Ֆիլիպ Գորդոն. ԱՄՆ-ի պետդեպը չի կարող ազդել Կոնգրեսի որոշումների վրա
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձևի հետագա առաջխաղացումը կասեցնելու հարցում ԱՄՆ վարչակազմի և կոնգրեսականների միջև պայմանավորվածություն չկա: Այս մասին մարտի 17-ին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը` Բրուքինգսի ինստիտուտում դասախոսության կարդալիս:
«Կոնգրեսը անկախ մարմին է, և նրանք կանեն այն, ինչ կորոշեն անել»,- ասել է Գորդոնը` ըստ էության հերքելով այն տեղեկությունները, թե ԱՄՆ-ի վարկաչազմը պայմանավորվածություն է ձեռք բերել օրինագծի ընդգրկումը Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի օրակարգ չմտցնելու հարցում:
Նկատենք, որ նախորդիվ այսօրինակ տեղեկություններ էին շրջանառել մի շարք ԶԼՄ-ններ` հղում անելով ԱՄՆ-ի պետքարտուղարության անանուն աղբյուրներին, իսկ Թուրքիայի ղեկավար պաշտոնյաները դա ներկայացնում էին որպես կայացած իրողություն և երաշխիք, որ հարցի հետագա քննարկումն այլևս կանխված է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները