Հանձնվեց Հայաստանի 2016 թ. լավագույն ֆուտբոլիստի մրցանակը

Հեղինակ`   Լիլիան Գալստյան

15:42 24/03/2017

Share |

ՀԱՄԱՑԱՆՑ

11:22 Աշխարհում
Ռեփեր Գուֆն ուզում է Մոսկվայում ելույթ ունենալ՝ էլեկտրոնային թևնոցով

Ռուս հայտնի Ռեփեր Գուֆը (Ալեքսեյ Դոլմատով) մտադիր է Մոսկվայում համերգ տալ էլեկտրոնային թևնոցով, որը նրան հագցրել են դատարանի որոշմամբ։ Եթե դա նրան հաջոցվի, կլինի առաջին դեպքը ռուսական շոու բիզնեսի պատմության մեջ։ Այս մասին հայտնում է Mash թելեգրամյան ալիքը։

Շոուն նախատեսվում է անցկացնել Մոսվայում  նոյեմբերի 22-ին։ Գուֆն  այժմ բուժում է անցնում թմրամոլների վերականգնողական կենտրոնում։ Mash-ի աղբյուրը պնդում է, որ ռեփերը բժիշկներին խնդրել է մեկ երեկո իրեն ազատել կլինիկայից, որից հետո խոստացել է վերադառնալ այնտեղ։
Գուֆը հոկտեմբերի 23-ին լոգարանում ծեծկռտուքից հետո հայտնվել է թմրամոլների վերականգնողական կենտրոնում։ Ռեփերի դեմ գործ է հարուցվել, և նրան պարտավորեցրել են էլեկտրոնային թևնոց կրել մինչև դատարանի որոշումը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում պետք է տեղի ունենար Սևակին, Խչոյին և Գուֆի համատեղ համերգը։ Սակայն Գուֆը չէր եկել Երևան։

17:17 Հայաստան
Մանե Գրիգորյան. Նրանք են Պապայի հետ կառուցել այն թատրոնը

Երգի պետական թատրոնի հիմնադիր Արթուր Գրիգորյանի դուստրը՝ Մանե Գրիգորյանը  ինսթագրամիր իր էջում լուսանկարներ է հրապարակել «Առաջին սերունդ» նախագծի ընթացքից ու գրել.

«Փոքր Մանեն ուզում էր վազել բեմ ու գրկել Առչկային, Շուշոյին, Նունեին, Առամոշային, Էմուլին, Իսպիրին, Իննային, Իռուսիկին, բայց մեծ Մանեն ասում էր՝ նրանք մեծ արտիստներ են՝ Արաքսիա Մուշեղյանը, Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Արամոն, Էմմա Պետրոսյանը, Արթուր Իսպիրյանը, Իննա Չիլինգարյանը, Իրինա Դանիելյանը, պետք է լինել պրոֆեսիոնալ և վայելել նրանց վերադարձը ՏՈՒՆ:

Թատրոնի առաջին սերունդը մեծ ընտանիք է։

Դեռ թատրոնը չէր բացվել, մեր տանն էին փորձեր անում, ու ես բառի ուղիղ իմաստով նրանց գիրկն էի մեծանում։ Իմ ընտանիքն է, իմ ավագ քույրերն ու եղբայրներն են, որոնք միշտ կողքիս են ու ամուր հենարան են։ Նրանք են Պապայի հետ կառուցել այն թատրոնը, որը դարձավ տուն թե՛ արտիստների, թե՛ հանդիսատեսի համար։ Առաջին սերունդին պետք է շնորհակալ լինենք, որ այսօր մեր քաղաքում կա Երգի պետական թատրոնը։ Եվ նրանց կրկին տեսնել թատրոնի բեմում՝ անչափ հուզիչ էր։

Մեկ շաբաթ շարունակ փորձերից ու համերգներից հետո թույլ տվեք մի պահ մոռանալ մեծ Մանեին ու փոքր Մանեի նման վազել բեմ ու գրկել իմ ընտանիքին։

Էռնա Յուզբաշյան, Գրիշա Աղախանյան, Արման Աղաջանյան, Իդա Ջանիբեկյան, Արմեն Պապիկյան, Սրբուհի Ստամբոլցյան, Անահիտ Մանուկյան, Անահիտ Շարյան, Գրիգոր Անտոնյան՝ ձեզ էլ ենք սպասում տանը)։

Միշտ հիշում ենք Արմեն Գևորգյանին ու Աշոտ Հախեյանին»։






16:54 Հայաստան
Միլենա Վարդանյանը ամուսնացել է Կանադայի դեսպանի հետ. Նա պսակադրությունից նկարներ է հրապարակել

Դերասանուհի Միլենա Վարդանյանը Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրների հետ պսակադրությունից լուսանկարներ է հրապարակել։ Արարողությունը տեղի է  ունեցել նոյեմբերի 14-ին։

Ինչպես երևում է լուսանկարներում, պսակադրությանը մասնակցել են Հայաստանում հավատարմագրված այլ երկրների արտակարգ ու լիազոր դեսպաններ. ՀՀ–ում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և այլք։



Այս տարվա սեպտեմբերին դերասանուհին հայտարարել էր. «Ուրախ ենք նշելու մեր ամուսնության գրանցումը և անհամբեր սպասում ենք ձեզ հետ նոյեմբերին նշելու հարսանեկան արարողությունը: Պարոն և տիկին Թերներ»։



15:08 Աշխարհում
Շերը 14 տարեկանում է կորցրել իր կուսությունը՝ վրեժ լուծելու համար

Երգչուհի Շերը իր «Cher: A Memoir, Part First» գրքում նշել է, որ կորցրել է կուսությունը 14 տարեկանում՝ ընկերոջից վրեժ լուծելու համար: Հուշերից մեջբերումներ ներկայացնում է The Independent-ը:

Շերը պատմել է, որ դեռահաս տարիքում հարաբերություններ է ունեցել իտալացի ավագ դասարանցու հետ, ով ապրում էր իր հարևանությամբ՝ Սան Ֆերնանդո հովտում: Երգչուհու խոսքով՝ երբ իրենք մենակ են եղել, երիտասարդն իրեն բարյացակամ է պահել, սակայն ընկերների հետ հանդիպելուն պես իրեն վերաբերվել է ինչպես «անփույթ երեխայի»։ Երգչուհին հիշել է, թե ինչպես է իր սիրելին խայտառակել իրեն.

«Մի օր, երբ նրա ընկերներն առաջարկեցին գնալ Bob's Big Boy, նա ասաց. «Լավ, ես կվերցնեմ Շերին»: Նրանք ծիծաղեցին և ասացին. «Այս երեխային ես տանելո՞ւ»: «Եվ նա թողեց ինձ»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ իր կյանքի մանրամասներից կիսվել է աստղը:

Շերը հայտարարել է, որ այն իրեն շատ է ցավ պատճառել, ուստի որոշել է սեքսով զբաղվել այդ տղայի հետ՝ նրանից վրեժ լուծելու համար։ Երգչուհին բացատրել է, որ այն առաջին անգամն է եղել։

«Ես հարցրեցի նրան. «Սա՞ էր ամբողջը: Մենք վերջացրեցի՞նք»: Հետո ասացի, որ գնա տուն ու այլևս չվերադառնա»,-ասաց էստրադային երգիչը։

Ներկայումս Շերը հարաբերությունների մեջ է երաժշտական պրոդյուսեր Ալեքսանդր Էդվարդսի հետ։
 

17:43 Աշխարհում
Սարիկ Անդրեասյանն ու դերասանուհի Լիզա Մորյակը սպասում են իրենց երկրորդ երեխային

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն ու դերասանուհի Լիզա Մորյակը կիսվել են ուրախալի լուրով՝ շուտով զույգը երկրորդ երեխան կունենա։ Այս լուրով զույգը կիսվել է սոցցանցերում։

«Կան գաղտնիքներ, որոնք ուզում ես կիսվել: Մայրիկ և հայրիկ լինելը մեծ երջանկություն է և մեծ պատասխանատվություն, որին մենք պատրաստ ենք և որից մեծ հաճույք ենք ստանում։ Բոլոր հաջողությունները, հաղթանակները և սերն ավելի խորը նշանակություն են ստանում, երբ կողքիդ երեխաներ կան։ Սպասում ենք քո լույս աշխարհ գալուն, մեր արդեն սիրելի փոքրիկը», - նշված է եղել գրառման մեջ։

Լիզա Մորյակն ու Սարիկ Անդրեասյանն ամուսնացել են 2022 թվականի աշնանը։ 2023 թվականի փետրվարին զույգը դուստր է ունեցավ։ Անդրեասյանի հետ ամուսնությունն առաջինն էր դերասանուհու, բայց ոչ ռեժիսորի համար։ peopletalk-ը հիշեցնում է, որ նախկինում նա ամուսնացած է եղել ռեստորատոր Ալենայի հետ։ Նրանք երկու երեխա ունենա։

14:46
Եվրատեսիլում 8-րդ տեղը զբաղեցրած Լեոյին «Զվարթնոց»-ում դիմավորել են դհոլ-զուռնայով

Հրավառություն օդանավակայնում, աղ ու հաց, դհոլ-զուռնա։ Եվրատեսիլում 8-րդ տեղը զբաղեցրած հայաստանցի մասնակցին՝ Լեոյին այսպիսի դիմավորում են կազմակերպել Երևանում։

Տեսանյութն ինսթագրամի իր էջում հրապարակել է Լոյի մայրը՝ երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը։

12:54 Հայաստան
Նիկոլ Փաշինյանը լիալուսնի տակ հեծանիվ էր քշում էլի

Նիկոլ Փաշինյանը հայրենի Իջևանից լիալուսնի լույսի ներքո հեծանիվով հասել է Ենոքավան, հետ եկել։

Հեծանիվ վարելու և Աննա Հակոբյանի հետ Իջևանում հանգիստն անցկացնելու մասին տեսագրությունները Փաշինյանը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում։

09:35 Աշխարհում
Պավել Պրիլուչնիի մեկամյա որդին հայերեն է խոսում

Ռուս հայտնի դերասան Պավել Պրիլուչնին Դուբայում է կնոջ՝ դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի, մեկամյա որդու՝ Միքայելի, զոքանչի՝ Գայանե Սողոմոնյանի հետ։

Պավել Պրիլուչնին Դուբայում նկարահանումների է։

Բրուտյանն իր միկրոբլոգում պարծեցել է որդու նոր տաղանդով՝ հասկացնելով, որ նա աստիճանաբար տիրապետում է հայերենին։ Նա տատիկին «տատա» է ասում։ Սա ուրախացրել և հուզել է նրան։
tv.mail.ru-ն գրում է, որ, ըստ երևույթին, Միքայելը հայերեն խոսք է լսում նույնքան հաճախ, որքան ռուսերենը, քանի որ արդեն աստիճանաբար սովորում է բառերը։

««Տատի» հայերեն նշանակում է տատիկ» - նշել է Բրուտյանը։

34-ամյա Պրիլուչնին և 26-ամյա Բրուտյանն իրենց հարաբերություններն օրինականացրել են 2022 թ.  մայիսի 12-ին, իսկ հարսանեկան արարողությունը կայացել է օգոստոսի 25-ին։

15:02 Հայաստան
Քանոնահարուհի Եվա Վարդանյանի ելույթը՝ «Виртуозы Москвы» նվագախումբի հետ

Քանոնահարուհի Եվա Վարդանյանի ելույթ է ունեցել «Виртуозы Москвы» նվագախումբի հետ՝ հանրահռչակ Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ։ 

Նա կատարել է Ծովինար Հովհաննիսյանի «Էքսպրոմտը»։

Դասատու` ՀՀ Վաստակավոր մանկավարժ,դոկտոր,պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյան։

Նա ելույթ է ունեցել Վլադիմիր Սպիվակովի հիմնադարամի «Москва встречает друзей» մեծածավալ փառատոնի հանդիսավոր բացմանը։

09:28 Հայաստան
Իննա Խոջամիրյան. Գաղափարների մեծ ալիք բերեց ինձ Կապանը

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը հիացած է Սյունիքի մարզկենտրոն Կապանով։ Դրա մասին են վկայում վերջին օրերին ինսթագրամի իր էջում արված գրառումները.



«Ներշնչանքի , ոգևորության, խիզախության, նոր գաղափարների մեծ ալիք բերեց ինձ էս քաղաքը:

«Աէրոպորտումը որ իջաք, թուրքերին տեսա՞ք կանգնած էն կողմը» (5th video) հարցրին ամենայն հանգստությամբ:
Ու էդ պահից ի վեր, ես սկսեցի ամեն բան ուրիշ ակնոցով նայել. քաղաքին, մարդկանց, կենսակերպին, կյանքին:

Խոշորացույցի կիզակետում կանգնած էստեղի ժողովուրդն ապրում ա իր ամենայն արժանապատիվ, ամենայն անվախ, ամենայն համարձակ, ամենայն ԽԱՂԱՂ, տաքարյուն ու լեցուն կյանքը:
Պինդ են մեր լեռների պես, ոնց ասում են։

Թեկուզև 4 օրվա կարճ, բայց անասելի հագեցած այս ճամփորդության ընթացքում շուրջ 700 Սյունեցի ինձ մեծ ուժ, պնդություն ու ջերմություն փոխանցեց:
Շնորհակալ եմ: 
«Երկնագույն շան աչքեր»-ի հյուրախաղերը Կապանում ավարտվեցին:
Առջևում կրկին Երևանն է,
Վանաձորը,
Գյումրին»։

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}