Դ. Կրամեր. Ադրբեջանում իրավիճակն ամեն տարի վատթարանում է
ԱՄՆ պետքարտուղարի մարդու իրավունքների հարցերով նախկին օգնական Դևիդ Կրամերը քննադատել է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը: Նա նշել է, թե այդ իրավիճակն Ադրբեջանում ամեն տարի վատթարանում է: Այս մասին տեղեկացնում է «Ենի Մուսավաթ» պարբերականը:
«Բիզիմ Յոլ» թերն իր հերթին գրում է, թե դիվանագետն անդրադարձել է լրագրող Էյնուլա Ֆաթուլաևի նկատմաբ հրապարակված վճռին և նշել, որ հատկանշականն այն է, որ այդ վճիռը կայացվեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Բաքվից մեկնելուց անմիջապես հետո: Եվ դա այն դեպքում, որ ԱՄՆ պետքարտուղարը Բաքվում հատուկ անդրադարձել էր Ադրբեջանում մարդու իրավունքների ընդհանուր վիճակի և ժողովրդավարության հետ կաված հարցերին:
Կրամերը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևին չի հետաքրքրում, թե այդ հարցի առնչությամբ ինչ է մտածում Արևմուտքը:
Փորձագետները, մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնականի հայտարարությունները, նշել են, թե կարելի է կարծել, որ Վաշինգտոնում հույսները կտրել են, որ Ադրբեջանում առկա խնդիրները կլուծվեն կամ դրանց շուրջ երկխոսություն կկայանա: