Է. Նալբանդյանը` Շ. Թորոսյանին. Էմոցիոնալ մոտեցումներով հարցեր չեն լուծվում
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ջավախքցի պատգամավոր Շիրակ Թորոսյանը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանից հետաքրքրվեց` արդյոք պետք չէ՞ Վրաստանի հետ հարաբերություններում վերանայել Հայաստանի արտաքին քաղաքականությունը:
«Փակում են «Վերին Լարս»-ը գալիս է այստեղ ու ոչ մի հարց չեն կարող քննարկել, բացի անցակետը բացելու հարցից: Սրա մասին է իմ խոսքը, արդյոք պետք չէ՞ մի փոքր վերանայենք մեր քաղաքականությունը և հասնենք իսկապես մեզ հուզող բոլոր հարցերի, այդ թվում Վրաստանի հայությանը հուզող հարցերի քննարկմանը, այլ ոչ թե իր այդ պահին հարուցած հարցի քննարկմանը»- հարցադրումը շարունակեց պատգամավոր Թորոսյանը:
Նախարար Նալբանդյանը նախ նկատեց, որ երկու անգամ մի քանի օրով անցակետը փակվել է, և դա եղել է տեխնիկական պատճառներով: Այնուհետև շարունակեց. «Պետք է ասեմ, որ էմոցիոնալ մոտեցումներով և մեկս մյուսին գնահատականներ տալով հարցեր չենք կարող լուծել: Հարցերը պետք է լուծվեն պրագմատիկ, հանգիստ բանակցությունների միջոցով: Ջավախքահայությանը վերաբերող բոլոր հարցերը մենք քննարկել և քննարկում ենք»:
Հիշեցնենք, որ «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, պատգամավոր Շիրակ Թորոսյանին վրդովեցրել էր Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի` Երևանում արած այն հայտարարությունը, թե «ես չգիտեմ ինչ է Ջավախքը, այդպիսի տարածք քարտեզի վրա չկա»:
Նախորդող նորություն` Գրիգոլ Վաշաձե. Ջավախք տարածաշրջան քարտեզի վրա գոյություն չունի
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում