Հայոց ցեղասպանության թեման` համաշխարհային լրահոսի առանցքում
Մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քվեարկությամբ հաստատեց Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձևը: Այս իրադարձությունը ևս մեկ անգամ առիթ դարձավ, որպեսզի համաշխարհային մամուլը, ամենաազդեցիկ գործակալությունները, հեռուստաընկերություններն ու պարբերականները, անդրադառնան Հայոց ցեղասպանության խնդրին:
Մինչ դրանցից առանձին նմուշներ ու մեջբերումներ ներկայացնելը, նկատենք, որ նախորդիվ ևս Հայոց ցեղասպանության թեման չի շրջանցվել աշխարհի ազդեցիկ լրատվամիջոցների ուշադրությունից: Սակայն նախկինում դրա համար ինֆորմացիոն առիթ էին ծառայում միայն Մեծ եղեռնի հիշատակի օրը` ապրիլի 24-ին տեղի ունեցող իրադարձությունները, ինչն ըստ էության պայմանավորված էր բուն պատմական փաստին անդրադառնալու դրդապատճառով: Իսկ ահա նախրոդ տարվանից սկսած աշխարհի ուշադրությունը խնդրին սևեռվում է հիմնականում մեկ այլ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի պատճառով: Այսօր արդեն կարելի է վստահաբար պնդել, որ Երևանի նախաձեռնությամբ մեկնարկած քաղաքական այդ գործընթացը մեծ նպաստ է բերել ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկման, տեղեկատվության տրամադրման հարցում: Ոչ ոք չի կարող ժխտել, որ թե 2009 թվականի ապրիլին թե նույն թվականի հոկտեմբերին հայ-թուրքական հարաբերությունների էության, Հայոց ցեղասպանության իրողության, Անկարայի ժխտողականության վերաբերյալ համաշխարհային մամուլի անդրադարձները (նախորդ տարվա ապրիլին ու հոկտեմբերին նշված խնդիրների շուրջ հրապարակումներ են պատրաստել 1500-ական լրատվամիջոցներ) մեծ մասամբ պայմանավորված էին հենց ընթացիկ պրոցեսով:
Դատելով ամենայնից` «ճանապարհային քարտեզի» հրապարակումից և հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո ԱՄՆ Կոնգրեսի որոշումը վերջին մեկ տարվա ընթացքում արդեն երրորդ փաստն է, որը Հայոց ցեղասպանության խնդրին զանգվածաբար անդրադառնալու առիթ է դառնում: Իհարկե, դժվար է` առանց լուրջ հետազոտությունների խոսել այդ անդրադարձերի ազդեցության մասին, սակայն առանց դրա էլ կարելի է պնդել, որ տեղեկատվական-իրազեկման առումով վերջին մեկ տարում հսկայական ձեռքբերումներ են գրանցվել և այդ ամենն առաջին հերթին հայ-թուրքական կարգավորման գործընթացի արդյունքում:
Այժմ անդրադառնանք վերջին մեկ օրվա ընթացքում աշխարհում Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ եղած անդրադարձերից մի քանիսին:
Փաստն առաջինը տարածողներից մեկը «The Associated Press» գործակալությունն էր: «Պալատի հանձնաժողովը հաստատեց Հայոց ցեղասպանության բանաձևը» վերնագրով հաղորդագրությամբ գործակալությունը տեղեկացրեց Կոնգրեսում կայացած քվեարկության արդյունքների մասին: Այս լուրին «Ասոշիեյթեդ փրեսը» կցել էր նաև այն հաղորդագրությունը, որով տեղեկացվում էր վերջին պահին Օբամայի վարչակազմի ճնշումների և հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանի սկզբունքայնության մասին: Առանձին լուրով գործակալությունը տեղեկացրել է նաև Թուրքիայի` դեսպանին ետ կանչելու որոշման մասին:
Ամերիկյան «The Hill» պարբերականը «Ցեղասպանության բանաձևը Պալատի հանձնաժողովի ընդունումից հետո Թուրքիան հետ է կանչել իր դեսպանին» վերնագրով հրապարակման մեջ ներկայացնում է Կոնգրեսի հանձնաժողովի քննարկումների ընթացքը, քվեարկության արդյունքներն ու նշում. «Բանաձևը Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայերի սպանությունը որակում է ցեղասպանություն»: Թերթը նաև մեջբերում է Հովարդ Բերմանի դիտարկումը. «Ինչ որ պահի բոլոր երկրները պետք է հաշվի նստեն սեփական անցյալի հետ, ինչն էլ պահանջում ենք մենք Թուրքիայից»:
«The Guardian»-ը «Հայոց ցեղասպանության ընդունումը Թուրքիան անարդար է համարում» հոդվածում անդրադառնում է Կոնգրեսի քննարկումներին, քվեարկությանն ու թուրքական կողմի սպառնալիքներին և մեջբերում է ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանի խոսքերը. «Սա կարևոր քայլ է մարդկության դեմ հանցագործությունները կանխելու գործում»:
«Al jazeera» համաարաբական հեռուստաընկերությունն իր` «Թուրքիան դատապարտում է Ցեղասպանության հարցով ԱՄՆ-ի քվեարկությունը» ռեպորտաժում ևս պատմում է Կոնգրեսում կայացած քննարկումների մասին` ներկայացնելով Հովարդ Բերմանի անկեղծ դիտարկումն, ով ընդունում է, որ Թուրքիան տարածաշրջանում ԱՄՆ-ի կարևոր ու հավատարիմ դաշնակիցն է, բայց «ոչինչ չի արդարացնում Թուրքիային, որպեսզի նա աչք փակի Հայոց ցեղասպանության իրողության վրա»:
Քանի որ մամուլի միջոցների անդրադարձերը գրեթե կրկնվում են` ներկայացնելով Կոնգրեսի քննարկումների առանձին դրվագներ, պաշտոնական Անկարայի հնչեցրած սպառնալիքներն ու դրանց էֆեկտի բացակայությունը, ընթերցողին առաջարկում ենք մի քանի հղումներ, որոնք կօգնեն ծանոթանալ թեմայի վերաբերյալ աշխարհում եղած անդրադարձներին:
The Financial Times
«ԱՄՆ-ում քվեարկությունից հետո Թուրքիան հետ է կանչել դեսպանին»
«Ցեղասպանության հարցով քվեարկությունը փորձություն է ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների համար»
«Քվեարկությունը տապալեց Թուրքիայի հարցում Օբամայի ռազմավարությունը»
CNN
« Ցեղասպանության հարցով հանձնաժողովի քվեարկությունից հետո Թուրքիան ետ է կանչել ԱՄՆ-ում իր դեսպանին»
Ksee 24 News
«Տեղի հայ առաջնորդներն արձագանքում են Ցեղասպանության բանաձևի ընդունմանը»
The Examiner
«Թուրքիան նախազգուշացնում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խզելու մասին»
The World News
«Ցեղասպանության հարցի քննարկումից հետո Թուրքիան հետ է կանչել իր դեսպանին»
USA News
«Հայոց ցեղասպանության բանաձևի քվեարկության հարցով Թուրքիան զգուշացնում է ԱՄՆ-ին»
National Public Radio
«Ցեղասպանության հարցով քվեարկությունը նյարդայնացնում է Թուրքիային»
The Wall Street Journal
«Ցեղասպանության հարցով քվեարկությունը նյարդայնացնում է Թուրքիային»
The Bostonm Globe
«Ցեղասպանության քվեարկությունը ցասում է առաջացրել»
The Washington Post
«Թուրքիան նախազգուշացնում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խզելու մասին»
The Daily Mail
«ԱՄՆ-ի քվեարկությունը և հայերի կոտորածները ցեղասպանությունը որակելը նյարդայնացրել են Թուրքիային»
The Jerusalem Post
«Թուրքիան օգնության համար չդիմեց Իսրայելին»
Bussiness Week
«Ի պատասխան Ցեղասպանության հարցով հանձնաժողովի քվեարկությանը` Թուրքիան ետ է կանչում ԱՄՆ-ում դեսպանին»
The Los Angeles Times
«Պալատի հանձնաժողովը չնչին առավելությամբ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»
BBC
«Գլուխ գլխի. արդյո՞ք հայերի ջարդերը ցեղասպանություն էին»
The Times
«Հայոց ցեղասպանության քվերակությունից հետո Թուրքիան ետ է կանչում ԱՄՆ-ում դեսպանին»
USA Today
«Հայոց ցեղասպանության քվերակությունից հետո Թուրքիան ետ է կանչում ԱՄՆ-ում դեսպանին»
The New York Times
«Պալատի հանձնաժողովը պնդում է` հայերի կոտորածը ցեղասպանություն է»
Xinhua
«ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության բանաձևի քվեարկության արդյունքում Թուրքիան Կովկասում կայունության ռիսկեր է տեսնում»
The Times of India
«Հայոց ցեղասպանության քվերակությունից հետո Թուրքիան ետ է կանչում ԱՄՆ-ում դեսպանին»
The Miami Herald
«Պալատի հանձնաժողովը հաստատեց Հայոց ցեղասպանության բանաձևը»
Fox News
«Օբամայի վարչակազմը Կոնգրեսին հորդորում է հայոց ցեղասպանության բանաձևի հարցում սպասել»
Reuters
«ԱՄՆ-ի հայոց ցեղասպանության քվեարկությունը նյարդայնացնում է Թուրքիային»
«Ցեղասպանության օրենքի պտճառով Թուրքիան ԱՄՆ-ից հետէ կանչում դեսպանին»
Financial Channel
«Հայերը ողջունում են թուրքերի իրականացրած ցեղասպանությունը ճանաչող ԱՄՆ բանաձևը»
RTÉ Ireland's National Television and Radio Broadcaster
«Ցեղասպանության պատճառով Թուրքիան ԱՄՆ-ից ետ է կանչում իր դեսպանին»
«Թուրքիան ձգտում է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ»
Համաշխարհային մամուլի անդրադարձերն այսքանով չեն սահամանափակվում, ընդհանուր առմամբ Հայոց ցեղասպանության թեմային անցնող 24 ժամում աշխարհում հրապարակվել է մոտ 5000 լուր, որոնցում գրեթե նույնությամբ կրկնվում է, որ ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը պատմական իրողությունը ճանաչել է ցեղասպանություն, որին ի պատասխան Թուրքիան հետ է կանչել այդ երկրում իր դեսպանին` սպառնալով խզել հարաբերությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում