Քաղաքական 11:51 26/05/2010

Սենատը պետք է հանգամանորեն քննարկի Բրայզայի թեկնածությունը` նախքան Բաքվում նրան հաստատելը

Անցյալ շաբաթ, երկարատև ձգձգումից հետո, Ադրբեջանն իր համաձայնությունը տվեց Բաքվում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի նշանակմանը. այս մասին EurasiaNet.org-ին հայտնել է ամերիկացի մի անանուն պաշտոնյա: «Կալիֆորնիա կուրիերը» հաստատել է Բրայզայի առաջադրման հավաստիությունը Վաշինգտոնի իր սեփական աղբյուրների միջոցով: Սպասվում է, որ Սպիտակ տունը շուտով հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ:

Ուշագրավ է, որ անցյալ տարվա հուլիսից Ամերիկան դեսպան չուներ Ադրբեջանում: Երբ 2006 թվականին Հայոց ցեղասպանություն տերմինն օգտագործելու համար Ջոն Էվանսը հետ կանչվեց Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնից, Բուշի վարչակազմը ճնշում գործադրեց Սենատի վրա՝ արագացնելու նրա փոխարինողի հաստատումը` պնդելով, թե Միացյալ Նահանգները դեսպանի խիստ անհրաժեշտություն ունի այդ երկրում: Զարմանալի է, սակայն, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի մեկամյա բացակայության ընթացքում Վաշինգտոնում նման հրատապության դրսևորում չնկատվեց: Նախագահ Ալիևն այս հապաղումը հավանաբար դիտարկում էր որպես արհամարհանք իր երկրի նկատմամբ:

Մինչև 2009 թվականը Մեթյու Բրայզան աշխատել է որպես ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ և Արցախի հակամարտության կարգավորման նպատակով ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ: Հետաքրքիր է, որ գործընկերները նրան կոչում էին «Փոքրիկ ՊՕՏ» ("Baby DAS", պետքարտուղարի օգնականի տեղակալ)` նրա պաշտոնի արագ բարձրացման համար, չնայած երիտասարդ տարիքին ու դիվանագիտական անփորձությանը:

Բաքվում նրա նշանակման ուշացումը կարող է վերագրվել Բրայզայի նկատմամբ Ադրբեջանի մտահոգությանն ու Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության վերջին նախաձեռնությունների հանդեպ առկա դժգոհությանը: Սենատում առաջիկա հաստատման ժամանակ Բրայզային պետք է հարցաքննեն անցյալում նրա ծավալած գործունեության և Ադրբեջանի ու Միացյալ Նահանգների միջև վերջին շրջանում գոյություն ունեցող լարվածության վերաբերյալ:

Ահա մի շարք հարցադրումներ, որոնք Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները կցանկանան պարզել Բրայզայի առաջադրման ընթացքում.

• Ինչո՞ւ Ադրբեջանն այդքան երկար ժամանակ չէր տալիս իր համաձայնությունը Ձեր նշանակման վերաբերյալ: Ի՞նչ բողոքներ ուներ Ադրբեջանը Ձեր և տարածաշրջանում ԱՄՆ արտաքին քաղաքականության դեմ: Ի՞նչ երաշխիքներ են տրվել Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին` Ձեր նշանակմանը համաձայնություն տալուց առաջ նրա մտահոգությունները փարատելու համար:

• Չնայած Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Ձեր և Մինսկի խմբի համառ ջանքերին, Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս շատ հեռու են խաղաղության համաձայնագրից: Ի՞նչ խոչընդոտներ են մնացել այս հակամարտության լուծման համար: Հաշվի առնելով Ձեր ունեցած փորձն այս տարածաշրջանում, որպես ԱՄՆ դեսպան, ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ, այլ ոչ թե` ռազմական ճանապարհով կարգավորմանը Ադրբեջանի համաձայնությունն ապահովելու համար:

• Նախագահ Ալիևը ճնշում է գործադրում Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս չվերացնի Հայաստանի շրջափակումը: Ինչպե՞ս եք պատրաստվում տարհամոզել Ադրբեջանին` չխոչընդոտել հայ-թուրքական հարաբերություններին:

• Հաշվի առնելով ժողովրդավարական նորմերի բացակայությունը Ադրբեջանում, որը հայտնի է կեղծ ընտրություններով, մամուլի ազատության պակասով և ընդդիմադիր կուսակցությունների ու ազգային փոքրամասնությունների հանդեպ ճնշումների կիրառմամբ, ինչպե՞ս եք համոզելու Ադրբեջանի ղեկավարներին երկրում օրենքի գերակայություն հաստատել:

• Ի՞նչ պատգամներ եք փոխանցել Վրաստանի ղեկավարությանը Վրաստանի և Ռուսաստանի միջև 2008 թվականի պատերազմից առաջ: Արդյոք ճշմարտությանը համապատասխանո՞ւմ են այն զեկույցները, որոնց համաձայն Դուք վրացիներին իրազեկել եք Ռուսաստանի կողմից հարձակման ենթարկվելու դեպքում Միացյալ Նահանգների ռազմական միջամտության մասին:

• Վստա՞հ եք, որ կարող եք Ձեր դիվանագիտական պարտականությունները հմտորեն ու անաչառ իրականացնել` հաշվի առնելով հայկական, ադրբեջանական և թուրքական հիմնախնդիրների առնչությամբ Ձեր կնոջ արտահայտած տեսակետները: [Բրայզան ամուսնացած է Թուրքիայում ծնված Զեյնո Բարանի հետ, որը Վաշինգտոնի Հադսոնի ինստիտուտում արտաքին քաղաքականության վերլուծաբան է: Նրանց հարսանյաց հանդեսը տեղի է ունեցել ճարտարապետների հայտնի Բալյան ընտանիքի նախկին տանը, Ստամբուլին մոտ գտնվող մի կղզում: Այդ արարողությանը ներկա են եղել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը և թուրք, վրացի ու ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներ]:

• Դուք որևէ դերակատարություն ունեցե՞լ եք դեսպան Ջոն Էվանսի հետկանչման և վաղաժամկետ կենսաթոշակի անցնելու գործում: Ի՞նչ եք կարծում, դեսպանը պե՞տք է ազատվեր պաշտոնից պարզապես Հայոց ցեղասպանություն տերմինն արտասանելու համար: Որո՞նք են Ձեր սեփական տեսակետները Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ի՞նչ եք կարծում, վայե՞լ է նախագահ Օբամային դրժել Հայոց ցեղասպանության ճանաչման իր նախընտրական խոստումը:

• Պետքարտուղար Քլինտոնին հղված մի նամակում Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը Ձեզ մեղադրել է «Հայաստանին առնչվող հարցերում» անաչառ չլինելու, «Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում ադրբեջանամետ կողմնակալություն» ցուցաբերելու և «Հայոց ցեղասպանության Թուրքիայի ժխտողականությանը ԱՄՆ մեղսակցությունը» խրախուսելու մեջ: Ի՞նչ երաշխիքներ կարող եք տալ ամերիկյան ժողովրդին, որ արդարացի և անկողմնակալ կերպով իրականացնելու եք Ձեր դիվանագիտական պարտականություններն Ադրբեջանում, որպես Միացյալ Նահանգների պաշտոնական ներկայացուցիչ:

Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները պետք է հանգամանորեն քննարկեն Բրայզայի առաջադրումը` վստահ լինելու համար, որ հաստատման դեպքում նա Բաքվում ներկայացնելու է Միացյալ Նահանգների շահերը և ոչ թե հակառակը, քանզի թե նա, թե նրա կինը` Զեյնո Բարանը մեծ կապեր ունեն ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում: 2005 թվականին Սենատին ներկայացրած իր ելույթում, Բարանը դեմ է արտահայտվել Հայոց ցեղասպանության բանաձևին, իսկ նրա ամուսինը մի լրագրողի ասել է, որ Թուրքիան իր «երկրորդ տունն» է:
 
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմ.՝ Ռ.Ավագյանի
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Աշոտյան. Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ
«2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս»,-ասել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Արփինե Հովհաննիսյան. Կառավարության որոշման հետևանքով կթանկանան նաև նոտարական ծառայությունները
Կառավարության որոշման հետևանքով հաջորդ տարի կթանկանան նաև նոտարական ծառայությունները։ Սպասվելիք թանկացումների մասին ինսթագրամի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
17:53
Քաղաքագետ. Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept»...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
17:29
ԱԹՍ-ների մասայական հարձակում Կազանի վրա. Տուժածներին կտեղավորեն «Արմենիա» հյուրանոցում
Թաթարստանի մայրաքաղաք Կազանն այսօր առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման։ Ըստ իշխանությունների, ութ հարվածային...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արարատում 13-ամյա դպրոցականը դանակահարել է 14-ամյա տղային
Դեկտեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Պետպատվերով տրամադրվող ծառայությունների դիմաց պետությունը պարտքեր չունի, իսկ ահա ապահովագրական ընկերությունները տարիներով պարտքեր ունեն կուտակած. Նանուշյան
Տրամադրված բուժծառայության դիմաց ապահովագրական ընկերությունները ինչո՞ւ չեն փոխհատուցում բժշկական հաստատություններին և ինչպե՞ս են կուտակվել...
Աղբյուր` Panorama.am
16:37
Տյումենում լողավազանում 15 երեխա թունավորվել է քլորից
Տյումենի մարզում լողավազանում լողալու հետևանքոսվ 15 երեխա և երկու մեծահասակ թունավորվել են քլորից։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Խոշոր վթար Երզնկայում
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 11:45-ին  տեղեկություն է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
16:05
Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 13:14-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր...
Աղբյուր` Panorama.am
15:59
Տնտեսագետ. Սա քաղաքի բյուջեի հետ կապված որոշման տապալում է
Մետաղադրամների արգելման թեման ավելի խորը շերտեր ունի
Աղբյուր` Panorama.am
15:43
Խզմալյանը՝ Փաշինյանին. Պետությունը ռեստորան կամ հանգստավայր չէ
«Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանին դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի՝ աշխատանք գտնվելու վերաբերյալ քաղաքացուն տված...
Աղբյուր` Panorama.am
15:31
ԱՆ պատասխանը Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի ասացվածքը. после нас хоть потоп
Առողջապահության նախարարության պատասխանը Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը դուր է եկել Օբամային
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման X-ի իր միկրոբոլոգում ներկայացրել է 2024-ին իրեն դուր եկած ֆիլմերի ցանկը։ Նա իր հետևորդներին խորհուրդ է տվել...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պետրոսյանը պատրաստվում է մեկնել Օլիմպիադային
Գեղասահքի Ռուսաստանի առաջնության երրորդ մրցումային օրը կին մասնակիցներըհանդես են գալիս ազատ ելույթներով՝ ցուցադրելով իրենց ընտրած ծրագրերը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}