Ահարոն Ադիբեկյան. «Հայաստանը պիտի անհապաղ դուրս գա բանակցային գործընթացից»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սոցիոմետր» կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը սենսացիոն հայտարաությամբ հանդես եկավ` առաջարկելով ԼՂՀ կարգավորման պարզագույն մեթոդ. հայկական կողմը դուրս գա բանակցային գործընթացից:
Վերջերս ԼՂՀ ԱԺ ընտրություններին ընդառաջ «Սոցիոմետր»-ը հարցում էր կատարել, ըստ որի արդյունքների, արցախցիները հայ-թուրքական հարաբերությունների զարգացումների ֆոնին չեն վստահում ՀՀ-ին:
«Հարկավոր է նախ ճանաչել Ղարաբաղի անկախությունը, հետո էլ դուրս գալ բանակցային գործընթացից»,-ասաց Ա. Ադիբեկյանը:
«Արդյունքում Ադրբեջանի միակ տարբերակը մնում է բանակցային սեղանի շուրջ նստել Ղարաբաղի հետ, փաստորեն ճանաչել Ղարաբաղի` որպես կայացած պետության փաստը: Այս դեպքում ՀՀ-ն կարող է, ինչպես Թուրքիան է Կիպրոսի դեպքում, հանդես գալ ուղղակի անվտանգության և խաղաղ կարգավորման երաշխավորի դերում»,- առաջարկում է Ա. Ադիբեկյանը:
«Սա փակուղուց դուրս գալու հեռանկար է: Առաջին քայլով մենք սառեցրեցինք հայ-թուրքական գործընթացը, որն անուղղակիորեն ազդում էր նաև Ղարաբաղի հարցի կարգավորման վրա, հաջորդով պիտի դուրս գանք բանակցային գործընթացից»,-նշեց բանախոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան