Թուրքագետ. Թուրքիայում հայ միգրանտների թվի վերաբերյալ թուրքական իշխանությունների հրապարակած տվյալները ուռճացված են
Թուրքիայում ապօրինի միգրանտների թիվը զգալիորեն քիչ է, քան մատնանշում են այդ երկրի իշխանությունները: Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ֆինանսավորմամբ, թուրքահայ Ալին Օզինյանը (Օզինօղլուին), հիմնվելով այդ երկրի մշակույթի և զբոսաշրջության նախարարության տվյալների վրա, պարզել է, որ Թուրքիայում ապրում է մինչև 13 հազար ապօրինի հայ միգրանտ:
«Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը իր մոտ հրատարակում է Թուրքիա մտած և դուրս եկած մարդկանց թիվը` ըստ վիզաների ստացման ու մարման թվաքանակի: 2000 թվականից 2008-ի արդյունքում թիվը կազմել է 6000, բայց պետք է հաշվի առնենք, որ հայերի հոսք դեպի Թուրքիա եղել է նաև 90-ականներին, իսկ դա հաշվարկված չէ», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ծրագրի մասնակից, թուրքագետ Արտակ Շաքարյանը:
Նրա խոսքով, բոլոր մոտավոր հաշվարկները ցույց են տալիս, որ 90-ականներից մինչև այս օրերին Թուրքիա մեկնած հայերի թիվը 25 հազարից չի անցնում, հետևաբար թուրքական իշխանությունների հայտարարությունը, թե Թուրքիայում 100 հազար միգրանտ կա, ըստ թուրքագետի, ուռճացված է:
«Նույն Անկարայում մեր հանդիպումների ժամանակ, երբ մենք նրանցից փորձեցինք հստակ աղբյուրներ ճշտել, թե որտեղից են այդ թիվը մեջբերում, հրաժարվեցին աղբյուրներ տալ, ասացին, որ մի քանի գերատեսչությունների տվյալների հիման վրա ասում ենք` հայերը շատ են: Բայց միևնույն է, հստակ թիվ չեն մատնանշում», -հավելեց Շաքարյանը:
Թուրքագետը պատմում է, որ Օզինյանի հետազոտության թիրախում է եղել 150 հայ միգրանտ, իսկ հետազոտությունն իրականացվել է 2009-ի ապրիլ-օգոստոս ամիսների միջև ընկած ժամանակահատվածում:
Հետազոտությունների համաձայն, Թուրքիայում գտնվող անկանոն հայ աշխատողների 94%-ը կանայք են, որոնք աշխատում են հիմնականում որպես տնային տնտեսուհիներ, բուժքույրեր, երեխաներ խնամողներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները