Այժմ ժամանակն է, որպեսզի այդ երկրները շարժվեն առաջ` աշխատելով միասին. Քլինթոնը ողջունել է Հաագայի որոշումը
Հաագայի Միջազգային դատարանը վերահաստատեց Միացյալ նահանգների այն դիրքորոշումը, որ Կոսովոյի անկախության հռչակումը համաձայն է միջազգային իրավունքին: Կոսովոն անկախ պետություն է, և նրա տարածքը անձեռնմխելի է: Հաագայի Միջազգային դատարանի հրապարակած որոշումից հետո նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, տեղեկացնում է ԱՄՆ պետքարտուղարության լրատվական ծառայությունը:
«Մենք բոլոր պետություններին կոչ ենք անում պաշտպանել Կոսովոյի ներկա կարգավիճակը ու ու աջակցել Բալկաններում կայունությանն ու խաղաղությանը», -ի հայտարարության մեջ ասել է Հիլարի Քլինթոնը` միաժամանակ նա կոչ է արել ճանաչել Կոսովոյի անկախությունը այն երկրներին, ովքեր դեռևս չեն ճանաչել:
«Սերբիան և Կոսովոն երկուսն էլ ԱՄՆ գործընկերներն են: Այժմ ժամանակն է, որպեսզի այդ երկրները մի կողմ դնեն իրենց տարաձայնություններն ու շարժվեն առաջ` աշխատելով միասին ու կառուցողական` լուծելու առկա խնդիրները, բարելավելու իրենց ժողովուրդների կյանքը: Եվ սա է խաղաղությանը հասնելու միակ գրավականը, որպես Եվրոպայի մաս: Մենք նաև ողջունում ենք Եվրոպական Միության ջանքերը, որ օգնել է երկու երկրներին իրականացնել իրենց եվրոպական ձգտումները», -ասված է Քլինթոնի հայտարարության մեջ: