկսում է «վերևից նայել» մարդկությանը: Դրա համար, իհարկե, ե՛ւ օբյեկտիվ պատճառներ կան, ե՛ւ սուբյեկտիվ: Օբյեկտիվն այն է, որ շրջապատը սկսում է ինտենսիվ փչացնել նրան` քծնել ու երկտակվել: Նա սկսում է տեսնել մարդկության բոլոր արատները, թե ինչ ստորությունների են պատրաստ մարդիկ` հանուն փողի ու պաշտոնի:

Տեսնում է, թե ինչպես են իրենց մեծարում և հնազանդվում իրենցից շատ ավելի արժանավոր` գիտելիքներ ու փորձ ունեցող մարդիկ, որոնք երբեմն նաև պատրաստ են նվաստանալ պաշտոն զբաղեցնող անձանց առաջ: Բայց մեծ դեր է խաղում նաև այն, որ անցյալում վատ ապրած, հալածված ու չարքաշ կյանքով ապրած այդ անձանց ձեռքում հզոր լծակներ են հայտնվել, փող աշխատելու անհաշիվ հնարավորություններ:

Առհասարակ` գայթակղություններին դիմանալը հեշտ բան չէ․ դրա համար մարդը պետք է լավ դաստիարակություն ստացած լինի, բարոյական արժեքներ դավանի, իր հեղինակությունը նյութական արժեքներից բարձր դասի, գոնե` աստվածավախ լինի: Իսկ փողոցից կաբինետներում հանկարծ հայտնված, փողի համն առած այս մարդկանց մեծ մասը նշածս որակները չունի:

Եվ մեր աչքի առաջ այդ մարդիկ, որոնք այլ պայմաններում կարող էին ոչ վատ քաղաքացիներ լինել` օրինավոր ու պարկեշտ, կարող էին քաղհասարակություն լինել և զսպաշապիկի դեր խաղալ իշխանության ներկայացուցիչների համար, լույսի արագությամբ սկսեցին փչանալ` հարստանալ, հաբրգել, բարոյազրկվել, հայրենիքը որպես տարածք դիտել»։

09:49 Աշխարհում
Բեն Աֆլեքն «ակնարկել» է Ջենիֆեր Լոպեսից բաժանվելու մասին

Լրատվամիջոցները քննարկում են հոլիվուդյան դերասան Բեն Աֆլեքի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսի հնարավոր ամուսնալուծությունը։ Այս մասին գրում է Daily Mail-ը։

Բաժանման մասին լուրերի տեղիք է տվել Աֆլեքը, ով ընթրիքի էր գնացել դստեր Վիոլետի հետ՝ առանց ամուսնական մատանու: Դերասանը դեռ չի մեկնաբանել իրավիճակը, սակայն լրագրողները ենթադրել են, որ դա վկայում է Լոպեսի հետ բաժանման մասին։

kulturomania.ru-ն գրում է, որ Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են  2021 թվականին, սակայն շուտով նրանց բաժանման մասին լուրեր են հայտնվել։ Լրագրողները գրել են, որ զույգը չի կարողանում հաշտվել Աֆլեքի բարդ բնավորության պատճառով։

Աղբյուրները հայտնում են, որ Աֆլեքն ու Լոպեսն այժմ առանձին են ապրում: Տունը, որը նրանք վերցրել են 30 տարվա հիփոթեքով, նախատեսվում է վաճառել։
 

16:35 Հայաստան
Ինձ գրկիր ամուր. Արփի Գաբրիելյանը լուսանկարներ է հրապարակել ամուսնու հետ նկարահանված նոր տեսահոլովակից

Մոդել, դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանն ամուսնու՝ երգիչ Միհրան Ծառուկյանի հետ նոր դուետով է հանդես եկել։ Երգը կոչվում է  «Ինձ գրկիր ամուր»։ Տեսահոլովակը վեց օրում մի քանի հարյուր հազար դիտում է ունեցել։

Արփի Գաբրիելյանը սոցցանցերի իր էջերում տեսահոլովակի նկարահանման ընթացքից լուսանկարներ է հրապարակել։




14:14 Հայաստան
Աննա Հակոբյանը դուստրերի հետ նախաճաշել է սրճարանում

«Երևանյան նախաճաշ»․ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն այդպես է վերնագրել այսօր Ինսթագրամի իր էջում  հրապարակած տեսանյութը։

Տեսանյութում նա դուստրերի հետ զբոսնում է Երևանում , հետո նախաճաշում երևանյան սրճարաններից մեկում։

09:31 Հայաստան
Դորտմունդում կայացել է Արփի Մաղաքյանի «Արքայական հեքիաթաշար» գրքերի շնորհանդեսը

 Գերմանիայի Դորտմունդ քաղաքում հունիսի 16-ին կայացել է հեքիաթագիր Արփի Մաղաքյանի «Արքայական հեքիաթաշար» գրքերի շնորհանդեսը:

«Մենք» երիտասարդական միության նախաձեռնությամբ հեղինակը տեղի հայ համայնքին ծանոթացրել է «Տիգրան Մեծ» և «Արտավազդ արքա» հեքիաթագրքերը:

Միջոցառման ընթացքում ներկա գտնվողները հնարավորություն են ունեցել վայելելու գեղեցիկ նկարազարդումներով, որակյալ գրքերը, հանդիպել դրանց գլխավոր կերպարներին և ավելին իմանալ Արտաշեսյան թագավորական տոհմի մասին: Բացի այդ, նրանք կարողացել են հարցեր տալ Արփի Մաղաքյանին և լսել հեքիաթների ստեղծման գաղտնիքների մասին:

«Արփին իր էությամբ լի է անսահման ջերմությամբ ու լույսով, որոնք նա փոխանցում է շրջապատին. այս շնորհը տրված է ոչ բոլորին: Արփին անպայման պետք է հաճախ հանդիպումներ ունենա Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների հետ, դա չափազանց կարևոր է հայ համայքնի համար»,- ասել է «Մենք» միության ղեկավարներից Հունան Եղոյանը։

Գերմանիայի բնակչուհի Անի Բոշիկյանն իր հերթին նշել է. «Չափազանց ուրախ ենք, որ կարողացանք ծանոթանալ Արփիի հետ: Մեր երեխաների գրադարանը համալրվեց ևս երկու գրքով, այն էլ ի՜նչ հիասքանչ գրքերով»։

«Դժվարությունները, հոգնածությունը չքվում են, երբ մտնում ես մի մեծ սրահ, որտեղ հայի սիրուն աչքեր են... Այդ աչքերում այնքան կարոտ կա, այնքան բառեր կան չասված... այնքան հայրենիքի, արմատի մասին նորն իմանալու ցանկություն կա»,- ասել է հեքիաթագիրը։

«Մենք» երիտասարդական միությունը և հեքիաթագիր Արփի Մաղաքյանը պայմանավորվել են առաջիկա համագործակցության մասին։

Արփի Մաղաքյանը բնակվում է ՀՀ-ում, նա ունի տպագրված երեք հեքիաթագիրք՝ «Երևանյան հեքիաթներ» (2019), «Արևի համբուրած Շուշին» (2022), «Արտավազդ արքայի հեքիաթը» (2023), «Տիգրան Մեծ արքայի հեքիաթը» (2024)։

22:29 Աշխարհում
Մխիթարյանը, Սպերցյանը և Զախարյանը ներկա են եղել Նոբել Առուստամյանի հարսանիքին

Հունիսի 14-ին իտալական Տոսկանայում կայացել է հայտնի Ֆուտբոլային մեկնաբան և լրագրող Նոբել Առուստամյանի և ընտրյալի՝ Զլատայի  հարսանեկան արարողությունը։ 

sport24.ru-ն գրում է, որ հարսանիքին մասնակցել են նաև ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Արսեն Զախարյանը և Էդուարդ Սպերցյանը, ինչպես նաև Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ալեքսեյ և Անտոն Միրանչուկ եղբայրները:

 

22:23 Հայաստան
Սիրուշո. Սերն է պակասել բոլորին

Երգչուհի Սիրուշոն տեսանյութ է հրապարակել ու գրել.

«Այս իրականության մեջ ու հենց հիմա պիտի «Արմատ»-ի երգերը գրեի…

Բայց հիմա, երբ նստում եմ երգեր գրելու, գրչիցս հիմնականում սիրո մասին երգեր են դուրս գալիս… Սերն է պակասել բոլորին… այս երգը երևի 5 անգամ փորձել ենք թողարկել ու հետո հասկանալի պատճառներով՝  հետաձգել…

Բայց ուզում եմ իմ երգերով էլ ձեր կողքին լինել… Բոլոր սրտացավ ու պայքարող մարդկանց… «Արմատ»-ը ձեզ ՝ բոլոր դժվար պահերի համար…, իսկ սա էլ թող էստեղ մնա։ /“Oile” ամբողջական երգը՝ Spotify և Apple Music-ում /»։


 

19:47 Աշխարհում
Ինսայդեր. Ջենիֆեր Լոպեսը հոգնել է Բեն Աֆլեքի հետ իր ամուսնությունը փրկելուց

Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հոգնել է Բեն Աֆլեքի՝ մշտապես նյարդային վիճակում լինելուց ու ծխելուց։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Հրապարակման ինսայդերը հայտնել է, որ Ջենիֆեր Լոպեսը հոգնել է Բեն Աֆլեքի հետ հարաբերությունները փրկելուց։

«Բենը հիանալի տղա է, բայց նա կարող է տխուր լինել և փչացնել տրամադրությունը: Ամբողջ աշխարհը դա տեսավ անցյալ տարի Գրեմմիի ժամանակ արված լուսանկարներում, նա ընդհանրապես չժպտաց: Նա անդադար ծխում է, անտեղի խոսքեր է նետում  և կարծես հավերժ նյարդայնացած է: Հիանալի ռեժիսոր և դերասան, բայց, գիտեք, նրա հետ այնքան էլ ուրախ չէ: Չնայած նա հրաշալի հայր է»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ, պատմել է ինսայդերներից մեկը:

12:47 Հայաստան
Ավետ Բարսեղյան. Քրտինք: Շոգից չէ՝ ամոթից

Հաղորդավար, երգերի բառերի  հեղինակ Ավետ Բարսեղյանն ինսթագրամի իր էջում գրել է.

«Էս էլ կանցնի՝ Հայի սրտին նոր մի վերքի խազ գումարած... Բայց դու մնալու ես ՝որպես չարյաց մեծ ու չար արարած՝չարած ոչ մի խոստում տված՝չարացած ու մերժած՝ Աստված, Հային, մարդուն , հող ու երկինք...

Էս ու՞ր հասանք, էս ի՞նչ երգինք... Քրտինք:
Շոգից չէ՝ ամոթից...
Օդից արյուն ո՞նց ես քամում, ո՞նց ես մի բուռ հողը քամուն տալիս, հետո հանգիստ ասում...

-Ա՛յ,անասուուու՛ուն
Հասուն պտղին ասում ցոգոլ,
Սառը ջրին՝տաք է կամ գոլ...
Հո՞լ ես՝ ստի մեջ պտտվող,
դառը կորիզ, ռաբիզ,չուտվող...

Սև ես դարձնում սպիտակ մածուն...
Էս կրկեսում սենց ծաղրածու դարը չէր տեսել...
Ի՞նչ արած,
Էս էլ կանցնի՝ Հայի սրտին նոր մի վերքի խազ գումարած...»։

Բարսեղյանի գրառման ներքո բազմաթիվ մարդիկ հիացական, ողջույնի խոսքեր են թողել։

15:50
Թե Դավիթն ինչքան է կռվել կնոջ հետ, չգիտեմ. Իվետա Մուկուչյանը՝ սկանդալային տեսարանի մասին

Հայտնի երգչուհի Իվետա Մուկուչյանը պատմել է «Սիրտ» երգի տեսահոլովակի նկարահանումների ընթացքում սկանդալային տեսարանի մասին, որը նկարահանվել է ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանի մասնակցությամբ։
 

«Շատ բարդ է նկարահանվել ամուսնացած տղամարդու հետ, երևի երգից էր, տրամադրությունից էր, իրականում շատ հավես էր նկարահանումը, ստացանք այդ սկանդալային տեսարանը։ Դավիթ Մանոյանն այդքան էլ չէր պատկերացնում, թե ինչ է սպասվում, մենք էլ չգիտեինք, բայց տեղում փոփոխություններ արվեցին։ Արտյոմը Աբովյանը, որ մեր տնօրենն էր, աթոռը բերեց, դրեց, Դավիթին նստացրեց աթոռի վրա և ասաց՝ Իվետա ջան, դե խնդրեմ։ Թե Դավիթն ինչքան է կռվել կնոջ հետ, չգիտեմ, բայց գիտեմ, որ իրականում վերջում խնդիր չի եղել»,-պատմում  է երգչուհին։




 

 

Տեսանյութեր

Եղեռնագործություն Գառնիում. Բերքը վրան 200 ծառ են կտրել
13:14 25/06/2024

Եղեռնագործություն Գառնիում. Բերքը վրան 200 ծառ են կտրել

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}