Օբամա. «Եթե արձանագրությունները չվավերացվեն, ապա Ցեղասպանության բանաձևի ընդունումը կոնգրեսում դժվար կլինի կասեցնել» (լրացված)
Թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) օրաթերթի կայքէջի տեղեկացմամբ` Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ Օբաման հանդես է եկել թուրքական կողմին ուղղված նախազուշացմամբ: Էրդողանի հետ հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահը կարևորել է այն, որ թուրքական մեջլիսը վայրկյան առաջ վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները:
Այս շաբաթվա սկզբին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ և նրանց բանակցությունները Սպիտակ տանը բոլոր վերլուծաբաններ համարեցին հաջողված:
«Այնուամենայնիվ, Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման դժվարին գործընթացը կարող է դիտվել որպես ազդակ, որը հաջորդ տարի կարող է տանել թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման»:
Երկուշաբթի օրը Սպիտակ Տանը Էրդողանի հետ համատեղ հայտարարաության ընթացքում Օբաման անդրադարձել էր Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների կողմից հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրություններին, որոնցով Երևանն ու Անկարան պարտավորվում են հաստատել դիվանագիտական հարաբերություններ և վերաբացել սահմանը:
«Երկու երկրների խորհրդարանների կողմից արձանագրությունների վավերացումը վերջ կտա տասնյակ տարիներ հարևան երկրների միջև շարունակվող թշնամական հարաբերություններին: Այդուհանդերձ, Թուրքիան և Հայաստանը դեռևս չեն վավերացրել դրանք»:
Հայ-ամերիկյան խմբերին ուղղված նամակում անցյալ շաբաթ Օբաման նաև հայտարարել էր. «Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների նորմալացումը պետք է ընթանա առանց նախապայմանների խելամիտ ժամանակահատվածում»:
Ըստ ամենայնի, այստեղ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, որն առկա է Թուրքիայի ընկեր և դաշնակից Ադրբեջանի և Հայաստանի միջև:
Լեռնային Ղարաբաղի 1990-ականների պատերազմից հետո` 1993թ.-ից սկսած, Թուրքիան փակել է հայ-թուրքական սահմանը և հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ ունենալ Երևանի հետ:
Էրդողանն ասել է Օբամային, որ սահմանի բացումը նախքան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ուղղված առաջընթացի գրանցումը կարող է փչացնել թուրք-ադրբեջանական հարաբերությունները և կարող է չընդունվել թուրք ընտրազանգվածի կողմից:
«Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացը սերտորեն կապված է այս հիմնախնդրի հետ (հայ-ադրբեջանական հարաբերություններ)»,- ասել էր Էրդողանն Սպիտակ Տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Ավելի վաղ քանիցս Կոնգրես մտած Հայոց ցեղասպանության մասին բանաձևի առնչությամբ, ըստ «Hurriyet»-ի, Օբաման այսպիսի մեսիջ է ուղարկել Թուրքիայի վարչապետին` «Եթե արձանագրությունները չվավերացվեն, ԱՄՆ-ի կոնգրեսում այդ բանաձևի ընդունման կասեցումը շատ դժվար կլինի»:
Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է նաև, որ առաջիկայում ապրիլքսանչորսյան տարելիցն է:
«Թուրքական պատվիրակությունն այդ հիշեցումը մեկնաբանում է , թե ապրիլին բարդություններ են սպասվելու»,- գրում է կայքը:
Թուրքիայի գործադիրի ղեկավարը Օբամային հայտնել է, որ իր կուսակից խորհրդարանականների մեծ մասը անընդունելի է համարում առանց ղարաբաղի հարցի լուծման արձանագրությունների վավերացումը: Էրդողանը հավաստիացրել է, որ եթե ղարաբաղյան հարցը լուծվի, շատ կարճ ժամկետում, ապա Հայաստանի հետ սահմանները կբացվեն ու արձանագրութուներն էլ կվավերցավեն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները