Ադրբեջանը դեռ Միջազագային կարմիր խաչի կոմիտեին պարզաբանում չի տվել Սարիբեկյանի մահվան վերաբերյալ
Ադրբեջանական կողմը դեռ Միջազգային կարմիր խաչի կոմիտեին չի ներկայացրել պարզաբանումներ ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի մահվան կապակցությամբ: Այս մաին Panorama.am-ի հետ զրույցում ասաց հայ ռազմագերիների, քաղաքացիական գերության և անհայտ կորածների հանձնաժողովի ղեկավար Արմեն Կապրիելյանը:
«Տեղական ժամանակով 15:30-ի դրությամբ դեռ Ադրբեջանական կողմը Կարմիր խաչի համապատասխան հանձնաժողովին չի փոխանցել Ադրբեջանում ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի մահվան վկայականը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը տարածել էր հայտարարություն ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի մահվան կապակցությամբ` այն որակելով որպես ինքնասպանություն, դրան հաջորդել էր ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, որում նշված էր. «Որևէ հիմք չունենալով հավատալու հայ երիտասարդի մահվան վարկածի իսկությանը՝ ՀՀ ՊՆ-ն իր մտահոգությունն է հայտնում այդ առնչությամբ, գտնելով, որ Մ. Սարիբեկյանի ողբերգական մահվան պատասխանատվությունը ամբողջությամբ ընկնում է նրան գերեվարող երկրի՝ Ադրբեջանի վրա: Հրավիրում ենք միջազգային կառույցների՝ մասնավորապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուշադրությունն այն փաստի վրա, որ Ադրբեջանը հերթական անգամ կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, մասնավորապես՝ «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» կոնվենցիայի դրույթները, անտեսում է ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ԵԱՀԿ ՄԽ գործադրած ջանքները՝ նման սադրիչ քայլի գնալով համանախագահների Դաշտային գնահատման առաքելության օրերին»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան