Երևանում ընտրում են Իրանի նախագահ

Հեղինակ`   Լիլիան Գալստյան

12:07 28/06/2024

Share |

ՀԱՄԱՑԱՆՑ

10:26 Հայաստան
Ինքնասիրահարված կին, ի՞նչ ենք կորցրել, ի՞նչ ես ման գալիս. Ի պատասխան Աննա Հակոբյանի հերթական ֆոտոսեսիայի

Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի նոր ֆոտոսեսիայի հրապարակումը բարկացրել է շատ օգտատերերի։ Հունվարի 1-ին Աննա Հակոբյանը կառավարության շենքի ներսում, պատշգամբում ու բակում արված նոր լուսանկարներ է հրապարակել ու մաղթանք հղել։

Մեկնաբանողների մեծ մասը գիֆ-եր են թողել գրառման ներքո, շատերը գովել են նրա գեղեցկությունը, մի քանիսն էլ իրենց զայրույթն են արտահայտել։

«Շուշիում ֆոտոշարք անելուց հետո դու և կողակիցդ Շուշին հանձնեցիք թուրքին` այն անվանելով դժգույն ու դժբախտ քաղաք, որը ձեզ հարկավոր չէր։ Հիմա ՀՀ կառավարության շենքն ես դարձրել քեզ ցուցադրելու գործիք։ Այ անկիրթ, երբ պիտի հասկանաս, որ Պետության խորհրդանիշները անձեռնմխելի պետք է լինեն, երբ պիտի անկիրթ ուղեղդ մտնի այդ պարզ ճշմարտությունները։ Չե՞ս հոգնել դատարկությունդ ի ցույց դնելուց, աղջիկ ջան։ Մի լուրջ բան արած կա՞ս ողջ կյանքիդ ընթացքում։ Ամոթ է, հայ ժողովուրն արդեն զզվել է ձեր դատարկաբանությունից, որը 7 տարի է տեղի է ունենում հայ ժողովրդի վճարած հարկերի հաշվին»։

«Ինքնասիրահարված կին, ի՞նչ ենք կորցրել, ի՞նչ ես ման գալիս մի քիչ լուրջ ու համեստ լինելը չեր խանգարի»։

«Բավական է քեզ ռեկլամես։ Միայն շորերդ փոխելով էությունդ չի փոխվում։ Միևնույն է, մոդել դառնալուց շատ հեռու ես։ Ամենուրեք քիթդ խոթում ես, թալանչի»։

«Անհարկի ֆոտոսեսիայի փոխարեն մի նկար դրվեր, շատերս կից տեքստը սիրով կկարդայինք։ Հարիր չէ սա ձեր կարգավիճակին»։

18:10 Հայաստան
Իմ 2024 թ․-ը դարի լեցունություն ուներ ու ակնթարթի պես կարճ էր․ Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է.

«Իմ 2024 թ․-ը դարի լեցունություն ուներ ու ակնթարթի պես կարճ էր։ Իսկը իմ կյանքի նման...
Ամեն բանի համար շնորհակալ եմ Աստծուն, ամեն շնչածս պահի ու ապրածս փորձության,
Ամեն Լույսի ու Ստվերի համար:

Երախպարտ եմ ընկերներիս, որոնց հետ աշխատում  ու ապրում եմ՝ամեն պահի Սիրո և հոգատարության անասելի չափաբաժնով...

Նոր տարում կամփոփեմ «հինը», հիմա միայն երազում եմ տեսնել Մարդկանց ում կարոտում եմ, ու չեմ տեսել մի դար, ապրել իմ ԱՌՈՂՋԱՑԱԾ երկրում, որով շնչում եմ, ու Աշխարհով մեկ ունենալ բազում բանաստեղծական երեկոներ՝ անվերապահ սիրո փախանակմամբ))
.... ու թող վերջում հնչի մանկան ճիչ սիրող սրտերի ծիծաղ ու լինեն միայն Երջանկության ծովեր Մարդկանց աչքերում, ոչ ՝ ցավի ու դժբախտության օվկիաններ...

ԳԱԼԻՔ ՍՈւՐԲ ԾՆՆԴՈՎ ԹՈՂ ՆՈՐ, ԿՅԱՆՔԻ ՏԱՐԻ ԼԻՆԻ
չէ՞ ուրեմն
ԱՄԵՆ, Ձեր չհոգնող, չընկճվող ու միշտ երիտասարդ»:

Դերասանուհին նաև տեսանյութ է հրապարակել, որը կարող եք դիտել այստեղ։

15:02 Հայաստան
Երգիչ Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի, ամանորյա լուսանկարն ու շնորհավորանքը

Երգիչ Անդրեի կինը՝ Անի Օհանյանը լուսանկար է հրապարակել իր էջում և շնորհավորել է Ամանորը։

«Շնորհավոր Նոր Տարի»,-գրել է նա։

Նշենք, որ վերջին օրերին  Անդրեի ու նրա կնոջ՝ երգչուհի Անի Օհանյանի ամուսանլուծության մասին լուրեր տարածվեցին։ Լուրն ամուսինները ո՛չ հերթել են, ո՛չ էլ՝ հաստատել։ Սակայն Անին սոցիալական էջից ջնջել է Անդրեի հետ համատեղ լուսանկարները։

 

 

13:20 Հայաստան
Մարազմ... ու մեզ պարտվել են տվել սրան. քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․

«Մարազմ... Ու մեզ պարտվել են տվել սրան...

Հետաքրքիր է՝ սրա ընտանիքին նմանվել ձգտող մեր «քրչ֊դաստի» պարագլՈխը ե՞րբ է իր կողակցին ու «աշոտամայրամիԳին» պատվոգրեր տալու, օրինակ` արցախյան վերջին պատերազմում զոհվածի մորը բռնել տալու կամ Վանեցյանին ցինիկ նանակ գրելու համար...»։

Նշենք, որ   ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝  Իլհամ Ալիևը շնորհակալագրեր է հանձնել իր երկու աղջիկներին՝ Լեյլա և Արզու Ալիևաներին՝ COP29-ի ժամանակ «արդյունավետ» աշխատանքի համար:

 

09:55 Հայաստան
Ես միշտ կողքիդ եմ, որպեսզի աջակցեմ քեզ ամեն ինչում․ Անահիտ Սիմոնյանի ամանորյա ֆոտոշարքը որդու հետ

 Անահիտ Սիմոնյանն ամանորյա ֆոտոշարք է հրապարակել որդու՝ Արմանի հետ՝ կից գրելով․

«Շնորհավոր Ամանոր, ընկերներ:

2025 թվականն արդեն մոտենում է,և ժամանակն է նոր երազանքների, նոր ձեռքբերումների ու նոր ժպիտների։ Այս տարի մեզ համար փոփոխությունների, աճի և, իհարկե, անսահման սիրո ժամանակաշրջան էր։ Ես և որդիս շնորհակալ ենք ձեր աջակցության, բարի խոսքերի ու ջերմ պահերի համար, որոնք կիսել եք մեզ հետ։

Թող 2025 թվականը ձեզանից յուրաքանչյուրին բերի առողջություն, երջանկություն և ամենանվիրական ցանկությունների իրականացում։ Թող ամեն օրը լցված լինի լույսով, ոգեշնչմամբ եւ ուրախությամբ: Իսկ ձեր սիրելիները թող միշտ ձեր կողքին լինեն՝ հիշեցնելով, որ կյանքում ամենակարևորը սերն է։

Եվ, իհարկե, մի քանի հատուկ խոսք որդուս համար.
Սիրելի՛ս, թող այս տարին քեզ տա նոր բացահայտումներ, հետաքրքիր արկածներ և քաջություն՝ երազելու ամենաանհավանական բաները: Դու իմ հպարտությունն ես, իմ ոգեշնչումը և իմ ուժը: Ես միշտ կողքիդ եմ, որպեսզի աջակցեմ քեզ ամեն ինչում»։

20:58 Հայաստան
Հունվարի 2-ին համերգ տոնավաճառում

Երևանի քաղաքապետարանը հունվարի 2-ին՝ ժամը 20:00-ին, հրավիրում է Շահումյանի պուրակում գտնվող ամանորյա տոնավաճառ՝ «վայելելու Սրբուկի համերգային ծրագիրը»։

Այդ մասին ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

 

18:51 Աշխարհում
Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ամուսնալուծվել են 8 տարվա դատական ​​գործից հետո

Ամերիկացի դերասաններ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ամուսնալուծության հայցից ութ տարի անց պաշտոնապես համարվում են ամուսանալուծվա։ Այս մասին դեկտեմբերի 31-ին հայտնել է People -ը՝ վկայակոչելով Ջոլիի փաստաբաններին։

«Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին համաձայնության են եկել ամուսնալուծության հարցում ութ տարի անց այն բանից հետո, երբ դերասանուհին դիմել էր իրենց երկու տարվա ամուսնությունը չեղյալ հայտարարելու համար՝ պատճառաբանելով տարաձայնությունները», - ասվում է հրատարակության մեջ:

Ջոլին ամուսնալուծության հայց է ներկայացրել 2016 թվականի սեպտեմբերին՝ 12 տարվա համատեղ կյանքից հետո։ Զույգն ամուսնացած էր ընդամենը երկու տարի։ Փիթի ներկայացուցիչը հրաժարվել են մեկնաբանել: Լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ դերասանը նույնիսկ հրաժարվել է նկարահանվել Ջոլիի հետ 60 միլիոն դոլարով։ Իսկ դերասանուհու լուսանկարը՝ Լոնդոնի BFI կինոփառատոնում ռեփեր Akala հետ, բառացիորեն պայթեցրել է սոցիալական ցանցերը։
 

09:50 Հայաստան
Մենք որպես կին ու ամուսին, իրար չհասկացանք. Անահիտ Սիմոնյանը՝ իր և Հայկոյի հարաբերությունների մասին

«Երբ հայտարարեցինք, որ բաժանվել ենք, դրանից մոտ երկու-երկուսուկես տարի  եղել ենք բաժանված, բայց մեկ տանիքի տակ էինք ապրում։ Մենք որպես կին ու ամուսին, իրար չհասկացանք»,-Tete A Tete հաղորդման ժամանակ ասել է երգչուհի Անահիտ Սիմոնյանը՝ պատմելով իր և երգիչ Հայկոյի մասին։

Նա պատմել է, որ երբ Հայկոն հիվանդ է եղել ու, թեև, այդ ժամանակ երգիչն ունեցել է իր անձնական կյանքը, բայց զանհագարել է իրեն ու խնդրել է դեղ տանի ստուդիա։

Հայկոն ցանկացել է, որ իր հեռախոսը փոխանցեն ու մնա Անահիտ Սիմոնյանի մոտ. «Ինքը գիտեր որ եթե իր հեռախոսն ինձ մոտ հայտնվեց, երբեք ուրիշի ձեռքը չի ընկնի»։

Նա պատմել է, որ Հայկոյի ընտանիքի՝ եղբոր և մոր հետ նորմալ հարաբերություններ է ունեցել մինչև այն պահը, երբ երգչի մահվանից 40 օր անց իրեն կանչել են խոսելու։ 

Անահիտ Սիմոնյանը նաև պատմել է Հայկոյի մահից օրեր անց իր և որդու՝ Դուբայ այցի մասին. «Հայկոյի մահից 7 օր հետո, երբ երեխաս սարսափելի ծանր վիճակում էր, և ես նույնպես, այդ ամեն ինչի հետ  մեկտեղ, մենք չէինք կարողանում մեր վիշտը երկուսով ապրել։ Ես ոնց որ քաոսի մեջ հայտնված լինեի, ոնց որ չհավատայի, որ այդ ամեն ինչն ինձ հետ է կատարվում, և  որոշեցի վերցնել իմ երեխային և հանել երկրից դուրս, ու մենք երկուսով փորձենք մեր ցավն ապրել այնտեղ՝ առանձին ամբողջ աշխարհից։

Հենց առաջին օրը, երբ մենք սպասում էինք, որ մեր բանալին տան, մեզ թաքուն լուսանկարում են, և հաջորդ օրը ես արթնանում եմ հազարավոր զանգերից և տարբեր լրատվամիջոցների տեղադրած այդ լուսանկարով սխալ գրառումներից:

Բնականաբար, ես դիմել եմ ոստիկանություն, որովհետև մենք այն երկրում էինք, որտեղ այդ օրենքը գործում է, և այդ մարդիկ պատասխանատվություն կրեցին օրենքի ամբողջ ուժգնությամբ:
Մենք չկարողացանք մեր սուգն ապրել այնտեղ, որովհետև այդ 7 օրն ուղղակի ոստիկանությունից դատարան էինք գնում, դատարանից՝ ոստիկանություն:

Ի՞նչ շահեցին մարդիկ՝ փչացնելով, էլ ավելի վատացնելով մեր վիճակը, ես չգիտեմ: Առավել մեծ շոկ ապրեցի, երբ իմացա թե ովքեր էին այդ մարդիկ. Սարյանի վրա գտնվող ամենամեծ ծաղկեսրահի տերը՝ կինը, հենց ինքն էր մեզ նկարել։ Նա 6 ամսով ազատազրկվեց:

Ինձ շատ խնդրեցին, որ հետ վերցնեմ բողոքս, ինձ ասացին՝ խղճա մեզ։ Եես պատասխենցի, իսկ դուք ինձ խղճացի՞ք, իմ վիշտը հարգեցի՞ք»։

Հարցին՝ սիրտը բա՞ց է հարաբերությունների և տիեզերքից եկող լավ էներգիայի համար, նա պատասխանել է. «Տիեզերքից  եկող լավ էներգիայի համար, այո։ Ես երջանիկ եմ ինքս ինձ հետ։ Դա, կարծում եմ, ամենակարևորն է, հակառակ սեռ չպետք է լինի, որ ինձ երջանկացնի, որովհետև ես գտել եմ երջանկությունն իմ և իմ երեխայի մեջ»։ 

19:54 Հայաստան
Հաջորդը՝ ընտանեկան լոտոն են վերականգնելու․ Մելիքյանը՝ Փաշինյանի «Ընտանեկան փոդքասթ»-ի մասին

Փաշինյանն ընտանեկան փոդքասթ է սկսում։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում։

«Էսպիսի բան ենք մտածել։ Առաջին թողարկումը մի քանի ժամից՝ «Ընտանեկան փոդքասթ»»,- գրել է նա։

Համացանցը կտարակուսեր սույն փաստից, եթե այս ընտանիքը տարակուսելու տեղ թողած լիներ։Այնպես որ՝ այս պահին սարկազմ է, որ պտտվում է ֆեյսբուքում;

Ասենք՝ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Հաջորդը՝ ընտանեկան լոտոն են վերականգնելու։ Լրիվ լուրջ եմ ասում: Թե բա՝ ընտանեկան փոդքաստ»։

Edgar Ghazaryan. «Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը դեռ չեն հայտարարել նոր պոդքաստ վարելու նախաձեռնության մասին»։

Անահիտ Ոսկանյան․ «հետևում եք նիկոլին, որ իմանաք, թե էլ ինչ աղետ է բերելու, կամ՝ նայում եք, որ հայհոյեք․․․ ինքն էլ քանակ է հաշվում, թե՝ վայ, էս ինչքան մարդ է ինձ հետևում, լսում, նայում, պարտավորեցնող է, եկեք դառնամ ձեր բուդդան. թոււ»։

Anzhela Elibegova, «սցենարով քանի սերիա կա հլը, մինչև հասնեն հոում վիդեոներին՞ »։

20:45 Աշխարհում
Քեյթ Միդլթոնի 9-ամյա դուստրը խախտել է թագավորական արարողակարգի կանոնը

Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի դուստրը՝ 9-ամյա արքայադուստր Շառլոտան, խախտել է թագավորական արարողակարգի կանոններից մեկը։ Այս մասին հայտնում է InStyle-ը։

Սանդրինգհեմում Սուրբ Ծննդյան արարողության ավանդական զբոսանքի ժամանակ, որին Շառլոտան մասնակցել է իր ծնողների և եղբայրների հետ, նա ոչ միայն զրուցել է մարդկանց հետ, այլև սելֆի է արել կանանցից մեկի հետ։

Շառլոտան լայն ժպտացել է լուսանկարվելիս: «Թեև սելֆիների վերաբերյալ թագավորական կանոններ չկան, թագավորական ընտանիքի անդամներին հիմնականում խորհուրդ չի տրվում են սելֆի անել: Սակայն վերջին տարիներին Ուիլյամը, Քեյթը և նույնիսկ թագուհի Կամիլան հրաժարվել են այս կանոնից՝ հօգուտ երկրպագուների հետ ավելի սերտ հարաբերությունների»,-lady.mail.ru-ի հաղորդմամբ, պարզաբանել է Express-ը։
 

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}